ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Արխիվ Արխիվ 2004
ԳՀԲՀ Նորությունների արխիվ 2004թ.
Կլոր-սեղան քննարկում նվիրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը դեկտեմբերի 13-ին, Արմենիա Մարիոտ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կազմակերպել էր սեմինար-քննարկում` նվրված Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների երեք առաջարկների վերաբերյալ:
Վերլոււծելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը` Ժողովրդավարություն ՀԿ նախագահ, քաղաքագետ Վարդան Պողոսյանն իր զեկույցում անդրադարձավ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հիմնախնդիրներին, մասնավորապես` իշխանության ճյուղերի տարանջատմանն ու հավասարակշռմանը, դատական իշխանության անկախությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը:
Մեկ այլ հիմնական զեկուցող, Քաղաքական գիտությունների միջազգային ընկերակցության Օրենսդրական գործընթացների հետազոտությունների հանձնաժողովի համանախագահ պրոֆ. Դավիդ Օլսոնը, համեմատական վերլուծության ենթարկելով Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ մի քանի երկրների փորձը օրենսդիր ու գործադիր իշխանությունների հարաբերակցության խնդրում, այդ տեսանկյունից անդրադարձավ ՀՀ Սահմանադրության փոփոխություններին և ԵԽ-ի Վենետիկի հանձնածողովի եզրակացությունը:
Փորձագիտական վերլուծությունների ներկայացումից հետո ծավալվեց բաց քննարկում:
Կլոր-սեղան քննարկում նվիրված ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը դեկտեմբերի 10-ին, Երևան հյուրանոցի Ձմեռային այգի սրահում կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում, նվիրված ՀՀ Ընտրական օրենսգրքի բարոփոխումներին: Միջոցառման սկզբում, Գործընկերության նախորդ մեկ տարվա գործունեության վերաբերյալ ելույթ ունեցան և նախաձեռնությանը շնորհավորեցին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Վլադիմիր Պրյախինը, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Այնուհետ քննարկման մասնակիցներն անդրադարձան ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին: Զեկուցումներով հանդես եկան ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Մարգարյանը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Էլայն Կոնկիևիչը և Ժողովրդավարություն ՀԿ փոխնախագահ, իրավաբան Հրայր Թովմասյանը:
Կլոր-սեղան քննարկում նվիրված հոգեկան առողջության քաղաքականությանը Հայաստանում: Գործընկերություն հանուն բաց հասարակությանâ–¡ նախաձեռնությունը Դեկտեմբերի 6-ին, Արմենիա-Մարիոտ հյուրանոցի Թագուհի Էրատո սրահում կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում նվիրված Հայաստանում հոգեկան առողջության քաղաքականության հիմնախնդիրներին: Զեկուցումներով հասնդես եկան Հոգեկան առողջության հիմնադրամի նախագահ Արման Վարդանյանը և ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը:
Զեկուցումներում անդրադարձ եղավ բնագավառում տարվող պետական քաղաքականությանը, ոլորտը կարգավորող օրենդրական բարեփոխումների ներկա ընթացքին ու առկա խնդիրներին, այդ ուղղությամբ գոյություն ունեցող միջազգային փորձին և Հայաստանյան հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող համայնքային ծառայություններին: Փորձագիտական քննարկումներից հետո ներկաները հարցեր ուղղեցին հիմնական զեկուցողներին և ծավալվեց բաց քննարկում:
Կլոր-սեղան քննարկում նվիրված Երևանի պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրներին Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը դեկտեմբերի 17-ին, Երևան հյուրանոցի Ձմեռային այգի սրահում կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում, նվիրված Երևանի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: Իրավիճակի վերլուծությամբ հանդես եկավ և վերջին մեկ ու կես դարերի ընթացքում Երևանի պատմամշակութային հուշարձանների պահպանության իրավիճակին անդրադարձավ ճարտարապետության դոկտոր Մարիետա Գասպարյանը: Այնուհետ զեկուցումներով հանդես եկան ճարտարապետ, ԳԱԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը, ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյանը, պատմական գիտությունների թեկնածու Հարություն Մարությանը և երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:
Քննարկման մասնակիցները, կարևորելով Երևանի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրները, որոշեցին հատուկ նամակով դիմել Հայաստանի իշխանություններին` կոչ անելով դադարեցնել պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը մայրաքաղաքում:
Հիմնական զեկուցումներից հետո ծավալվեց բաց քննարկում և քննարկվեցին այս ուղղությամբ հետագա համատեղ քայլերի հնարավորությունը:
|