"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. իրավունքի գերակայության սկզբունքի իրացումը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորումը:

 

Հոկտեմբերի 2-ին, Կոնգրես հյուրանոցում կայացավ հանրային քննարկում «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. իրավունքի գերակայության սկզբունքի իրացումը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորումը» խորագրով: Սա երկրորդ միջոցառումն էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության` «Հայաստանը սահմանադրական փոփոխությունների գործընթացում» խորագրով քննարկումների շարքից: Առաջին միջոցառումը անդրադառնում էր արտահայտման ազատության հնարավոր ոտնահարման  գալիք հանրաքվեում միայն մեկ քվե ունենալու համատեքստում: (հղում) Նախատեսվող միջոցառումները ներառում են հանրային քննարկումներ, բանավեճեր, մեդիա միջոցառումներ Երևանում և մարզերում: Այս միջոցառումները նպատակ ունեն ստեղծել հնարավորություն, հասարակությանը ներկայացնելու սահմանադրական փոփոխությունների հետ կապված բազմակողմանի տեղեկատվություն, ինչպես նաև ապահովել տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ անաչառ կարծիք ձևավորելու և կամքի ազատ արտահայտման հնարավորություն:

Հանդիպման բանախոսներն էին փաստաբան Հայկ Ալումյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Միջոցառմանը հրավիրված էին ելույթ ունենալու ներկայացուցիչներ ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովից, ՀՀ Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովից և ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, որոնք սակայն հրաժարվել էին մասնակցել: Քննարկումը վարում էր Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության ղեկավար Լարիսա Մինասյանը:

Բանախոսները անդրադարձան սահմանադրական փոփոխությունների նախագծում առկա այն խնդրահարույց դրույթներին, որոնք ենթադրում էին նահանջ մարդու իրավունքների երաշխիքների և պետության կողմից դրանց ապահովման պարտավորության տեսանկյունից: Մասնավորապես, քննարկման ընթացքում արձանագրվեց, որ ի տարբերություն գործող սահմանադրության, նախագիծը հետընթաց է ենթադրում միջազգային իրավունքի սկզբունքների կիրառման և սահմանադրության անմիջական գործողության սկզբունքների, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների, այդ թվում՝ սեփականության, հավաքների ազատության, ապօրինի ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության, ամուսնանալու ազատության, անմեղության կանխավարկածի, ինչպես նաև սոցիալական երաշխիքների, ներառյալ սոցիալական ապահովության, աշխատանքի իրավունքի, առողջության պահպանության տեսանկյունից:

Համեմատականներ անցկացնելով գործող սահմանադրության հետ՝ փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց, թե ինչպես են ներկայացված նախագծում նվազեցվել հիմնական իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես նշելով սեփականության իրավունքը, ապացույցների թույլատրելիության չափանիշը և անմեղության կանխավարկածը: Այսպես, ի տարբերություն գործող սահմանադրության, ըստ որի հնարավոր է սեփականությունից զրկել միայն դատական կարգով, նախագիծը սեփականության իրավունքի սահմանափակումը թողնում է օրենքով սահմանված դեպքերին: Գործող սահամանդրությունը պարունակում է միջազգային չափանիշներով սահմանված անմեղության կանխավարկածի 3 բաղադրիչները, իսկ նախագիծը թողել է միայն մեկը՝ դուրս թողելով նաև այն դրույթը, համաձայն որի հանցագործության մեջ մեղադրվողի մեղքը համարվում է հաստատված՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ինչ վերաբերում է ապացույցներին, պարոն Ալումյանը արձանագրեց նախագծում առկա հետընթացը, ըստ որի արգելվում է օգտագործել այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել միայն հիմնական իրավունքների խախտման արդյունքում, մինչդեռ գործող սահմանադրությամբ արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը անդրադարձավ նախագծում առաջարկված փոփոխություններին, որոնք վերաբերում են պետական կառավարման մարմիններին՝ իշխանությունների տարանջատման և հաշվետվողականության տեսանկյունից: Նշելով, որ նախագիծը չի սահմանում հաշվետվողականության մեխանիզմներ պետական կառավարման մարմինների, օրինակ՝ դատախազության, հատուկ քննչական մարմինների, կառավարությանն առընթեր մարմինների համար, պարոն Սաքունցը եզրակացրեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը խնդիրներ ունի մարդու իրավունքների ապահովման համար պատասխանատու մարմիների գործունեության կարգավորման հետ՝ կանխատեսելիության, վերահսկողության, խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից:

Իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը անդրադարձավ սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքներին՝ մտահոգություն հայտնելով, որ գործող Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքները նախագծում նվազեցված են օրենքի մակարդակի, իսկ պետության կողմից ստանձնած պարտավորությունները հանդես են գալիս որպես պետության նպատակներ: Նախագծով, մասնավորապես, նվազեցվում են սոցիալական ապահովության, աշխատանքի իրավունքի և առողջության պահպանության երաշխիքները: Նշված երեք դեպքերում էլ իրավունքի երաշխավորումը սահմանադրական մակարդակից օրենքի մակարդակի է նվազեցված:

Բանախոսների ներկայացումներից հետո հարթակը տրամադրվեց քննարկումներին, որի ընթացքում ներկաները բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները նախագծի մարդու իրավունքներին առընչվող տարբեր դրույթների հետ կապված: Ե՛վ բանախոսները, և՛ ներկաներից շատերը բազմիցս նշեցին նշված խնդիրների շուրջ հանրային իրազեկվածության պակասը և համաձայնվեցին այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու շուրջ:

Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվող հիմնական իրավունքներին և մի շարք սոցիալական երաշխիքներին վերաբերող հարցերի մասին վերլուծությանը, որտեղ անդրադարձ է կատարվում նաև այլ հայեցակարգային հարցերի, կարող եք ծանոթանալ այստեղ:

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին