"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ

Արխիվ 2007,2008   |   Արխիվ 2006   |   Արխիվ 2005   |   Արխիվ 2004

ԳՀԲՀ Նորությունների արխիվ 2006թ.

Հասարակական կազմակերպությունների դերը Հազարամյակի մարտահրավերների հայաստանյան ծրագրի իրականացման գործում, փետրվարի 3
ԳՀԲՀ նախաձեռնությունը կազմակերպել էր քննարկում նվիրված "Հասարակական կազմակերպությունների դերը Հազարամյակի մարտահրավերների հայաստանյան ծրագրի իրականացման գործում" թեմային:  Զեկույցներով հանդես եկան Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ պրն. Լևոն Բարսեղյանը, Սոցիալական քաղաքականության և զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ պրն. Արման Վարդանյանը և Համայնքների ֆինանսիտների միավորումից պրն. Վահան Մովսիսյանը:   Միջոցառման ընթացքում քննարկվեց քաղաքացիական հասարակության դերը ծրագրի իրականացման գործում, քաղաքացիական մոնիտորինգի տարբերակները և ՀՀ կառավարության և դեսպան Ջոն Դանիլովիչի նամակագրությունը:


Քննարկում նվիրված ՀՀ Ազգային փոքրամասնությունների խնդիրներին առընչվող այսօրվա քաղաքականությունը թեմային, մայիսի 2
ԳՀԲՀ նախաձեռնությունը մայիսի 2-ին կազմակերպել էր քննարկում նվիրված "ՀՀ Ազգային փոքրամասնությունների խնդիրներին առընչվող այսօրվա քաղաքականությունը" թեմային:  Զեկույցներով հանդես եկան ՀՀ Կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ տկն. Հրանուշ Խառատյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դոցենտ, Ազգային փոքրամասնությունների եվրոպական շրգանակային կոնվենցիայի կոմիտեի անդամ պրն. Վիգեն Քոչարյանը, Ասորական համայնքից տկն. Իրինա Գասպարյանը և "Էզդիխանա" հասարակական քաղաքական կազմակերպության քաղխորհրդի նախագահ պրն. Սիաբանդ Բաքոյանը:

Քննարկմանը հրավիրված էին հունական, ռուսական, ուկրաինական, ասորական, հրեական և գերմանական համայնքների ներկայացուցիչները:  Միջոցառման ընթացքում  ներկայացվեց ՀՀ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենքի նախագիծը, ազգային փոքրամասնությունների խնդիրները Հայաստանում և դրանք կարգավորող իրավական մեխանիզմները, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների խնդիրները կարգավորող միջազգային նորմերը:  Տկն. Գասպարյանը և պրն. Բաքոյանը ներկայացրեցին իրենց տեսակետը Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ:  Քննարկման ժամանակ այլ համայնքների ներկայացուցիչներին տրվեց զեկույցներին անդրադառնալու և այլ հարցեր քննարկելու հնարավորություն:


Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցի քննարկում, մայիսի 25, 2006
ԳՀԲՀ նախաձեռնությունը մայիսի 25-ին կազմակերպել էր Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցի քննարկում:  Զեկույցներով հանդես եկան Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ պրն. Ավետիք Իշխանյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ պրն. Բորիս Նավասարդյանը և Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ տկն. Ռեյչլ Դենբերը:


Լոբբիստական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկում, հունիսի 22
ԳՀԲՀ նախաձեռնությունը հունիսի 22-ին ժամը 11:00-ին Արմենիա Մերրիոթթ հյուրանոցի Էռատո սրահում կազմակերպելու է քննարկում նվիրված Լոբբիստական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:  Զեկույցներով հանդես կգան Ինտերնյուս-Հայաստան ՀԿ իրավաբանական ծառայության ղեկավար պրն. Դավիթ Սանդուխչյանը, ՀՀ Արդարադատության փոխնախարար պրն. Աշոտ Աբովյանը և Տարածաշրջանային զարկացման կենտրոնի ծրագրերի պատասխանատու տկն. Սոնա Այվազյանը:


Հայաստանում բաց կոդով համակարգչային ծրագրերի օգտագործման և քաղաքականության ներկայացում, հուլիսի 21
ԳՀԲՀ նախաձեռնությունը հուլիսի 21 կազմակերպել էր քննարկում նվիրված Հայաստանում բաց կոդով համակարգչային ծրագրերի օգտագործման և պետական, ուսումնական ու հասարակական կազմակերպությունների համապատասխան քաղաքականության ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը և քննարկմանը:  Զեկույցներով հանդես եկանՏեղեկատվական իրավունքի և քաղաքականության կենտրոնի տնօրեն պրն. Դավիթ Սանդուխչյանը  և կենտրոնի խորհրդատու տկն. Թագուհի Թումանյանը:


ՀՄՀ-Հայաստան ծրագրին քաղաքացիական հասարակության մասնակցության ընթացիկ զարգացումները, հուլիսի 24
ԳՀԲՀ նախաձեռնությունը հուլիսի 24-ին կազմակերպել էր քննարկում նվիրված ՀՄՀ-Հայաստան ծրագրին քաղաքացիական հասարակության մասնակցության ընթացիկ զարգացումներին:  Զեկույցներով հանդես եկան ՀՄՀ-Հայաստան ծրագրի կառավարման խորհրդի անդամ, Հայաստանի անտառներ ՀԿ գործադիր տնօրեն Նազելի Վարդանյանը, ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամ, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և ՀՄՀ-Հայաստան ծրագրի նախապատրաստական փուլում ծրագրի Հոգաբարձուների խորհրդում քաղաքացիական հասարակությունից դիտորր, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը:
 
Փաստաթուղթ: ՀՄՀ ծրագրի Շահառուների խորհրդի ուղերձ-հայտարարություն
Փաստաթուղթ: ՀՄՀ-Հայաստան ծրագրի Կառավարման և վերահսկողության ընդհանուր համակարգը
Փաստաթուղթ: Շահառուների խորհրդի նիստի արձանագրություն
Փաստաթուղթ: Շահառուների խորհուրդ


Արդարադատության նախարարության հասարակական դիտորդական խմբի տարեկան զեկույցի ներկայացում, 5 հոկտեմբերի

Հորտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնես կենտրոնի մեծ դահլիճում Արդարադատության նախարարության հասարակական դիտորդական խումբը Գործընկերության հետ համատեղ կներկայացնեն 2005թ. կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան զեկույցը:  Բացման խոսքով հանդես կգա Արդարադատության նախարարության հասարակական դիտորդական խմբի նախագահ Միքայել Բաղդասարյանը:  Զեկույցը կներկայացնի Հելսինկյան հայկական կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և պաշտոնական մեկնաբանությունները կներկայացվեն Արդարադատության նախարարության Դատաիրավական բարեփոխումների վարչության պետ Նիկոլայ Առուստամյանի կողմից:


Քննարկում նվիրված մամուլի ազատության հեռանկարներին, հոկտեմբեր 9
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության շրջանակներում  հոկտեմբերի 9-ին կայացավ քննարկում՝ նվիրված Հայաստանում մամուլի ազատության հեռանկարներին:  Քննարկմանը զեկուցումներով հանդես եկան  ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ Վարդան Կոպյանը, ինչպես նաև մամուլի աջակցության □Ինտերնյուս□  հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: Քննարկումը վարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Ներկաներին անհանգստացրել էր այն փաստը, որ "Հեռուստատեսության և ռադիոյի մասին"ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին□ օրենքի նախագիծը չէր քննարկվել հասարակական կազմակերպությունների հետ:  Ընդ որում, տվյալ բնագավառում ակտիվ գործող կազմակերպությունները, որոնք այդ ընթացքում աշխատում էին օրենքի փոփոխությունների փաթեթ կազմելու վրա, բազմիցս նշել են համագործակցության իրենց պատրաստակամությունը: Քննարկումների ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ կկարողանան իրենց լուման ներդնել նոր նախագծի մշակմանը:  ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարը, որը նույնպես ներկա էր քննարկմանը, նշեց, որ ԵԱՀԿ-ն ունի փորձաքննություն տրամադրելու հնարավորություն և միայն կողջունի, եթե ՀՀ կառավարությունը դիմի ԵԱՀԿ գրասենյակին նման խնդրով:  ՀՀ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանն իր հերթին նշեց, որ ճիշտ կլինի նախագիծը ուղարկել նաև ԵԽ փորձաքննությանը: Ներկաները կոչ արեցին, որպեսզի կառավարությունը ներգրավի լրատվամիջոցների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին նոր նախագծի մշակմանը, ինչի անհրաժեշտությունը իր հանձնարարականներում նշել էր նաև Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ դեսպան Հարաշտին` ս.թ. հունիսին Երևան այցի ժամանակ՝ գնահատելու մամուլի ազատության իրավիճակը երկրում:

Քննարկումների ընթացքում բազմաթիվ հղումներ եղան դեսպան Հարաշտիի զեկույցին, որն արդեն մի քանի ամիս է տեղադրված է ԵԱՀԿ կայքում: Հղումները, մասնավորապես, վերաբերում էին հանրային հեռարձակումը կարգավորող մարմնին, հեռարձակման գործընթացի արտոնագրմանը, տպագիր մամուլի տարածման խոչընդոտներին (քանի որ Փոստային կապի մասին օրենքը դիտում է տպագիր մամուլի բաժանորդագրամբ մատակարարումը որպես արտոնագրման ենթակա փոստային ծառայություն, որը հակասում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին), գովազդին և այլ կարևորագույն խնդիրներին, որոնց անդրադառնալը չափազանց կարևոր է` երկրում ազատ մամուլի զարգացման տեսանկյունից:

Քննարկմանն իր տեսակետը ներկայացրեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որը նույնպես կոչ արեց ներգրավել հասարակական կազմակերպություններին` օրենքի փոփոխությունները մշակելու գործընթացում:  Իր առաջարկությունները պրն. Հարությունյանը հանձնեց տիկին Հակոբյանին: Այդ փաստաթուղթը տեղադրված է ՀՀ Արդարադատության նախարարության կայքում:

Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության անդամ կազմակերպությունները` Երևանի մամուլի ակումբը, մամուլի աջակցության "Ինտերնյուս□ հասարակական կազմակերպությունը, ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, Հայաստանի Ժուռնալիստների միությունը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մշակել են օրենքի փոփոխության վերաբերյալ իրենց առաջարկների փաթեթը և մի քանի օր առաջ ներկայացրել են ՀՀ Արդարադատության կայքում տեղադրելու համար:


Քննարկում նվիրված Երևան քաղաքի կառավարման համակարգին, նոյեմբեր 14
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը կազմակերպել էր Երևան քաղաքի կառավարման համակարգին նվիրված քննարկմանը՝ ս.թ. նոյեմբերի 14-ին:  

ՀՀ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Երևան քաղաքը դիտարկվում է որպես համայնք, որում պետք է իրականացվի տեղական ինքնակառավարում: Մայրաքաղաքի կառավարման համակարգի համար մինչ օրս առաջարկվել է մի քանի հայեցակարգ, որոնց շուրջ եղել են բազմաթիվ հակասական կարծիքներ ու հրապարակումներ: Մեր տեղեկությունների համաձայն, արդեն սկսվել են Երևան քաղաքի մասին օրենքի նախագծի մշակման աշխատանքները: Հաշվի առնելով Երևանի կառավարման խնդրի կարևորությունը և որոշումների ընդունման գործընթացների թափանցիկության նկատմամբ օրեցօր աճող հասարակական պահանջը՝ հրատապ ենք համարում բաց քննարկումների կազմակերպումը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Երևան քաղաքի մասին օրինագծի հայեցակարգը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար պրն. Վաչե Տերտերյանը: Զեկույցներով հանդես եկան Համայնքների ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ պՎահան Մովսիսյանը, Երևան նախագիծ ինստիտուտի տնօրեն պրն. Գուրգեն Մուշեղյանը և Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ տկն.Կարինե Դանիելյանը: Քննարկմանը կմասնակցեն նաև ՀՀ պաշտոնյաներ, միջազգային և հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:


Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրին նվիրված քննարկում, դեկտեմբերի 1
Հրավիրում  ենք Ձեզ Եվրոպական հարևանության քաղաքականության /ԵՀՔ/ Գործողությունների ծրագրին նվիրված քննարկմանը, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 1-ին, ժանը 11:00-ին Մարիոթ Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում: Անգլերեն-հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովված կլինի:

Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը 2005թ. մշակել էր հայեցակարգային առաջարկություններ ԵՀՔ - Հայաստան գործողությունների ծրագրի վերաբերյալ, որոնք ներկայացվել էին ՀՀ կառավարությանը, լայն հանրությանն ու միջգերատեսչական հանձնաժողովին: Այժմ, երբ արդեն ընդունվել է Հայաստան - ԵՀՔ Գործողությունների ծրագիրը, Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը կազմակերպում է այդ փաստաթղթի քննարկում-վերլուծություն` հնարավորություն տալով քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչներին ներկայացնել իրենց մոտեցումները Ծրագրի և նրա իրականացման ծրագրի վերաբերյալ:  Քննարկման ընթացքում կներկայացվի նաև Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Գործողությունների ծրագրերի համեմատական վերլուծությունը:

Քննարկմանը հրավիրված են ՀՀ նախարարներ, պետական այլ պաշտոնյաներ, ՀՀ-ում եվրոպական պետությունների հավատարմագրված դեսպաններ, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև լրատվամիջոցներ:

Փաստաթուղթ: Օրակարգ


Մարդու իրավունքները և բանակը, նոյեմբերի 28

ՕՐԱԿԱՐԳ
Մարդու Իրավունքները և բանակը
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ
28 Նոյեմբերի 2006թ.
Մարիոթ հյուրանոց, Երևան

Բացման խոսք
9:30-9:35 ԵԱՀԿ դեսպան, պրն. Վլադիմիր Պրյախին
Մաս 1-ին.  Այլընտրանքային ծառայությունը և կրոնական շարժառիթներով զինվորական ծառայությունից հրաժարված անձանց իրավիճակը
9:50-10:00  ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու` տկն. Սիլվիա Պոգոլշա.
10:00-10:15  Հայաստանում այլընտրանքային ծառայության և կրոնական շարժառիթներով զինվորական ծառայությունից հրաժարված անձանց մասին պատմող դոկումենտալ ֆիլմի դիտում.
10:15-11:40  Քննարկում
11:40-12:10 Սուրճի ընդմիջում
Մաս 2-րդ.  Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողության հնարավոր ոլորտները:
12:10-12:15  ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու` տկն. Սիլվիա Պոգոլշա.
12:15-12:20 Փաստաթուղթ: Մուշեղ Յեկմալյան, Բաց Հասարակության Ինստիտուտ
12:20-12:30 Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան Կոմիտե
12:30-13:30 Քննարկում
Մաս 3-րդ.  Տարածաշրջանային  կլոր սեղան Մարդու իրավունքները և բանակը թեմայով.
13:30-13:40  ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով խորհրդատու` տկն. Նինա Նորդբերգ.Զինված ուժերի անձնակազմի համար անկախ բողոքարկման մեխանիզմների դերը թեմայով առաջիկա տարածաշրջանային կլոր սեղանի կազմակերպման մասին.
13:40-13:55  Քննարկում
13:55-14:00  Ամփոփիչ դրույթներ ԵԱՀԿ դեսպանի կողմից
14:30 Ճաշ
Փաստաթուղթ: ԵԽ բանաձևերը զինակոչիկներին առնչվող մարդու իրավունքների մասին


ՀՀ Ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման թվային համակարգի ներդրման ծրագրի վերաբերյալ ԵԱՀԿ փորձագիտական կարծիքի ներկայացում, նոյեմբեր 22
Գործընկերության նախաձեռնությամբ Կառավարության կողմից մշակված ՀՀ ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման թվային համակարգի ներդրման ծրագրի նախագծի հաստատման գործընթացը կասեցվեց:  Գործընկերության անդամ կազմակերպությունները կարողացան միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում պահել փաստաթղթի վտանգավոր դրույթները, որոնք կարող էին հանգել մամուլի բնագավառում մենաշնորհի:  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ նախագիծը ստացավ միջազգային փորձագիտական կարծիք:

Փորձագիտական կարծիքը տրամադրվել է ի հաջորդումն նախարարության պատրաստակամության՝ ստանալու ծրագրի նախագծի վերաբերյալ միջազգային փորձագիտական կարծիք և մասնակցելու ծրագրի վերաբերյալ քննարկմանը: Փորձագիտական կարծիքը տրամադրվել է Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ Ներկայացուցչի գրասենյակի միջոցով և տեղադրված է հետևյալ վեբ կայքում:

Հայաստանի Հանրապետությունում ռադիոհեռուստատեսության բնագավառում  հեռարձակման թվային համակարգի ներդրման ծրագրի նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ փորձագիտական կարծիքի ներկայացում և ծրագրի նախագծի վերաբերյալ քննարկում

Օրակարգ
14:00 – 14:30 Բացման խոսք
Վրույր Առաքելյան, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Դեսպան Վլադիմիր Պրյախին, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար
Դր. Անա Կարլսրայտեր, Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ Ներկայացուցչի խորհրդական
14:30 – 14:50   Աշոտ Սիմոնյան, Հայաստանի հեռուստատեսային ցանցերի տնօրեն
ՀՀ-ում ռադիոհեռուստատեսության բնագավառում  հեռարձակման թվային համակարգի ներդրման ծրագիրը
14:50 –  15:15 Դր. Քեթրին Նայման Մետկալֆ, անկախ փորձագետ, իրավագիտության դասախոս, Էստոնիայի և Շվեդիայի համալսարաններ
Լավագույն միջազգային փորձը թվային հեռարձակման ներդրման ոլորտում: Հայաստանի Հանրապետությունում ռադիոհեռուստատեսության բնագավառում  հեռարձակման թվային համակարգի ներդրման ծրագրի նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ փորձագիտական կարծիքը

15: 15 – 15:45  Ընդմիջում. սուրճ
15:45 – 16:00 Դավիթ Սանդուխչյան, Տեղեկատվության իրավունքի և քաղաքականության կենտրոնի տնօրեն; Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ
□Հեռուստատեսության բնագավառում թվային հեռարձակման անցման պետական քաղաքականությունը և իրավական հարցերը. քաղաքացիական հասարակության կարծիքը□
16:00 – 16:15  Ռիչարդ Գիրագոսյան, Անվտանգության և քաղաքական հարցերով վերլուծաբան (Վաշինգտոն)
Հայաստանում ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման թվային համակարգի ներդրման իրականացումը. անցում դեպի նոր փուլ
16:15  – 17:30    Քննարկում
17:30    Փակման խոսք

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին