"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Մարզային քննարկումներ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

Սույն թվականի դեկտեմբերի 6-ին կայանալու է սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բազմիցս նշել են գործընթացի շուրջ հանրային իրազեկության պակասի և, հատկապես, նոր սահմանադրության նախագծով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ լայն հասարակության անտեղյակության մասին:

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված ՀՀ Սահմանադրության մեջ առաջարկվում է մոտ 250 լրացում և փոփոխություն: Նախագծի ամբողջական տեքստը հրապարակվել է ս.թ. օգոստոսի 21-ին և նույն օրն էլ ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով՝ հանրությանը չտալով նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելու հնարավորություն: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից երբևէ չեն կազմակերպվել քննարկումներ հանրության հետ: Նախագծի վերաբերյալ կազմակերպվել է ընդամենը մեկ խորհրդարանական լսում ս.թ. սեպտեմբերի 4-ին, իսկ ԱԺ-ում այն քննարկվել է ընդամենը 4 օր: Ս.թ. հոկտեմբերի 5-ին նախագիծն ընդունվել է ԱԺ պատգամավորների մեծամասնության կողմից:

Չնայած այն փաստի, որ առաջարկվող փոփոխություններում կան որոշակի դրական զարգացումներ, կան մի քանի կարևորագույն հիմնադրույթներ, որոնք շարունակում են մնալ խնդրահարույց:

Կարևորելով հանրաքվեին ՀՀ քաղաքացու իրազեկված և տեղեկացված մասնակցությունը`  Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ նախաձեռնում է մարզային քննարկումներ ՀՀ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ:

Քննարկումների նպատակն է իրազեկել ՀՀ մարզային բնակչությանը նոր սահմանադրության նախագծում առաջարկվող փոփոխությունների մասին:

Քննարկումները տեղի են ունենալու 20 մարզային համայնքներում: Առաջիկա քննարկումների ցանկը՝ այստեղ:

Այս և հաջորդող քննարկումների մասին ցանկացած տեղեկատվություն ստանալու համար զանգահարեք կամ գրեք.

010 53 38 62

laura@osi.am

Լաուրա Գևորգյան

Քաղաքացիական հասարակության ծրագրերի համակարգող

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին