ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կրթություն, գիտություն, մշակույթ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ
"Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը նպաստելու է գիտության, կրթության և մշակույթի ոլորտների զարգացմանը, ինչպես նաև՝ բարեփոխումների իրականացմանը՝ քաղաքականության մշակմանն ու օրենսդրության կատարելագործմանն ուղղված քայլերով:
Միջնակարգ կրթության ասպարեզում՝ աջակցելու է համակարգի օպտիմալացմանը և ապակենտրոնացմանը վերաբերող բարեփոխումներին, միջնակարգ կրթության որակի և մատչելիությանը, կրթության իրավունքի ապահովմանը, ինչպես նաև այս ոլորտում հակակոռուպցիոն նախաձեռնություններին: Այս նպատակներին հասնելու համար նախատեսվում է՝ • հանրակրթության մասին օրենքի և համապատասխան օրենսդրության ընդունմանն աջակցություն, • կրթության որակի ապահովում, կրթական (ուսումնական և առարկայական) համակարգչային դասընթացներ ուսուցիչների համար, նոր առարկայական բովանդակությունների ստեղծում, էլեկտրոնային բովանդակության մշակում և զարգացում, • համակարգի թափանցելիությունն ապահովող հակակոռուպցիոն նախաձեռնություններիn աջակցություն, • Համաշխարհային բանկի վարկային ծրագրի հետ համագործակցություն, արդյունքների մոնիտորինգ և քննարկումներ: Բարձրագույն կրթության ասպարեզում՝ աջակցելու է այն նախաձեռնություններին, որոնք նպատակ ունեն օժանդակել. • բարձրագույն կրթության ներդաշնակմանը Եվրոպական չափանիշներին և Բոլոնիայի գործընթացին, • ռազմավարության և քաղաքականության մշակմանը, ստանձնած պարտավորությունների իրականացմանը, կրթական և այլ առանցքային հաստատությունների ներգրավմանը կրթական չափորոշիչների մշակման և կիրառման, կրեդիտային համակարգի ներդրման գործընթացում, • համապատասխան կրթական եւ ուսումնական ծրագրերի մշակմանը հումանիտար և սոցիալական գիտություններում, դրանց արդիականացմանը, • շարունակական կրթության ոլորտում մասնագետների վերապատրաստման ակտիվացմանը՝ հիմնական շեշտը դնելով հեռաուսուցման մեթոդների օգտագործման վրա, սեփական դասընթացների ակտիվացմանը, ուսանողների՝ եվրոպական և ամերիկյան առաջատար համալսարանների հեռաուսուցման դասընթացներին մասնակցության ապահովմանը: Այս նպատակներին հասնելու համար նախատեսվում են՝ • կրթության չափորոշիչների մշակում և ներդրում, • կրեդիտային համակարգի ծանոթացում, մշակում և կիրառում, • կրթության որակի ապահովում և դիպլոմների համապատասխանեցում միջազգայինի հետ: Հատուկ կամ ներառական կրթության ոլորտում â–¡Գործընկերություն հանուն բաց հասարակությանâ–¡ նախաձեռնությունն իր առաքելությունը համարում է` աջակցել հատուկ կրթական հաստատություններում բարեփոխումների իրականացմանը և գործունեության ակտիվացմանը` նպատակ հետապնդելով ազդեցություն ունենալ ընդունելության հսկողության, որոշումների ընդունման և պարբերական վերանայման ու կրթության որակի վրա: Արվեստի և մշակույթի ոլորտում Գործընկերությունը կարևորում է` կառավարման և ֆինանսավորման մեխանիզմների, գերակայությունների ընտրության թափանցիկությունը և համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, ինչպես նաև՝ նոր տեխնոլոգիաների ներդրումը տվյալ ոլորտում: Կրթության և գիտության զարգացման կարևորագույն պայմաններից մեկն է նաև գրադարանների և գրահարատարակչության ոլորտի խնդիրներին անդրադառնալը: Այստեղ Գործընկերությունը կարևորում է՝ • թվային գրադարանների ստեղծումն ու շարունակական զարգացումը, դրանց ինտեգրացումը համաշխարհային տեղեկատվական տարածքին, • գրահրատարակչության ոլորտի թափանցիկության ապահովումը, ինչպես նաև՝ այդ բնագավառի հարկային քաղաքականության մեջ արտոնությունների սահմանումը: |