Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, կազմակերպել էր Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան ծրագրի իրականացման հեռանկարներին նվիրված քննարկում, որը տեղի ունեցավ ս.թ ապրիլի 8-ին, ժամը 11:00-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնես կենտրոնում:
Քննարկմանը ներկա էին պետական պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ ներկայացուցիչներ ՀՀ նախարարություններից, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներից, միջազգային կազմակերպություններից: