"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ

Արխիվ 2007,2008   |   Արխիվ 2006   |   Արխիվ 2005   |   Արխիվ 2004

ԳՀԲՀ Նորությունների արխիվ 2005թ.

Կլոր սեղան քննարկում նվիրված "Փաստաբանության մասին" ՀՀ օրենքին փետրվարի 15, 2005
"Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը փետրվարի 15-ին, Կոնգրես հյուրանոցի "Պիկասո" սրահում կազմակերպել էր կլոր սեղան քննարկում, նվիրված "Փաստաբանության մասին" ՀՀ օրենքին: Զեկուցումներով հանդես եկան Փաստաբանների միջազգային միության կոլեգիայի նախագահ Տիգրան Ջանոյանը, ՀՀ Իրավաբանների միության գործադիր տնօրեն Վիգեն Քոչարյանը և ՀՀ Արդարադատության նախարարության կառուցվածքային բարեփոխումների վարչության պետ Նիկոլայ Առուստամյանը:


Կլոր սեղան քննարկում նվիրված "Հայաստանը և Ընդլայնված Եվրոպա -Նոր հարևաններ" ծրագրին մարտի 10, 2005
ԳՀԲՀ նախաձեռնությունը մարտի 10-ին, Կոնգրես հյուրանոցի Բոլ Րում սրահում կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում նվիրված "Հայաստանը և Ընդլայնված Եվրոպա - Նոր հարևաններ" ծրագրին: Զեկույցներով հանդես եկան Եվրոպական հանձնաժողովի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ալեքսիս Լոբերը,  ՀՀ Արտաքին գործերի նախարարի խորհրդական Աշոտ Ոսկանյանը և "Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը:


ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումների գործընթացին նվիրված կլոր-սեղան քննարկում մարտի 18. 2005
ԳՀԲՀ նախաձեռնությունը մարտի 10-ին, Կոնգրես հյուրանոցի "Պիկասո" սրահում կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում նվիրված ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ պրն. Տիգրան Թորոսյանը,  "Ժողովրդավարություն" ՀԿ-ի նախագահ պրն. Վարդան Պողոսյանը և Հայաստանի իրավաբանների միության գործադիր տնօրեն պրն. Վիգեն Քոչարյանը:


Կլոր-սեղան քննարկում նվիրված ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելության արդյունքներին մարտի 28, 2005
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը մարտի 28-ին կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում նվիրված ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելության արդյունքներին:  Միջոցառման զեկուցողներն էին  Սովորական սպառազինությունների վերահսկման բաժին, ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչությունպրնից պրն. Վարուժան Ներսիսյանը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնից պրն. Ստեփան Սաֆարյանը և Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտից տկն. Աղավնի Կառախանյանը:


Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության թեմային նվիրված կլոր-սեղան քննարկում մարտի 30, 2005
ԳՀԲՀ-ն մարտի 30-ին կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում նվիրված Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը:  Զեկույցներով հանդես եկան "Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոն" ՀԿ-ի տնօրեն պրն. Աղասի Ենոքյանը  և Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ տկն. Ալվարդ Բարխուդարյանը:


Եվրոպական հարևանության քաղաքականությունը և երիտասարդությունը, ապրիլի 5
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը ապրիլի 5-ին կազմակերպել էր քննարկում նվիրված Եվրոպական հարևանության քաղաքականությանը և երիտասարդության ներգրավվածությանը:  Զեկույցներով հանդես եկան պրն. Կարեն Բեքարյանը, "Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ, պրն. Բորիս Նավասարդյանը, "Երևանի մամուլի ակումբ" ՀԿ, պրն. Ավետիք Իշխանյանը, Հայկական Հելսինկյան կոմիտե, պրն. Աղասի Ենոքյանը, "Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոն" ՀԿ և տկն. Լարիսա Մինասյանը, Բաց հասարակության օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ:


Կլոր սեղան քննարկում նվիրված Պեկին +10 խորհրդաժողովին, Ապրիլ 14, 2005
ԳՀԲՀ նախաձեռնությունը ապրիլի 14-ին  Կոնգրես հյուրանոցւմ կազմակերպել էր կլոր սեղան քննարկում նվիրված Պեկին +10 խորհրդաժողովին: Զեկույցներով հանդես եկան ՀՀ Վարչապետի խորհրդական տկն. Ալիս Ադամյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի տնօրեն տկն. Ջեմմա Հասրաթյանը և Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի փորձագետ պրն. Վլադիմիր Օսիպովը: Պեկին +10 խորհրդաժողովի մասին լրացուցիչ ինֆորմացիա կարող եք ստանալ http://www.undpi.am/arm/pekin/index.html ինտերնետային կայքից:


Կլոր սեղան քննարկում նվիրված "Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին" ՀՀ օրենքին Ապրիլ, 15, 2005
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը ապրիլի 14-ին, Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում կազմակերպել էր կլոր սեղան քննարկում նվիրված "Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին" ՀՀ օրենքին:  Զեկույցներով հանդես եկան պրն. Վարդան Պողոսյանը և տկն. Իլեյն Կոնկիևիչը:


Կլոր-սեղան քննարկում նվիրված Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի ծրագրերի իրականացմաը Հայաստանում, ապրիլի 18
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը ապրիլի 18-ին կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում նվիրված Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի ծրագրերի իրականացմաը Հայաստանում: Զեկույցներով հանդես եկան ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն պրն. Կառլ Ֆիկենշերը,  ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի  փոխնախարար  պրն. Տիգրան Խաչատրյանը, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար պրն. Ռոջեր Ռոբինսոնը,  Երևանի մամուլի ակումբի տնօրեն պրն. Բորիս Նավասարդյանը և Վրլդ Վիժնի հայաստանյան գրասենյակի տնօրեն պրն. Դեյվիդ Թոմսոն,ը:


Ժողովրդավարություն Հկ-ի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագծի ներկայացում, ապրիլի 19
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը և "Ժողովրդավարություն" ՀԿ-ն ապրիլի 19-ին կազմակերպել են "Ժողովրդավարություն" Հկ-ի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագծի ներկայացում:  Զեկույցներով հանդես եկգան պրն. Վարդան Պողոսյանը և պրն. Հրայր Թովմասյանը:


Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ներկայացուցիչների հետ հանդիպում, մայիսի 5
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը մայիսի 5-ին կազմակերպել էր հանդիպում Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայիա ներկայացուցիչների հետ: Կորպորացիայի կողմից ներկա էին պրն. Ալեքս Ռուսսինը, պրն. Միրոն Հիրնիակը, պրն. Ֆելիպե Մանտիեգան, տկն. Էմիլի Անդրյուսը և ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար պրն. Տիգրան Խաչատրյանը:


ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկում, մայիսի 6
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը մայիսի 6-ին կազմակերպել էր ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկում: Զեկույցներով հանդես եկան Ժողովրդավարություն ՀԿ-ի ներկայացուցիչ պրն. Հրայր Թովմասյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ  տկն. Իլեյն Կոնկիևիչը և ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ պրն. Հովհաննես Մարգարյանը:


Հայաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների իրագործման մոնիտորինգի արդյունքների մասին զեկույց, մայիսի 18
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը մայիսի 18-ին կազմակերպել  էր "Հայաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների իրագործման հասարակական մոնիտորինգի արդյունքների մասին զեկույցի" քննարկում:  Զեկույցներով հանդես եկան  պրն. Վարդան Պողոսյանը, պրն. Հրայր Թովմասյանը, պրն. Ավետիք Իշխանյանը, պրն. Ստեփան Դանիելյանը, պրն. Մեսրոպ Հարությունյանը և պրն. Դավիթ Սանդուխչյանը:


Այլընտրանքային զինվորական ծառայություն, մայիսի 20
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը մայիսի 20-ին,  կազմակերպել  էր "Այլընտրանքային զինվորական ծառայություն. արդի վիճակը, հարցեր և խնդիրներ" թեմային նվիրված քննարկում:  Զեկույցներով հանդես եկան ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատուի օգնական պրն. Մուշեղ Եկմալյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ պրն. Ավետիք Իշխանյանը և ՀՀ ՊՆ Իրավաբանական վարչության պետ պրն. Սեդրակ Սեդրակյանը:


Քննարկում նվիրված "ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին" օրենքի ընդունմանը, մայիսի 26
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը մաւյիսի 26-ին կազմակերպել էր քննարկում նվիրված ՀՀ ԱԺ կողմից մայիսի 19-ին ընդունված "ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ օրենքի ընդունմանը: Զեկույցներով հանդես եկան պրն. Վարդան Պողոսյանը և պրն. Հրայր Թովմասյանը:


Հակածխախոտային քաղաքականության արդի հիմնախնդիրները Հայաստանում, մայիսի 31
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը, մայիսի 31-ին  կազմակերպել էր քննարկում նվիրված "Հակածխախոտային քաղաքականության արդի հիմնախնդիրները Հայաստանում" թեմային: Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տկն. Հրանուշ Հակոբյանը,  ՀՀ առողջապահության նախարարության հակածխախոտային ծրագրի կոորդինատոր պրն. Ալեքսանդր Բազարչյանը, Հանրային առողջապահության հայկական ալյանսի հակածխախոտային ծրագրի ղեկավար տկն. Նարինե Մովսիսյանը,  ՀՀ վաստակավոր դերասան պրն. Ազագ Գասպարյանը և ԱրմենիաՆաուի խմբագիր պրն. Ջոն Հյուսը:


Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկում, հունիսի 17
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը հունիսի 17-ին կազմակերպել էր քննարկում նվիրված Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքի նախագծին:  Զեկույցներով հանդես եկան ՀՀ Արդարադատության նախարար պրն. Դավիթ Հարությունյանը,  ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության կապի վարչության պետ պրն. Գևորգ Գևորգյանը և Ինտերնյուս-Հայաստան ՀԿ-ի  իրավաբանական ծառայության ղեկավար պրն. Դավիթ Սանդուխչյանը:


Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցին նվիրված քննարկում, հունիսի 24
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը հունիսի 24-ին կազմակերպել էր քննարկում նվիրված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցին:  Զեկույցներով հանդես եկան Մարդու իրավունքների պաշտպան տկն. Լարիսա Ալավերդյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտե ՀԿ-ի նախագահ պրն. Ավետիք Իշխանյանը:
Քննարկման օրակարգ
Բացման խոսք` պրն. Աղասի Ենոքյան, Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոն ՀԿ-ի տնօրեն
1.Տարեկան զեկույց. 2004 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին - տկն. Լարիսա Ալավերդյան, Մարդու իրավունքների պաշտպան
2.Նկատառումներ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի վերաբերյալ - պրն. Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե ՀԿ-ի նախագահ


Քննարկում նվիրված "Փաստաթղթերի պարտադիր օրինակի մասին" ՀՀ օրենքի նախագծին, հուլիսի 8
ԳՀԲՀ նախաձեռնությունը հուլիսի 8-ին ժամը 11:00-ին Կոնգրես հյուրանոցի Բոլ Րում սրահում կազմակերպել էր քննարկում նվիրված "Փաստաթղթերի պարտադիր օրինակի մասին" ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:  Զեկույցներով հանդես եկան ՀՀ Մշակույթի ր երիտասարդության հարցերի փոխնախարար տկն. Կարինե Խոդիկյանը, Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ պրն. Վահան Խաչատրյանը, Տեղեկատվական պահոցների ավտոմատացման և հետազոտման խումբ" ՀԿ-ի նախագահ պրն. Տիգրան Զարգարյանը, ՀՀ ԳԱԱ Ֆունդամենտալ գրադարանի տնօրեն պրն. Անրի Ներսիսյանը, ՀՀ Գրապալատի տնօրեն պրն. Հովհաննես Բեկմեզյանը:


Քննարկում նվիրված ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, հուլիսի 12
ԳՀԲՀ նախաձեռնությունը հուլիսի 12-ին կազմակերպել էր քննարկում նվիրված ՀՀ Սահմանադրության փոփոխություններին.  Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱԺ փոխխոսնակ պրն. Տիգրան Թորոսյանը և Ժողովրդավարություն ՀԿ-ի նախագահ պրն. Վարդան Պողոսյանը:
Քննարկման օրակարգ
Բացման խոսք` պրն. Վիգեն Քոչարյան, Հայաստանի իրավաբանների միության գործադիր տնօրեն
1.Վենետիկի հանձնաժողովի և Հայաստանի իշխանությունների հուշագրի իրականացման ընթացքը - պրն. Տիգրան Թորոսյան, ՀՀ ԱԺ փոխխոսնակ
2.Սահմանադրական փոփոխություններ. առաջընթաց և անելիքներ - պրն. Վարդան Պողոսյան, Ժողովրդավարություն ՀԿ-ի նախագահ


Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի հայաստանյան հայտի և դրա իրականացման հետ կապված խնդիրների քննարկում, հուլիսի 14
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի հայաստանյան աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ քննարկել Հայաստանի կողմից առաջարկվող ծրագրային մոտեցումները և քաղաքացիական հասարակության հնարավոր դերակատարության մեխանիզմները ծրագրի իրականացման մոնիտորինգի գործում: 
Հանդիպմանը մասնակցում էին Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի ամերիկյան և հայաստանյան աշխատանքային խմբի, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ:

Փաստաթուղթ: Հանդիպման արձանագրություն


"Գենդերային հավասարակշռությունը օրենսդիր և գործադիր մարմիններում" թեմային նվիրված քննարկում, հուլիսի 15
ԳՀԲՀ նախաձեռնությունը և Համալսարանական կրթությամբ կանանց  ասոցիացիան հուլիսի 15-ին կազմակերպել էր քննարկում նվիրված "Գենդերային հավասարակշռությունը օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմիններում՝ որպես ժողովրդավարական բաց հասարակության նախադրյալ" թեմային:  Զեկույցներով հանդես եկան Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ տկն. Ջեմմա Հասրաթյանը, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր տկն. Նադեժդա Շվեդովան և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու տկն. Լիլիթ Զաքարյանը:

Փաստաթուղթ:
Մամուլի ամփոփագիր


Քննարկում նվիրված "Խոսքի ազատություն և Սահմանադրական բարեփոխումներ" թեմային, հուլիսի 27
ԳՀԲՀ նախաձեռնությունը հուլիսի 27-ին կազմակերպել էր քննարկում նվիրված Խոսքի ազատություն և Սահմանադրական բարեփոխումներ թեմային:  Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ տկն. Հրանուշ Հակոբյանը, Ինտերնյուս-Հայաստան ՀԿ-ի իրավաբանական ծառայության ղեկավար պրն. Դավիթ Սանդուխչյանը, Ինտերնյուս-Հայաստան ՀԿ-ի իրավաբան պրն. Մովսես Հակոբյանը և Երևանի մամուլի ակումբ ՀԿ-ի նախագահ պրն. Բորիս Նավասարդյանը:

Օրակարգ
Բացման խոսք` պրն. Վարդան Պողոսյան, Ժողովրդավարություն ՀԿ-ի նախագահ
1.Տկն. Հրանուշ Հակոբյան, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Լրատվամիջոցների վերաբերյալ ՀՀ Սահմանադրության նախագծի դրույթները և դրանց ազդեցությունը խոսքի ազատության իրավունքի ամրապնդման գործում
2.Պրն. Դավիթ Սանդուխչյան, "Ինտերնյուս-Հայաստան" ՀԿ-ի իրավաբանական ծառայության ղեկավար / պրն. Մովսես Հակոբյան Ինտերնյուս-Հայաստան ՀԿ-ի իրավաբան - ՀՀ հեռուստառադիո հերարձակման մասին օրենսդրության համապատասխանությունը  Եվրոպայի Խորհրդի չափանիշներին և եվրոպական երկրների լավագույն փորձին
3.Պրն. Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբ ՀԿ-ի նախագահ - Հայաստանի լրագրողների հանրության վերաբերմունքը Սահմանադրական բարեփոխումների նկատմամբ


Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների քննարկում, օգոստոսի 19
ԳՀԲՀ նախաձեռնությունը օգոստոսի 19-ին կազմակերպել էր Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների քննարկում:

Օրակարգ

Բացման խոսք` պրն. Վիգեն Քոչարյան, Հայաստանի իրավաբանների միության գործադիր տնօրեն
1.    Պրն. Տիգրան Թորոսյան, ՀՀ ԱԺ փոխխթսնակ - Սահմանադրական փոփոխությունների արդի փուլը և հեռանկարներ
2.    Առաջարկությունների ներկայացում, հարցեր, քննարկում
3.    Ամփոփում


Լոբբիստական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկում, հոկտեմբերի 4
ԳՀԲՀ նախաձեռնությունը հոկտեմբերի 4-ին կազմակերպել էր քննարկում նվիրված Լոբբիստական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագծին: Զեկույցներով հանդես եկան ՀՀ Արդարադատության փոխնախարար պրն. Աշոտ Աբովյանը, Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության կոորդինատոր պրն. Արամայիս Քոչարյանը և Ժողովրդավարություն ՀԿ-ի ներկայացուցիչ պրն. Հրայր Թովմասյանը:


Քննարկում նվիրված "Հայաստանի երիտասարդության վերաբերմունքը եվրոպական արժեքներին և ինտեգրմանը Եվրոպայի հետ" հետազոտությանը, հոկտեմբերի 25
ԳՀԲՀ նախաձեռնությունը կազմակերպել էր քննարկում նվիրված "Հայաստանի երիտասարդության վերաբերմունքը եվրոպական արժեքներին և Եվրոպական ինտեգրմանը" սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին: 

Փաստաթուղթ:
Հայաստանի երիտասարդության վերաբերմունքը եվրոպական արժեքներին և ինտեգրմանը Եվրոպայի հետ - տոցիոլոգիական հետազոտություն (ռուսերեն)
Փաստաթուղթ: Հետազոտության համառոտ տարբերակը (հայերեն)
Փաստաթուղթ: Հետազոտության տվյալները (ռուսերեն)

Օրակարգ

  • Բացման խոսք` պրն. Կարեն Բեքարյան, Եվրոպական ինտեգրացիա ՀԿ
  • Հետազոտության ներկայացում - պրն. Նելսոն Շահնազարյան, Հայկական սոցիալ-ժողովրդագրական նախաձեռնություն
  • Հարցեր, քննարկում
  • Ամփոփում

Հասարակական կազմակերպությունների դերը Հազարամյակի մարտահրավերների հայաստանյան ծրագրի իրականացման գործում, նոյեմբեր 8
ԳՀԲՀ նախաձեռնությունը կազմակերպել էր քննարկում նվիրված "Հասարակական կազմակերպությունների դերը Հազարամյակի մարտահրավերների հայաստանյան ծրագրի իրականացման գործում" թեմային:  Զեկույցներով հանդես եկան ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար պրն. Տիգրան Խաչատրյանը, տկն. Ջեմմա Հասրաթյանը, "Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա" ՀԿ, տկն. Նազելի Վարդանյանը, "Հայաստանի անտառներ" ՀԿ և պրն. Լևոն Բարսեղյանը, Ժուռնալիստների "Ասպարեզ" ակումբ ՀԿ:


"Լոբբիստական գործունեության մասին" ՀՀ օրենքի նախագծի քննարկում, նոյեմբերի 11
ԳՀԲՀ նախաձեռնությունը կազմակերպել էր քննարկում նվիրված Լոբբիստական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:  Զեկույցներով հանդես եկան Տարածաշրջանային զարգացման կենտրոնի ծրագրերի պատասխանատու տկն. Սոնա Այվազյանը, Ինտերնյուս-Հայաստան ՀԿ-ի Իրավաբանական ծառայության ղեկավար պրն. Դավիթ Սանդուխչյանը և Սոցիալական քաղաքականության և զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ պրն. Արման Վարդանյանը:


Կրեդիտային համակարգի ներկայացումը և փորձարկումը ՀՀ ԲՈՒՀ-երում, նոյեմբերի 25
ԳՀԲՀ նախաձեռնությունը նոյեմբերի 25-ին կազմակերպել էր քննարկում նվիրված Կրեդիտային համակարգի ներկայացումը և փորձարկումը ՀՀ ԲՈՒՀ-երում թեմային:  Զեկույցներով հանդես եկան ՀՊՃՀ պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, ՀՊՃՀ պրոռեկտորի տեղական Արմեն Բուդաղյանը, ԵՊՀ Ալգորիթմական լեզուների ամբիոնի վարիչ Սամվել Շուքուրյանը, Ռուս-հայկական պետական համալսարանի կրթական ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար Սամվել Մխիթարյանը, ԵՊՏԻ բարեփոխումների կենտրոնի տնօրեն Արմեն Ճուղուրյանը, ՀՊՃՀ ռեկտոր Յուրի Սարգսյանը:

Փաստաթուղթ:
Միջոցառման օրակարգը


ՀՀ հեռուստառադիո հեռարձակման օրենսդրությունը և կարգավորման պրակտիկան, դեկտեմբերի 8, 2005
ԳՀԲՀ նախաձեռնությունը դեկտեմբերի 8-ին կազմակերպել էր քննարկում նվիրված ՀՀ հեռուստառադիո հեռարձակման օրենսդրությունը և կարգավորման պրակտիկան թեմային: 

Օրակարգ
Բացման խոսք` պրն. Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբ
Փաստաթուղթ: Հեռուստառադիո հեռարձակման ոլորտը կարգավորող իրավական դաշտի վերլուծություն և ամփոփ զեկույց - տկն. Օլգա Սաֆարյան, Ինտերնյուս-Հայաստան ՀԿ-ի իրավաբան
Փաստաթուղթ: Ուսումնասիրություն ԵԽ թիվ 200/23/ Խորհրդատվության դրույթների և ՀՀ օրենսդրության մեջ անհամապատասխանության  առկայության և դրանում Խորհրդատվությամբ ամրագրված սկզբունքների բացակայության մասին - պրն. Մովսես Հակոբյան, Ինտերնյուս-Հայաստան ՀԿ-ի իրավաբան
Փաստաթուղթ: Հեռուստառադիո հեռարձակման շուկայի և առկա օրենսդրական խնդիրների ուսումնասիրության ամփոփում - պրն. Արտակ Գարոյան, Ինտերնյուս-Հայաստան ՀԿ, շահերի պաշտպանության մասնագետ

 

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին