ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մարդու իրավունքներ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Մարդու իրավունքների կրթություն և մարդու իրավունքների պաշտպանություն Մարդու իրավունքների ճանաչողության իրազեկում հանրակրթության ոլորտում: Ուսուցիչ-աշակերտ-ծնող երրորդության միջոցով՝ մարդու իրավունքներին նվիրված կրթության զարգացում։ Մարդու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների եվրոպական փորձի ուսումնասիրում և ներդրում։
Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ Մինչ Սահմանադրական փոփոխությունները, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ձևավորման գործում արևելաեվրոպական երկրների ու հետխորհրդային հանրապետությունների համանման կառույցների ստեղծման ու գործունեության փորձի ուսումնասիրում, գործուն մեխանիզմների և սկզբունքների տեղայնացում, ինստիտուտի դերի և նշանակության մասին հանրային իրազեկում և ընդունված օրենքի բարեփոխում՝ եվրոպական պահանջներին համապատասխան։
Խղճի և կրոնի ազատության ու հանդուրժողականության հարցեր "Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին" նոր օրենքի և դրա կիրարկման կարգի մշակում:
Այլընտրանքային ծառայություն Այլընտրանքային ծառայության օրինագծի բարեփոխում, այլընտրանքային քաղաքացիական ծառայության արմատավորում։
Կանանց իրավունքներ Կանանց իրավունքների պաշտպանություն, նրանց՝ սոցիալ-քաղաքական կյանքին լիարժեք մասնակցության ապահովմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում:
Էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ներդաշնակեցում Եվրոպայի խորհրդի պահանջներին Էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին օրենքի նախագծի մշակում: Օրինագիծը պետք է ընդգրկի մշակույթի, լեզվի և ինֆորմացիայի միջոցների զարգացման ու ապահովման ասպարեզները: Այդ օրինագծով միջազգային չափանիշներին համապատասխանող մեխանիզմների սահմանում՝ հատուկ ուշադրություն դարձնելով էթնիկական այն խմբերին, որոնք չունեն իրենց ազգային պետությունը:
Հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանություն Հաշմանդամների տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանություն, անհատի ձայնի լսելիության իրավունք։
Քրեակատարողական համակարգ Համակարգի նկատմամբ հասարակական վերահսկողության ինստիտուտի ստեղծում և կայացում, օրենսդրական փոփոխությունների մշակում (Քրեակատարողական օրենսգիրք, համապատասխան ենթաօրենսդրական ակտեր): |