"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվող հիմնական իրավունքներին և այլ երաշխիքներին վերաբերող հարցերի մասին:

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որն առաջարկում է շուրջ 250 փոփոխություն, անդրադարձ է կատարում ինչպես հիմնական իրավունքների և ազատությունների, այնպես էլ սոցիալ-տնտեսական իրավունքների երաշխիքներին: Այս՝ Սահմանադրական բարեփոխումների ամբողջ ընթացքը հիմնավորված էր հիմնական իրավունքների և ազատությունների երաշխիքների ամրապնդման անհրաժեշտությամբ: Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը, որը հաստատվել է Ազգային Ժողովի կողմից 2015թ. հոկտեմբերի 5-ին, անդրադարձ է կատարել քաղաքացիական հասարակությանը հուզող որոշ հիմնախնդիրներին, որոնք նախագծի նախորդ հրապարակված տարբերակներում՝ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքների տեսակետից ապահովված չէին: Այնուամենայնիվ,  խնդրահարույց են մնացել անձնական ազատությանը, հաղորդակցության գաղտնիությանը, արդար դատաքննության իրավունքի (ապացույցների օգտագործման), անմեղության կանխավարկածի և ամուսնության իրավունքի սահմանափակման երաշխիքների նվազեցման խնդիրը՝ համեմատ գործող Սահմանադրության հետ:

Սահմանադրության փոփոխությունները, բացի բազմաթիվ լինելուց, նաև վերաբերվում են տարբեր ոլորտներին, և փոխկապակցված չեն իրար մեջ: Օրինակ, սոցիալական իրավունքի երաշխիքները փոխկապակցված չեն արդարադատության անկախության երաշխիների, ընտրական համակարգի, հիմնական իրավունքների երաշխիքների և կառավարման մարմինների ձևավորման հետ: Այնուամենայնիվ, կառավարոթյան կողմից առաջարկված տարբերակով, քաղաքացիները կունենան միայն մեկ՝ կողմ կամ դեմ ձայս, այս ամբողջ փոթեթ փոփոխությունների համար: Սույնի խնդրի վերաբերյալ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանն ունի հստակ մոտեցում, որը արտահայտել է Ռուսաստանի Պահպանողական կուսակցությունն ընդեմ Ռուսաստանի գործի վերաբերյալ, որտեղ ասել է, թե. «… ազատ ընտրական իրավունքը բաղկացած է երկու բաղադրիչից՝ կարծիքի ձևավորման ազատությունից և այդ կարծիքի արտահայտման ազատությունից»: Նման մոտեցում ունի նաև Վենետիկի Հանձնաժողովը, որն իր Լավագույն պրակտիկայի ձեռնարկում նշում է, որ «Ազատ ընտրական իրավունքը ապահովելու համար անհրաժեշտ է ավելի խիստ մոտեցում, երբ խոսքը գնում է միավորված խնդիրների մասին: Ընտրողները չպետք է կոչվեն քվեարկելու միաժամանակ մի քանի հարցերի վերաբերյալ, որոնք փոխկապակցված չեն իրար հետ, հաշվի առնելով, որ ընտրողները կարող են կողմ լինել մեկ խնդրի, և դեմ մյուսի: Այնտեղ, որտեղ տեքստը ընդգրկում է մի քանի առանձին ասպեկտներ, քվեարկությանը պետք է դրվի հարցերի համապատասխան շարք»: Հաշվի առնելով վերոհիշյալը, գտնում ենք, որ իշխանությունները պետք է հետաձգեն հանրաքվեն և փոխեն դրա ձեւաչափը, որպեսզի քաղաքացիները լիարժեք և պատասխանատու կերպով օգտվեն իրենց կարծիքի արտահայտման իրավունքից:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԵՐ և ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անձնական ազատռության իրավունք

Փոփոխությունների նախագիծը (Հ.27) սահմանափակում է փերբակալված անձի իրավունքը՝ տեղեկացնելու իր գտնվելու վայրի և ձերբակալման փաստի վերաբերյալ:

Նախագիծը առաջարկում է լրացուցիչ սահմանափակումներ անձնական ազատության իրավունքի համար, քան նախատեսված է գործող Սահմանադրությամբ (Հ.16). Ներկայումս, ձերբակալված անձը իրավունք ունի տեղեկացնելու ցանկացած անձի իր ձերբակալության փաստի մասին: Չնայած այն, որ այս իրավունքը նույպես սահմանված է փոփոխությունների նախագծում, այն ունի որոշակի սահմանափակուներ, որոնք իշխանուևթյուններին տալիս են հնարավորություն հետաձգելու այս իրավունքի իրացումը: Մասնավորապես, հոդվածը

 

Հաղորդակցության գաղտնիության իրավունք

Նախագիծը (Հ.33) իշխանություններին տալիս է լայն հնարավորություններ հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը սահմանափակելու համար:

Նախագծը նախատեսում է, որ հաղորդակցության ազատությունը եւ գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ, երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար եւ պայմանավորված է հաղորդակցվողների օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով:

Ապացույցների անթույլատրելիությունը.

Համաձայն փոփոխությունների նախագծի՝ նվազեցվել է ապացույցների թույլատրելիության երեշխիքների չափանիշը:

 

Գործող Սահմանդրությունը (Հ.22) սահմանում է, որ արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը, իսկ նախագիծը (Հ.63)՝ որ հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:

 

Անմեղության կանխավարկածը.

Համաձայն փոփոխությունների նախագծի (Հ.66)՝ նվազեցվել է մարդու անմեղ համարվելու չափանիշը:

Գործող Սահմանադրությունը (Հ.21) սահմանաում է ամնեղության կանխավարկածը երկու

շատ կարևոր երաշխիք, որոնք բացակայում են փոփոխությունների նախագծում: Մասնավորապես, գործող Սահմանադրությունը սահմանում է, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը և որ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: 

 

Ամուսնանալու ազատությունը.

Համաձայն փոփոխությունների նախագծի (Հ.35)՝ նվազեցվել է ամուսնությունների ազատության երաշխիքը, սահմանելով “բարոյականության պաշտպանությունը”, որպես սահմանափակման հիմք:

Այստեղ ավելացվել է առանձին սահմանափակման հիմք, ըստ որի ամուսնության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով՝ առողջության եւ բարոյականության պաշտպանության նպատակով: Բարոյականության չափանիշերի սահմանման բացակայության պարագայում ակնհայտ է, որ այս դրույթը կարող է տեղ տալ բազմաթիվ չարաշահումների:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Ներկայացված փոփոխությունների նախագծով սահմանված սոցիալական ապահովության, առողջապահության և այլ իրավունքների խնդիրների համեմատությունը գործող Սահմանադրության հետ լուրջ մտահոգություն է առաջացնում: Գործող Սահմանադրությունը այս իրավունքները ներառում է հիմնարար իրավունքներին և ազատություններին վերաբերող գլխում: Իսկ փոփոխությունների նախագիծը նախատեսում է այն տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները եւ պետության քաղաքականության հիմնական նպատակներին նվիրված գլխում, փոխարինելով պետության պարտավորությունները՝ պետության նպատակներով:

Բացի այդ, փոփոխությունների նախագծի համաձայն, Սահմանադրությունը անմիջականորեն գործողություն կունենա միայն հիմնական իրավունքների համար, ի տարբերություն գործող Սահմանադրության, որը սահմանում է, որ Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն:

ԱՅԼ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ


Միջազգային իրավունքի սկզբունքների կիրառումը

Համաձայն փոփոխությունների նախագծի՝ պետությունն այլևս պարտավոր կլինի ընդամենը «հաշվի առնել» միջազգային իրավունքը:

Գործող Սահմանադրությունը (Հ.3) երաշխավորում է, որ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Նախագիծը (Հ.81) սույն հարցին անդրադառնում է հետևյալ կերպ. հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում ՀՀ մասնակցությամբ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

 

Սահմանադրության իրացնողները

Ինչպես գործող Սահմանդրությունը, այնպես էլ փոփոխությունների նախագիծը (նախաբան),  հասցեագրված է հայ ժողովրդին և ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Ինչպես գործող Սահմանադրության, այնպես էլ փոփոխությունների նախագծի համաձայն, հայ ժողովուրդը հանդիսանում է Սահմանադրության սուբյեկտ, ինչը վկայում է, որ հայ ժողովուրդը հանդիսանում է սահմանադրաիրավական հարաբերությունների մասնակից, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, հայ ժողովուրդ եզրույթը համարժեք չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ բնակիչ եզրույթին: Ասելով հայ ժողովուրդ, կարելի է դիտարկել այլ պետություններում բնակվող ազգությամբ հայ անձանց: Միևնույն ժամանակ, Հայաստանում բնակվող այլ ազգերի ներկայացուցիչները նույնպես պետք է հանդիսանան սահմանադրաիրավական հարաբերությունների մասնակիցներ: Նման սահմանումը խնդրահարույց է և չի համապատասխանում իրավական հստակության սկզբունքին:

 

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին

Ինչպես գործող Սահմանդրությունը (Հ.8.1), այնպես էլ փոփոխությունների նախագիծը (Հ.18) ճանաչում է Հայաստանի Առաքելական եկեղեցու դերը որպես բացառիկ, այլ ոչ առանձնահատուկ կամ կարևոր:

Թեև 16-րդ հոդվածում ամրագրվել է կրոնական կազմակերպությունների՝ պետությունից անջատ լինելու դրույթը, միևնույն ժամանակ այն հռչակում է  առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Համաձայնելով Վենետիկի հանձնաժողովի դիտողության հետ, նախագիծը մշակող աշխատանքային խումբը, նախագծի անգլերեն տարբերակում բացառիկ բառը փոխարինել է առանձնահատուկ բառով, սակայն հայերեն տարբերակում այն մնացել է նույնը՝  բացառիկ

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին