"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

EngՀԱՅ / Տուն /Կայքի քարտեզ/RSS
Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 

Մի խումբ հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ներ) և անհատներ համախմբվել են՝ ձևավորելու քաղաքացիական հասարակության դերակատարների գործընկերություն, որը կոչված է լինել Հայաստանի և Սփյուռքի իրապես անկախ և ազդեցիկ ՀԿ-ների, դոնորների և միջազգային կազմակերպությունների կոալիցիա:

Վերջին մի քանի տարիների ընթացքում դոնորներն ու քաղաքացիական հասարակության կառույցները հանդես են եկել օրենքի գերակայության, մամուլի անկախության, տեղեկատվության ազատության, մարդու իրավունքների և կրթության ոլորտներում օրենսդրության և քաղաքականության մշակման մի շարք նախաձեռնություններով: Այդ նախաձեռնությունները սերտորեն կապված են երկրի իրավական բարեփոխումների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդին (ԵԽ) անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման օրակարգի հետ: Դոնոր կազմակերպությունների ֆինանսավորած բազմաթիվ ծրագրերի շնորհիվ զգալիորեն ընդարձակվել է նշված  ոլորտներում քաղաքականությանն առնչվող հետազոտություններ անցկացնելու, շահերի պաշտպանությամբ զբաղվելու, ինչպես նաև հանրությանը քննարկումներում ներգրավելու ներուժը:

Բարեփոխումներն առավել խորը, ազդեցիկ և արմատական դարձնելու, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին Հայաստանի ինտեգրման առավել հետևողական ընթացքն ապահովելու նպատակով, շահագրգիռ կողմերը պետք է համատեղեն իրենց ջանքերը բարեփոխումների անավարտ վիճակի մասին հասարակությանն իրազեկելու և փոփոխությունների այլընտրանքային, առավել հետևողական քայլեր առաջարկելու համար:

Նորություններ

Օգտագործեք www.iditord.org կայքը

Տեղեկացնում ենք, որ Հայաստանում առաջին անգամ գործում է www.iditord.org կայքը, որի նպատակն է նպաստել ազատ, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններին Հայաստանում:

Մանրամասն>
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. մայիսի 11-ին, ժամը 11:00-ին «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցի Վիվալդի սրահում կկայանա մամուլի ասուլիս, որի ընթացքում Հայաստանի իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները կներկայացնեն իրենց դիտարկումները և գնահատականը 2012թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2012թ. խորհրդարանական ընտրությունների մասին

 2012թ. մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք, ցավոք, չեն կարող խթան հանդիսանալ երկրի իրական ժողովրդավարացման գործընթացների համար և չեն վկայում ընտրությունների ինստիտուտը բարեփոխելու` իշխանությունների քաղաքական կամքի մասին:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին