"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Նվազել է արդյոք հեռարձակվող անորակ, վնասակար և անճաշակ ծրագրերի քանակը ս. թ. մարտի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից նոր չափորոշիչների հաստատումից հետո
Այո
6
 
18.18%
Ոչ
27
 
81.82%
Ընդամենը: 33




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀՀ Ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդական խմբի գործունեության մասին» զեկույցի ներկայացում

2009 Մայիսի 22-ի Կոնգրես հյուրանոցի  <<Բոլլ>> սրահում  Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը կազմակերպեց ՀՀ Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի 2008 թվականի տարեկան  հաշվետվության ներկայացումը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ս.Իսկանդարյանը,  որը նախ շնորհակալական խոսք հայտնեց անցած երեք տարիների ընթացքում խմբի գործունեությանը աջակցելու և համագործակցելու համար Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի գրասենյակին, ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակին, Հայաստանի Հելսինկյան կոմիտեին, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության  Ոստիկանության անձնակազմին: Պարոն Իսկանդարյանը անդրադարձավ դիտորդական խմբի լիազորություններին և պարտականություններին, նշեց անցած մեկ տարվա ընթացքում դիտորդական խմբի ձեռքբերումները:

Հաջորդը ելույթ ունեցավ դիտորդական խմբի անդամ` Անի Ներսիսյանը և ներկայացրեց հաշվետվությունը, որտեղ անդրադարձավ չգործող ՁՊՎ-ներին, ազատությանը և անձնական անձեռնմխելիությանը, խոշտանգման դեպքերին, ՁՊՎ-ներում ձերբակալված և կալանավորված անձանց անօրինական պահման դեպքերին: Առավել ուշագրավ էին դիտորդական խմբի կողմից արձանագրած մի քանի դեպքեր կապված օրապահիկ սննդի, անօրինական պահման և բռնության ենթարկված ձերբակալվածների հետ: Ըստ Անի Ներսիսյանի. գրեթե բոլոր Հանրապետության ՁՊՎ-ներում ձերբակալվածները 3 անգամյա սննդի փոխարեն ստանում են մեկ անգամյա սնունդ: Դիտորդական խումբն արձանագրել էր մի շարք դեպքեր` բռնության ենթարկված ձերբակալվածներ աչքերի տակ կապտուկներով, չմշակված վերքերով: Նրանք փաստել են, որ իրենց ծեծի են ենթարկել ոստիկանության բաժիններում:  

Զեկույցում տեղ գտան նաև փաստեր կապված ձերբակալված և կալանավորված անձանց զբոսանքի և զբոսաբակերի, ձերբակալված անձանց բուժսանիտարական օգնությանը, ՁՊՎ-ների անձնակազմներին և նրանց խնդիրներին, որոնք ստանում են շատ ցածր աշխատավարձ: Անգամ ձմռան ցուրտ ամիսներին չի ջեռուցվում հերթապահների այն սենյակները, որտեղ 24 ժամ գտնվում է հերթապահ ոստիկանը. <<Երբեմն նրանց պայմաններն ավելի վատն են, քան ձերբակալվածներինը>>: 

Հաջորդը դիտորդական խմբի նախագահ Ս.Իսկանդարյան ներկայացրեց համեմատություններ 2008 թվականի հաշվետվության մեջ տեղ գտած թերությունների և ՀՀ ոստիկանության կողմից այդ թերությունները վերացրած արդյունքների միջև: Պետք է նշել, որ ՀՀ ոստիկանությունը որոշ դեպքերում շատ լուրջ էր մոտեցել  տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած թերություններին և փաստարկներին և շատ կարճ ժամանակահատվածում կատարել էր շատ մեծ աշխատանք:  

Հաջորդը ելույթ ունեցավ ՀՀ Ոստիկանության Հասարակական Կարգի Ապահովման վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Կ. Մեհրաբյանը և ներկայացրեց ՀՀ Ոստիկանության մեկնաբանությունները հաշվետվության վերաբերյալ: Նա նախ և առաջ շնորհակալություն հայտնեց դիտորդական խմբի կատարած աշխատանքի համար: Ներկայացվեց, որ խմբի կողմից ներկայացված ոչ բոլոր փաստերն են համապատասխանում իրականությանը (Եղեգնաձոր, Վայք, Չարենցավան, Մեղրի և այլն): Նշվեց, որ ՀՀ գործող բոլոր ՁՊՎ-ներում կատարվել և կատարվում են պայմանների< Ետ

Նորություններ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մամլո հաղորդագրությունը, 24 օգոստոսի, 2010

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2008 թվի հոկտեմբերից մինչեւ 2010 թվի հուլիսը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ իրականացրեց «Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոն» ծրագիրը, որի նպատակը կոռուպցիային տուժած քաղաքացիներին ու կազմակերպություններին իրավաբանական աջակցության եւ դատական պաշտպանության ցուցաբերումն էր:

Մանրամասն>

Հայտարարություններ

2010 Հայտարարություն. ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում առկա թերությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության ոչ օբյեկտիվ մոտեցումը

Սույն թվականի հունիսի 24-ին  դիտորդական խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանությանն է ներկայացվել  երեք  տարբեր մարզերում գործող ՁՊՎ-ներում արձանագրված տարբեր թերություններÇ մասին ընթացիկ գրություններ: Ներկայացնում ենք փաստեր համապատասխան գրություններից, դրանց վերաբերÛալ ՀՀ ոստիկանության տրված մեկնաբանությունները և Դիտորդական խմբի պարզաբանումը:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին