"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղեկատվական եվ հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Նվազել է արդյոք հեռարձակվող անորակ, վնասակար և անճաշակ ծրագրերի քանակը ս. թ. մարտի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից նոր չափորոշիչների հաստատումից հետո
Այո
6
 
18.18%
Ոչ
27
 
81.82%
Ընդամենը: 33




 
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Կարևորելով բաց հասարակության կառուցման գործում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման դերը՝ "Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը հռչակում է հետևյալ սկզբունքները՝
•    զարգացող գլոբալ տեղեկատվական հասարակության պայմաններում հեռահաղորդակցության ծառայությունները տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու (խոսքի ազատության իրավունք) մարդու հիմնական իրավունքի իրականացման կարևոր մեխանիզմ են,
•    պետության կողմից հեռահաղորդակցության և տեղեկատվության ոլորտներում վարվող քաղաքականությունը մեծ նշանակություն ունի տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների նվաճումները բնակչությանը հասանելի ու մատչելի դարձնելու և հետևաբար, տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը իրագործելու տեսակետից,
•    տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող նորմերը չպետք է վնասեն ոլորտի զարգացմանը, չպետք է սահմանափակեն մարդու և քաղաքացու իրավունքները և պետք է իրենցից ներկայացնեն իրավական նորմերի հավասարակշռված համակարգ, որտեղ հաշվի կառնվեն անձի, հասարակության և պետության շահերը,
•    տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների շուկայի զարգացման երաշխիքներն են կարգավորման և ինքնակարգավորման մեխանիզմների համատեղելիությունը, շուկայի ազատականացումը և օրինականության հաստատումը, ինչպես նաև՝ տվյալ ոլորտում գործող սուբյեկտների համար հարկային արտոնությունների սահմանումը։
"Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում այս սկզբունքների իրականացմանը  հասնելու համար նախատեսում է՝
•    նպաստել հասարակության լայն շերտերում համակարգչային գրագիտության բարձրացմանը և աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում,
•    աջակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական պաշարների ձևավորմանը և հետագա զարգացմանը, ինչպես նաև՝ բնակչության լայն զանգվածների կողմից դրանց օգտագործմանը՝ այդ մարմինների գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու նպատակով,
•    ամրագրել հեռահաղորդակցության ծառայությունների նվազագույն ծավալը ստանալու իրավունքը՝ քաղաքացիների՝ տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու հիմնական և սահմանադրական իրավունքի լիարժեք իրագործման համար և մշակել գլոբալ համակարգչային ցանցից օգտվելու ծառայությունները Հայաստանի ամբողջ տարածքում մատչելի դարձնելու օրենսդրական մեխանիզմներ,
•    ապահովել անձի պաշտպանվածությունն աճող տեղեկատվական պաշարների և հոսքերի պայմաններում, այդ թվում՝ անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկությունների պաշտպանվածությունը՝ սահմանափակելով անհատական տվյալների հավաքագրման, պահպանման և օգտագործման կարգը՝ միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխան,
•    աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները կարգավորող օրենսդրության ձևավորմանը՝ հաշվի առնելով միջազգային իրավական նորմերը, ինչպիսիք են՝ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան, Ինտերնետ ցանցում հաղորդագրության ազատության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հռչակագիրը, տեղեկատվական իրավահարաբերություններին վերաբերող այլ միջազգային և եվրոպական նորմերը:

Նորություններ

[NEW TITLE]

Հայտարարություններ

2010 Հայտարարություն. ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում առկա թերությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության ոչ օբյեկտիվ մոտեցումը

Սույն թվականի հունիսի 24-ին  դիտորդական խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանությանն է ներկայացվել  երեք  տարբեր մարզերում գործող ՁՊՎ-ներում արձանագրված տարբեր թերություններÇ մասին ընթացիկ գրություններ: Ներկայացնում ենք փաստեր համապատասխան գրություններից, դրանց վերաբերÛալ ՀՀ ոստիկանության տրված մեկնաբանությունները և Դիտորդական խմբի պարզաբանումը:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին