ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համալսարաններում բանավեճի ակումբների ստեղծման վերաբերյալ ուսուցում
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (ԲՀՀ) և ԲՀՀ Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի բակալավրի աստիճանի և մագիստրոսի I կուրսի ուսանողների համար` <<Բանավեճի հիմունքները և դրա կիրառումը ԲՈՒՀ-ում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:
Հայտերի ընդունում - առցանց լրատվամիջոցների մոնիտորինգ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը /ԲՀՀ-Հայաստան/ Լրատվամիջոցների ծրագրի շրջանակներում հայտարարում է հայտ/առաջարկների մրցույթ` մոնիտորինգի ենթարկելու առցանց լրատվամիջոցներով լուսաբանումը 2012 թ. պաշտոնական ընտրարշավի և ընտրարշավին առնվազն 3 ամիս նախորդող շրջանի ընթացքում:
Համաժողով “Ի՞նչ ապագա ունի Ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը” խորագրով
2011թ. հոկտեմբերի 6-8-ը, Երևանում, Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ “Ի՞նչ ապագա ունի Ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը” խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի (ԲՀՀ) կողմից` ԲՀՀ Արևելք-արևելք. գործընկերություն սահմաններից այն կողմ, ԲՀՀ մարդու իրավունքների և կառավարման գրանտային ծրագրի, ինչպես նաև Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
Համաժողովը մեկտեղ հավաքեց մարդու իրավունքների, թափանցիկ և հաշվետու գործելաոճի և արդյունավետ կառավարման հարցերով մտահոգ տեղական և արտասահմանյան մասնագետների: Ավելի քան 30 երկրից մոտ 100 փորձագետ, ներառյալ
Հաղորդագրություն
Մեկուկես տարվա դատական վազք այն տեղեկությունները իմանալու համար, ինչն օրենքով 5 օրում պիտի տրամադրվեր քաղաքացուն
2011 թվի հունիսի 22-ին ՀՀ վարչական դատարանը բավարարեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի: Հայցվորը մեկուկես տարի առաջ տեղեկություններ էր հարցրել ՀՀ ՊԵԿ նախագահից 2009 թվի դեկտեմբերին աշխատակազմի տարեմուտի հանդիսության եւ պարգեւատրումների մասին ու պատասխանի չէր արժանացել: Խոսքը 29.5 մլն դրամով հանդիսության եւ 21,2 մլն դրամով 20 ժամացույցների գնման գործարքների մանրամասների մասին է: Միայն դատական հայց ներկայացնելուց հետո ՊԵԿ-ը պատասխանել էր հարցմանը եւ մերժել տեղեկությունների տրամադրումը:
«Ամենատարածված բջջային հեռախոսներն այժմ «հասկանում են» հայերեն» խորագրով միջոցառում
Ս. թ. մայիսի 4-ին Կոնգրես հյուրանոցում կայացած միջոցառման ժամանակ ներկայացվեց «Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագրի արդյունքներր: Ծրագիրը, որն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի աջակցությամբ hy-AM.org նախագծի կողմից, նպատակ էր հետապնդում խթանել ինֆորմացիայի հասանելիությունը հայերեն լեզվով: Այն հնարավորություն է ընձեռում սմարթֆոներում և շարժական այլ սարքերում կարդալ հայերեն վեբ-կայքեր, էլեկտրոնային գրքեր և այլն:
Քննարկում ՀՀ Վարչական արդարադատության շուրջ
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը, որը ներկայացնում է վաթսունից ավել կազմակերպություն, ապրիլի 19-ին Կոնգրես հյուրանոցի մեծ շքասրահում ներկայացրեց Վարչական դատարանի վերաբերյալ մոնիթորինգային զեկույցը:
Բացելով միջոցառումը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դոցենտ, ԲՀԻ Խորհրդի գործող նախագահ Հրայր Ղուկասյանը նշեց, որ
Քննարկում ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, քննարկում կազմակերպեց <<Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. նոր երաշխիքներ ազատ և արդար ընտրությունների համար>> թեմայով, որը տեղի ունեցավ ապրիլի 11-ին, ժամը 10:00 Կոնգրես հյուրանոցի մեծ շքասրահում:
Բացելով միջացառումը` Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը մասնակիցներին ակտիվ մասնակցության կոչ արեց:
ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպությունը (ԲՀՀ-Հայաստան) հայտարարում է հեռուստահաղորդումների և առցանց /օն-լայն/ հաղորդումների պատրաստման ու հեռարձակման մրցույթ: Հաղորդումները պետք է անդրադառնան Հայաստանի հասարակական և տնտեսական զարգացման ու ժողովրդավարության արդի խնդիրներին:
Հաղորդումները կարող են լինել քննարկումների, թոք-շոուների ձեւաչափով ու համալրված կարճամետրաժ փաստավավերագրական և/կամ լրագրողական հետաքննությունների նյութերով:
Մրցույթի նպատակն է բարձրացնել երկրի զարգացման խնդիրների և հեռանկարների մասին հասարակության իրազեկության աստիճանը, խթանել հասարակական գիտակցության աճը և ապահովել ինչպես հասարակության տարբեր խավերի, այնպես էլ հասարակության և պետության միջև երկխոսությունը` տարբեր տեսակետներ և կարծիքներ հնչեցնելու հնարավորություն ընձեռելով:
ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ 13 ՏԱՐԵԿԱՆ Է
2011 թ. մարտի 21-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նշում է իր13-րդ տարեդարձը:
Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում իրականացրել է ավելի քան 30 ծրագրեր՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, խաղաղասիրությանը, քաղաքացիական նախաձեռնություններին եւ շահերի պաշտպանությանը:
Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի իրականացման 4-րդ զեկույցի ներկայացում
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է ավելի քան վաթսուն քաղաքացիական հասարակության կազմակերպություն, 2011թ. մարտի 9-ին Կոնգրես հյուրանոցի մեծ շքասրահում ներկայացրեց Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) ծրագրի իրականացման վերաբերյալ 4-րդ զեկույցը: Միջոցառումը առաջինն էր տարեկան միջոցառումների շարքում, որը նվիրված էր «Թրանսփարենսի ինթերնեշընլ» կազմակերպության հիմնադիր և նախագահ ու քաղաքացիական հասարակության հիանալի առաջնորդ Ամալյա Կոստանյանի հիշատակին: