"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԶԼՄ եվ խոսքի ազատություն
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Նվազել է արդյոք հեռարձակվող անորակ, վնասակար և անճաշակ ծրագրերի քանակը ս. թ. մարտի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից նոր չափորոշիչների հաստատումից հետո
Այո
6
 
18.18%
Ոչ
27
 
81.82%
Ընդամենը: 33




 

ԶԼՄ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Մամուլի եւ խոսքի ազատության ասպարեզում "Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունն իր առաքելությունն է համարում աջակցել Հայաստանում անկախ եւ որակյալ լրատվամիջոցների զարգացմանը, քաղաքացիների համար օրախնդիր, օբյեկտիվ տեղեկատվության մատչելիությaն ապահովմանը:

Այս նպատակներին հասնելու համար նախատեսվում է աշխատանքներ իրականացնել երեք հիմնական ուղղություններով.

1. Հասարակության պահանջմունքներն ու հետաքրքրությունները բավարարող, երկրի ժողովրդավարական զարգացմանը նպաստող որակյալ տեղեկատվության "պատվերի" ձեւավորում

  • Նեղ խմբակային շահերից ԶԼՄ-ների քաղաքական կախվածությանը, ինչպես նաեւ՝ տեղեկատվական շուկայում օբյեկտիվ և դեպի լայն հասարակական հետաքրքրությունները կողմնորոշված մամուլի պահանջմունքի ձեւավորման համար անհրաժեշտ միջոցների բացակայությանն այլընտրանքների որոնում:
  • ԶԼՄ-ների՝ իբրեւ ինքնուրույն բիզնեսի ամրապնդման համար շուկայական ռեսուրսների առավելագույն օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացում: Դոնոր կազմակերպությունների ջանքերի ու հնարավորությունների ուղղուրդում հասարակության պահանջմունքներին եւ որակյալ լրագրության չափանիշներին բավարարող հաղորդումների եւ հրապարակումների խթանմանը:
  • Հատուկ ուշադրություն բազմակարծությանը հեռուստաեթերում: Աջակցություն անկախ հեռարձակողների՝ հեռուստաշուկա մուտք գործելուն:

2. ԶԼՄ-ների բնագավառի օրեսդրության կատարելագործում, դրա համապատասխանեցում միջազգային չափանիշներին եւ Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին

  • "Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին" օրենքի սկզբունքային բարելավում, մասնավորապես՝ հեռարձակման բնագավառը կարգավորող մարմինների անկախության երաշխիքների ուժեղացում:
  • "Զանգվածային լրատվության մասին" օրենքի կատարելագործում եւ հարակից օրենսդրության համապատասախնեցում դրան:
  • "Տեղեկատվության ազատության մասին" օրենքի գործնական կիրառման ապահովում:
  • Քրեական օրնսգրքից զրպարտության եւ վիրավորանքի համար պատասխանատվություն նախատեսող դրույթների վերացում:

3. ԶԼՄ-ների գործունեության մեջ ինքնակարգավորման սկզբունքների ներդրում

  • Տեղեկատվության ոլորտում օրենսդրության ազատականացմանը զուգահեռ, աջակցություն մասնագիտական վարքի համընդհանուր նորմերին հետեւելու միջոցով մամուլի գործունեությանն առնչվող բախումները վերացնելու եւ կանխելու՝ լրագրողական հանրության նախապատրաստմանը:
  • Աջակցություն զանգվածային լրատվության միջոցների եւ լրագրողական միավորումների կողմից լրագրողական էթիկայի կանոնագրերի մշակմանն ու ընդունմանը, ինչպես նաեւ՝ ԶԼՄ - ների գործունեության մեջ ինքնակարգավորման սկզբունքների ներդրմանն օժանդակող մեխանիզմների եւ կառույցների (Մամուլի խորհուրդների տիպի) ձեւավորմանը:

Նորություններ

[NEW TITLE]

Հայտարարություններ

2010 Հայտարարություն. ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում առկա թերությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության ոչ օբյեկտիվ մոտեցումը

Սույն թվականի հունիսի 24-ին  դիտորդական խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանությանն է ներկայացվել  երեք  տարբեր մարզերում գործող ՁՊՎ-ներում արձանագրված տարբեր թերություններÇ մասին ընթացիկ գրություններ: Ներկայացնում ենք փաստեր համապատասխան գրություններից, դրանց վերաբերÛալ ՀՀ ոստիկանության տրված մեկնաբանությունները և Դիտորդական խմբի պարզաբանումը:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին