"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ

Արխիվ 2007,2008   |   Արխիվ 2006   |   Արխիվ 2005   |   Արխիվ 2004

ԳՀԲՀ Նորությունների արխիվ 2007թ.

Քաղաքացիական հասարակության գնահատականը Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, փետրվարի 21, 2007
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը կազմակերպել էր քննարկում` Քաղաքացիական հասարակության գնահատականը Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ թեմայով:

Քննարկման այժմեականությունը պայմանավորված էր նրանով, որ արդեն կա երեք կարևոր փաստաթուղթ, կազմված միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից` ԵԽԽՎ-ի բանաձևը, Human Rights Watch-ի և Freedom House-ի զեկույցները Հայաստանի վերաբերյալ: Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը ներկայացրեց երկրում տիրող իրավիճակի իր վերլուծությունը:  Քննարկումը հիմնականում ծավալվեց հետևյալ առանցքային թեմաների շուրջ` մարդու իրավունքներ, կոռուպցիա, մամուլի և խոսքի ազատություն, ժողովրդավարական ինստիտուտներ:   Զեկույցներով հանդես եկան Ինտերնյուսի Իրավական բաժնի ղեկավար  Դավիթ Սանդուխչյանը, Երևանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, Թրանսփերընսի ինթերնեշնլ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ամալյա Կոստանյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտե ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը:
 
Փաստաթուղթ: ԵԽԽՎ բանաձև
Փաստաթուղթ: Human Rights Watch-ի զեկույցը
Փաստաթուղթ: Freedom House-ի զեկույցը


Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքին նվիրված քննարկում, մարտի 16, 2007
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը կազմակերպել էր քննարկում նվիրված Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքին:  Զեկույցներով հանդես եկան Հայաստանի Հելսինկյան կոմիտե ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը:


Քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելը թեմայով քննարկում, մարտի 2, 2007
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը կազմակերպել էր քննարկում Քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելը թեմայով:


Քաղաքական կուսակցություններ. տեսակետներ, մոտեցումներ գրքույկի շնորհանդես, մայիսի 3, 2007
Գործընկերությունը կազմակերպել էր Քաղաքական կուսակցություններ. տեսակետներ, մոտեցումներ գրքույկի շնորհանդես, որը տեղի ունեցավ 2007թ. մայիսի 3-ին, ժամը 15:00-ին Կոնգրես հյուրանոցի Բոլլ Րում սրահում: Գրքույկի այժմեականությունը պայմանավորված է նրանով, որ ս.թ մայիսի 12-ի Խորհրդարանական ընտրությունները հերթական փորձությունն են Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի համար:  Սրանով է պայմանավորված լինելու մեր երկրի զարգացումն առաջիկա մի քանի տարիների ընթացքում:

Գործընկերությունը նախաձեռնեց այս մտահաղացումը, որի շրջանակներում հարցաշար կազմվեց տարբեր ոլորտներ ներկայացնող փորձագետների կողմից` վերհանելու դրանցնում ծառացած խնդիրները, ինչպես նաև փորձագետների կողմից ընտրվեցին կուսակցություններ, ում ուղղվեցին այդ հարցաշարերը:  Սրանով փորձ կատարվեց հստակեցնել մեր քաղաքական էլիտայի դիրքորոշումը կոնկրետ հ արցերի շուրջ` հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում:

Փաստաթուղթ:
Քաղաքական կուսակցություններ. տեսակետներ, մոտեցումներ


Արդյունավետ անալիտիկ նյութեր գրելու վերաբերյալ դասընթաց ՀԿ-ների համար
Անալիտիկ նյութեր մշակելը մեր աշխատանքի մեծ մասն է կազմում, սակայն արդյոոք մեր մշակած այդ նյութերը այնքան արդյունավետ են, որքան որ մենք ակնկալում ենք:  Անալիտիկ նյութերի կառուցվածքը հաճախ անտեսվում է, երբեմն գրելիս մենք հաշվի չենք առնում տարբեր մոտեցումներ` ելնելով այն բանից, թե ով է հասցեատերը: Հաճախ մենք փորձում ենք ամբողջ ինֆորմացիան ամփոփել մեկ նյութի մեջ` դրանով դարձնելով այն ավելի պակաս արդյունավետ, քան եթե այն կլիներ այլ պարագայում:   

Մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից պատրաստվող անալիտիկ նյութերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը,Նիդեռլանդների կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում կազմակերպեց վերապատրաստման դասընթաց` "Արդյունավետ անալիտիկ նյութերի մշակում` որոշումների կայացմանը ազդելու նպատակով" թեմայով, որը տեղի ունեցավ Աղվերանում 2007թ. հունվարի 24-27-ը,:

Դասընթացը վարեցին փորձառու դասընթացավար Աշոտ Խուրշուդյանը` Երևանում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (International Center for Human Development (ICHD)) վերապատրաստման և կրթական բաժնի ղեկավարը և Ելենա Կլիցունովան, Միջազգային և տարածաշրջանային անալիտիկ կենտրոնի (Center for International and Regional Policy (CIRP) ) ծրագրի տնօրեն, Ռուսաստան:  

Երկարատև տարիների անալիտիկ նյութերի մշակման փորձը նպաստեց արդյունավետ ինտերակտիվ դասընթաց անցկացնելուն, որը մասնակիցների կարծիքով բավական օգտակար էր իրենց ամենօրյա աշխատանքում:
Մասնակիցներից շատերը փորձ ունեին անալիտիկ նյութերի մշակման ոլորտում, և այս դասընթացը նրանց հնարավորություն տվեց անդրադառնալ իրենց անձնական փորձին և համեմատել դասընթացից ստացած գիտելիքները անալիտիկ նյութերի մշակման վերաբերյալ իրենց ունեցած գիտելիքների և փորձի հետ:   

Նարինե Մովսիսյանը` Հայաստանի Ամերիկյան Համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի ծրագրի ղեկավարը, ասաց. "Ես շատ բավարարված եմ այս դասընթացից, այն լավ էր կազմակերպված և համապատասխան էր իմ պահանջներին: Չնայած այն բանին, որ ես անալիտիկ համառոտագրեր գրելու փորձ ունեմ, այս դասընթացը ինձ տրամադրեց  խնդիրները ավելի խորությամբ հասկանալու և վերլուծելու հնարավորություն:  

Այժմ մասնակիցները կարողանում են տարբերել անալիտիկ նյութերը անալիտիկ համառոտագրերից և ըմբռնել վերջինիս կառուցվածքի կարևորությունը, այն է` բովանդակության պատշաճ ներկայացումը:

- Ես հասկացա, որ այն ինչ անցյալում մանրուք էր թվում, կարող է մեծ դեր խաղալ անալիտիկ համառոտագիր գրելիս",- ասաց Վերոնիկան "Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ-ից: - Ես սովորաբար չափից ավել ուշադրություն էի դարձնում բովանդակությանը այլ ոչ կառուցվածքին: Այժմ ես հասկանում եմ, որ որքան էլ կարևոր լինի բովանդակությունը, եթե այն համապատասխան կառուցվածք չունի, ապա այն չի կարող լինել այնքան արդյունավետ, որքան ակնկալվում էր: Ես կաշխատեմ սովորածս կիրառել և հուսով եմ, որ ինձ մոտ դա կստացվի":

Հաշմանդամների իրավունքներով զբաղվող "Ունիսոն" ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարիաննա Չալիկյանը անալիտիկ համառոտագիր և անալիտիկ ուսումնասիրություն գրելու վերաբերյալ դասընթացի ժամանակ ստացած գիտելիքները համարեց շատ կարևոր:

- Դասընթացի ինտերակտիվ բնույթը, օրինակների և խաղերի ընտրությունը և տեղեկությունների փոխանակումը օգնեց այս բարդ թեման ավելի հեշտ ընկալել", - ավելացրեց նա:

Մասնակիցները դասընթացը համարեցին օգտակար` արդյունավետ անալիտիկ փաստաթուղթ գրելու հիմնական գիտելիքներ տրամադրելու առումով, որն իր ազդեցությունը կունենա որոշումների կայացման գործընթացի վրա, սակայն, իրենց կարծիքով դեռ շատ բան կա սովորելու: Հիմնականում մասնակիցները հետաքրքրություն հայտնեցին դասընթաց ունենալ "անալիտիկ նյութեր գրելու ուղեցույց" թեմայով, որը կվարի այդ ոլորտում փորձառու դասընթացավար: Գրասենյակը այժմ քննարկում է նման դասընթաց անցկացնելու հնարավորությունները դասընթացավարների հետ:   

ԳՀԲՀ Նորությունների արխիվ 2008թ.

ԵՀՔ 2008թ.-ի իրականացման` քաղաքացիական հասարակության զեկույցի ներկայացմանը, Դեկտեմբերի 18, 2008
 
''Գործընկերություն հանուն բաց հասարակության'' նախաձեռնությունը (Նախաձեռնություն), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, իրականացնում է Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի (ԵՀՔ) 2008թ.-ի իրականացման` քաղաքացիական հասարակության զեկույցի ներկայացմանը, որը տեղի ունեցավ 2008թ. դեկտեմբերի 18-ին, 14:00-16:00, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում, 5-րդ հարկում:
 
Նախաձեռնությունը արձագանքել է Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի զարգացումներին բոլոր փուլերում` դրսևորելով իր դիրքորոշումը առ այն, որ ԵՀՔ ծրագրի իրականացումը պետք է լինի թափանցիկ, ներառական և շահագրգիռ բոլոր կողմերի համար: Այսպիսով, քաղաքացիական հասարակության փորձագետները վերլուծել են ՀՀ կառավարության կողմից պատրաստված և 2007թ. սեպտեմբերին հրապարակված փաստաթուղթը, որը վերաբերում է 2007թ. ընթացքում իրականացվելիք առաջնայնություններն ու գործողություններին, այն համեմատելով Գործողությունների ծրագրի հետ: Վերլուծության արդյունքում արվել են կոնկրետ առաջարկություններ ԵՀՔ հետագա պլանավորման և իրականացման գործընթացը առավել արդյունավետ, ինչպես նաև շահագրգիռ կողմերի համար հաշվետու դարձնելու ուղղությամբ: Գործողությունների ծրագրի իրականացման մեկ տարվա ընթացքում քաղաքացիական հասարակության փորձագետները ուսումնասիրել են 2007թ. գերակա մի քանի ոլորտներում գործողությունների իրականացման ընթացքը և մշակել են մի շարք առաջարկություններ` նախքան Եվրոպական Հանձնաժողովի կողմից ընթացիկ հաշվետվության հրապարակումը:  
 
Այս զեկույցում փորձագետները ներկայացնում են գերակա նույն ուղղություններում գործողությունների իրականացման ընթացքի ուսումնասիրությունը մեկ տարի անց:
 
Քննարկմանը հրավիրված են ՀՀ նախարարներ, պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում եվրոպական պետությունների հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ: Հույս ենք հայտնում, որ նմանատիպ քննարկումները կնպաստեն Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը Հայաստանում:


Մամլո ասուլիս. նախագահական ընտրություններ
Մամուլի ասուլիս` նախընտրական շրջանի,  ընտրաշրջանի և երկրում առկա հետընտրական գործընթացների վերաբերյալ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ասպարեզ ժուռնալիստների ակումբը, Ինտերնյուս մամուլի աջակցության ՀԿ-ն, Մամուլի բազմազանության ինստիտուտը, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության   հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Երևանի մամուլի ակումբը կազմակերպել էին մամուլի ասուլիս` ներկայացնելու համատեղ հայտարարությունը` նախընտրական շրջանի,  ընտրաշրջանի և երկրում առկա հետընտրական գործընթացների վերաբերյալ: Մամուլի ասուլիսը տեղի ունեցավ փետրվարի 29-ին,  ժամը 11-ին, Գոլդեն Թյուլիփ հյուրանոցի Միակցված նիստերի դահլիճում:


Քաղաքացիական հասարակության փորձագետների այցը Բրյուսել` ներկայացնելու իրենց ոլորտներում կատարած ուսումնասիրությունները և առաջարկները
Հունվար ամսին ԲՀԻՕՀ Հայաստան մասնաճյուղը Բրյուսելի Բաց Հասարակության Ինստիտուտի հետ համագործակցությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության փորձագետների համար Բրյուսելում կազմակերպեց այց` Եվրոպական Հանձնաժողովի համապատասխան կառույցների մասնագետներին ներկայացնելու իրենց վերլուծությունները և առաջարկները հետևյալ ոլորտներում` մարդու իրավունքներ, դատական համակարգ, զանգվածային լրատվամիջոցներ, կոռուպցիայի դեմ պայքար, շրջակա միջավայրի պահպանություն և տնտեսական զարգացում: Այցի նպատակն էր քննարկել Հայաստանի կառավարության կողմից ԵՀՔ-ի Գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունների իրագործման առաջխաղացումը:

Փորձագետների վերլուծության հիման վրա կազմված փաստաթուղթը նաև իր ազդեցությունը ունի ԵՀՔ-ի ծրագրավորման և իրագործման գործընթացում և ներառում է առաջարկներ, այն մասին, թե ինչպես գործընթացը դարձնել ավելի արդյունավետ` որդեգրելով ավելի բաց և խորհրդատվական մոտեցում: Համապատասխան առաջնային ոլորտներում կատարած ձեռքբերումների մանրակրկիտ ուսումնասիրությունները մատնանշում են չափանիշներ հաջորդ տարում գործընթացը ուղղելու և համապատասխանեցնելու, ինչպես նաև բարեփոխումների ազդեցությունը գնահատելու համար:

Ակնհայտ է, որ քաղաքացիական հասարակության այս  փորձա•ետների կողմից կատարած վերլուծությունը միայն մի մասն է քաղաքացիական հասարակության անդամների և կազմակերպությունների կողմից երկարածավալ և ավելի ըմբռնելի նախաձեռնության, որը նպատակ ունի ազդել և կարծիք հայտնել ԵՀՔ-ի գործընթացի վերաբերյալ: Նույն կազմակերպությունները և փորձագետները կազմեցին Գործողություների ծրագրի այլընտրանքային առաջարկների փաթեթ, այնուհետև ներկայացրեցին 2007թ. իրագործման ծրագրի վերլուծությունը: Այս անգամ նրանք անդրադարձան իրագործման առաջին տարվա ընթացքում առկա փաստերին և գործընթացներին: ԵՀՔ-ի հանդեպ նման հետևողական և  խորը հետաքրքրությունը Եվրոպական ինտեգրման կարևորության և վերջինիս ազդեցության հարցում համոզված լինել է:   

Այն փաստը, որ  քաղաքացիական հասարակության փորձագետները կարող էին քննարկել գործընթացը և ձեռքբերումները Հանձնաժողովի համապատասխան կառույցների մասնագետների հետ և կիսել զարգացման վերաբերյալ իրենց տեսակետները, անշուշտ դյուրին կդարձնի Եվրոպական Հանձնաժողովի կողմից Հարավ-Կովկասյան երկրների մասին ԵՀՔ Առաջխաղացման հաշվետվության պատրաստումը, որը նախատեսված է  տպագրության 2008թ. ապրիլ ամսին:


Հայտեր հետաքննող լրագողների համար

Հայտարարություն
Հետաքննական լրագրություն

Սկուպ-Կովկաս ծրագիրը, որը գործում է Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ եւ աջակցում է հետաքննական լրագրությանը, դրամաշնորհներ է տալիս  2008 դեկտեմբեր-2009 մարտ ամիսներին հետաքննություն կատարելու համար: Դիմել կարող են բոլոր լրագրողները, իսկ մեր աջակցությունը ստանալու չափանիշները կարող եք գտնել www.i-scoop.org կայքում:

Այստեղ կարող եք գտնել նաեւ Սկուպի աջակցությամբ արդեն իսկ տպագրված բազմաթիվ հետաքննություններ:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել կազմակերպության ազգային համակարգող Արևհատ Գրիգորյանին` arevhatg@yahoo.co.uk, 093 43 20 22:

Դիմում-հայտերը պետք է ուղարկվեն կամ ազգային համակարգողին կամ անգլերենով` դանիական համակարգող Հենրիկ Կաուֆհոլցին` Henrik.Kaufholz@pol.dk: Վերջնաժամկետը` ս.թ. դեկտեմբերի 1-ին:

Սկուպ-Կովկասը ղեկավարում են Danish Association for Investigative Journalism եւ International Media Support կազմակերպությունները:

Ֆինանսավորման անհրաժեշտ պայմանները  
Սկուպ-Կովկաս ծրաիրը, որը գործում է Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ եւ աջակցում է հետաքննական լրագրությանը, դրամաշնորհներ է տալիս 2008 դեկտեմբեր-2009 մարտ ամիսներին հետաքննություն կատարելու համար: Դիմել կարող են բոլոր լրա•րողները, իսկ մեր աջակցությունը ստանալու չափանիշները կարող եք գտնել www.i-scoop.org կայքում:

Այստեղ կարող եք գտնել նաեւ Սկուպի աջակցությամբ արդեն իսկ տպագրված բազմաթիվ հետաքննություններ:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել կազմակերպության ազ•ային համակարգող Արեւհատ Գրիգորյանին`  arevhatg@yahoo.co.uk, 093 43 20 22:

Սկուպ-Կովկասը աջակցում է երկու տեսակի հետաքննությունների`
1. Ազգային հետաքննություններ Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում. ներգրավվում  են նշված երկներից որևէ մեկի լրագրողները, որոնք հետաքննում են իրենց երկրին վերաբերող խնդիրներ ու հարցեր:
2. Միջազգային հետաքննություններում ներգրավվում են լրագրողներ Ադրբեջանից,Հայաստանից եւ Վրաստանից, որոնք գրում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին:
Սկուպ-Կովկասը բաց է յուրաքանչյուր լրագրողի համար, որն ունի լավ գաղափարներ:

Ազգային հետաքննությունների համար դիմում-հայտերը պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին`
1. Հետաքննությունը պետք է բացահայտի հասարակական ակնհայտ հետաքրքրության նոր և կարևոր տեղեկություն;
2. Հետաքննությունը պետք է հիմնված լինի առնվազն մեկ, նախընտրաբար մի քանի լրատվամիջոցներում տպագրության մասին համաձայնության վրա: Դիմումում անհրաժեշտ է նշել լրատվամիջոցը և տպագրությունը ստանձնած անձի անունը;
3. Հետաքննությունն իրականացնող լրագրող/ներ/ն արդեն իսկ պետք է ունենա/ն/ հիմնական տեղեկությունները /համապատասխան աղբյուրներ, օրինակներ, փաստաթղթեր/, իսկ լրացուցիչ տեղեկություն ստանալը պետք է լինի իրատեսական: Սա պետք է նկարագրված լինի դիմում-հայտում;
4. Հետաքննությունը չպետք է դառնա լրագրողի կամ լրատվամիջոցի համար անընդունելի ռիսկի աղբյուր;
5. Հետաքննությունն իրականացնող լրագրող/ներ/ը պետք է աշխատի/են/` առաջնորդվելով լրագրության և էթիկայի ստանդարտներով;
6. Հետաքննական հոդվածը պետք է տպագրվի խելամտորեն կարճ ժամանակահատվածում;
7. Հետաքննության մեջ ներգրավված լրագրողները/խմբա•իրները տպա•րությունից առաջ պետք է հոդվածը ներկայացնեն իրավաբանի` խուսափելու համար հետագայում օրենսդրության հետ կապված խնդիրներից;
8. Հոդվածը տպագրելիս պետք է պարտադիր հիշատակվի Սկուպ-Կովկասը: Տպագրված հետաքննությունը պետք է նպաստի Սկուպ-Կովկասի հեղինակության բարձարացմանը տեղական, տարածաշրջանային և միջազ•ային լրագրության ասպարեզում;
9. Հետաքննության բյուջեն պետք է համատասխանի Սկուպ-Կովկասի ընդհանուր չափանիշներին: Այն կարող է ներառել հետևյալ ծախսերը` աշխատավարձ, ճանապարհավարձ, տվյալներ հայթայթելու, փորձագիտական օգնության և այլն: Պետք է ներկայացվի մանրամասն բյուջեն: Ազգային հետաքննությունների առավելագույն բյուջեն 2000 եվրո է:
10. Պետք  ներկայացվեն նաև դիմող լրագրողի կենսագրությունը և նախկինում տպագրված հոդվածներից:
Դիմում- հայտերը պետք է ուղարկվեն Սկուպ-Կովկասի ազգային համակարգող Արևհատ Գրիգորյանին `arevhatg@yahoo.co.uk կամ դանիական համակարգող Հենրիկ Կաուֆհոլցին` Henrik.Kaufholz@pol.dk: Եթե լրագրողը նուրբ թեմայով հետաքննության գաղափարը ցանկանում է բացահայտել սահմանափակ թվով մարդկանց, դիմում-հայտը կարող է ուղարկել անմիջականորեն դանիական համակարգողին, որն այն կքննի գաղտնիության պայմաններում:
Միջազգային հետաքննությունների համար դիմում-հայտերը պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին`
1. Հետաքննությունը պետք է բացահայտի հասարակական ակնհայտ հետաքրքրության նոր և կարևոր տեղեկություն;
2. Հետաքննության մեջ պետք է ներգրավված են լինեն լրագրողներ հետևյալ երկրներից երկուսից` Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան;
3. Հետաքննությունը պետք է հիմնված լինի առնվազն մեկ, նախընտրաբար մի քանի լրատվամիջոցներում տպագրության մասին համաձայնության վրա: Դիմումում անհրաժեշտ է նշել լրատվամիջոցը և տպագրությունը ստանձնած անձի անունը:
4. Հետաքննությունն իրականացնող լրագրող/ներ/ն արդեն իսկ պետք է ունենա/ն/ հիմնական տեղեկությունները /համապատասխան աղբյուրներ, օրինակներ, փաստաթղթեր/, իսկ լրացուցիչ տեղեկություն ստանալը պետք է լինի իրատեսական: Սա պետք է նկարա•րված լինի դիմում-հայտում;
5. Հետաքննությունը չպետք է դառնա լրագրողի կամ լրատվամիջոցի համար անընդունելի ռիսկի աղբյուր;
6. Հետաքննությունն իրականացնող լրագրող/ներ/ը պետք է աշխատի/են/` առաջնորդվելով լրագրության և էթիկայի ստանդարտներով;
7. Հետաքննական հոդվածը պետք է տպագրվի խելամտորեն կարճ ժամանակահատվածում;
8. Հետաքննության մեջ ներգրավված լրագրողները/խմբա•իրները տպագրությունից առաջ պետք է հոդվածը ներկայացնեն իրավաբանի` խուսափելու համար հետագայում օրենսդրության հետ կապված խնդիրներից;
9. Հոդվածը տպագրելիս պետք է պարտադիր հիշատակվի Սկուպ-Կովկասը: Տպագրված հետաքննությունը պետք է նպաստի Սկուպ-Կովկասի հեղինակության բարձարացմանը տեղական, տարածաշրջանային և միջազ•ային լրագրության ասպարեզում;
10. Հետաքննության բյուջեն պետք է համատասխանի Սկուպ-Կովկասի ընդհանուր չափանիշներին: Այն կարող է ներառել հետևյալ ծախսերը` աշխատավարձ, ճանապարհավարձ, տվյալներ հայթայթելու, փորձագիտական օգնության և այլն: Պետք է ներկայացվի մանրամասն բյուջեն: Միջազգային հետաքննությունների առավելա•ույն բյուջեն 6000 եվրո է;
11. Պետք է  ներկայացվի նաև դիմող լրագրողի կենսագրությունը և նախկինում տպագրված հոդվածներից:
Դիմում-հայտերը պետք է ուղարկվեն Սկուպ-Կովկասի բոլոր համակարգողներին /ցուցակը կարող եք գտնել www.i-scoop.org կայքում/:


ՀՀ դատական իշխանության ռեֆորմի հիմնախնդիրները, հուլիսի 7
ԳՀԲՀ նախաձեռնությունը հուլիսի 7-ին կազմակերպել էր քննարկում նվիրված ՀՀ Դատական իշխանության ռեֆորմի հիմնախնդիրների թեմային:  Զեկույցներով հանդես եկան  ՀՀ Արդարադատության նախարար պրն. Դավիթ Հարությունյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի դատավոր պրն. Դավիթ Ավետիսյանը և ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի դոցենտ պրն. Հրայր Ղուկասյանը:


Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացմանը նվիրված քննարկում, հուլիսի 12
ԳՀԲՀ նախաձեռնությունը հուլիսի 12-ին ժամը 15:00-ին Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում կազմակերպելու է քննարկում նվիրված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացմանը:  Զեկույցներով հանդես կգան ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար պրն. Սուրեն Ղարյանը, ՀՀ Առողջապահության նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահության կառավարման դպրոցի տնօրեն պրն. Միհրան Նազարեթյանը, Ազգային զարգացման գիտակրթական կենտրոնի նախագահ տկն. Գայանե Ղուկասյանը և  Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր պրն. Յուրի Սուվարյանը:

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին