"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

«Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. հանրաքվե – արտահայտվելու ազատությունը» Հանրային քննարկում:

Սեպտեմբերի 24-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը մեկնարկեց քննարկումների շարք, որը կենտրոնանում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացի վրա: Այս շարքում առաջին միջոցառումը անդրադառնում էր արտահայտման ազատության հնարավոր ոտնահարման  գալիք հանրաքվեում միայն մեկ քվե ունենալու համատեքստում: Միջոցառմանը հրավիրված էին ելույթ ունենալու ներկայացուցիչներ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովից, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից և Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովից, որոնք սակայն հրաժարվել էին մասնակցել: Միջոցառման գլխավոր զեկուցող փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց հանրաքվեի ձևաչափը փոխելու անհրաժեշտության հիմնավորումները, որպեսզի թույլ տրվի բազմաթիվ քվեներ փոփոխությունների հիմնական խմբերի համար: Նա պնդում էր, որ ըստ էության իրար հետ կապ չունեցող փոփոխությունների համար մեկ քվե տալը զրկում է բնակչությանը սահմանադրության հիմնական փոփոխությունների վերաբերյալ իրենց տեսակետը արտահայտելու իրավունքից:

Պարոն Ալումյանի ներկայացումից հետո հարթակը տրամադրվեց քննարկումներին: Մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը նշեց, որ դեմ է ներկայիս սահմանադրության փոփոխությունների բովանդակությանը: Մասնավորապես քննարկումը ծավալվեց մարդու իրավունքների երաշխիքների զգալի հետընթացի շուրջ, հատկապես՝ ազատության իրավունքի, խոշտանգումից պաշտպանված լինելու, հավասար հնարավությունների դրույթի, առողջության և աշխատանքի իրավունքների առումով: Մասնակիցները իրենց մտահոգությունները հայտնեցին ընդհանուր փոփոխությունների ծավալի և հատկապես մարդու իրավունքներ պաշտպանվածության նվազեցման վերաբերյալ հանրային իրազեկության պակասի մասին:

Քննարկմանը ներկա էին ավելի քան 50 ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից, միջազգային կազմակերպություններից, դեսպանություններից, մեդիայից և համալսարաններից:

Միջոցառման ժամանակ ներկայացվեց հանրային հայտարարություն, որը բաց է բոլոր հասարակական կազմակերպություներին և նախաձեռնություններին՝ ստորագրելու համար:

Երկրորդ քննարկումը նախատեսված է հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ին, Կոնգրես հյուրանոցի Բոլլ Րումում և կանդրադառնա սահմանադրության փոփոխություններում մարդու իրավունքներին և ազատություններին:

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին