"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Նվազել է արդյոք հեռարձակվող անորակ, վնասակար և անճաշակ ծրագրերի քանակը ս. թ. մարտի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից նոր չափորոշիչների հաստատումից հետո
Այո
6
 
18.18%
Ոչ
27
 
81.82%
Ընդամենը: 33




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քննարկում Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության ծրագրերի իրականացման վերաբերյալ

Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, կազմակերպեց Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության ծրագրերի իրականացմանը նվիրված քննարկում: Քննարկումը կազմակերպվել է “Հարևանությունից դեպի գործընկերություն” խորագրով միջոցառումների շրջանակներում, որի նախաձեռնողներն են Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, “Թրանսփարենսի ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Եվրոպական ինտեգրացիա  կազմակերպությունները: Միջոցառումը տեղի ունեցավ 2009թ. հուլիսի 3-ին, ժամը 14:00-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում:

Միջոցառման ընթացքում Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության նախագահ, դեսպան Ռաուլ դե Լուզենբերգերը ներկայացրեց 2008թ. Հայաստանում ԵՀՔ ծրագրի իրականացման վերաբերյալ զեկույցը, իսկ ՀՀ –ում Լիտվայի Հանրապետության դեսպան Գեդրիուս Ապուոկասը անդրադարձավ <<Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը Արևելյան Գործընկերության նախագծի համատեքստում>> թեմային:
Համազեկուցողների շարքում էին տկն. Լուսինե Մովսիսյանը, ՀՀ Արտգործնախարարության Եվրամիության բաժնի առաջին քարտուղար, ինչպես նաև <<Թրանսփարենսի Ինթերնեշնլ>> հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ տկն. Ամալիա Կոստանյանը և Երևանի մամուլի ակումբի նախագահ պրն. Բորիս Նավասարդյանը: Միջոցառման մյուս համազեկուցողները` Ծրագրերի կառավարման գործակալության պետ պրն. Ռուբեն Սարուխանյանը և Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ պրն. Վարոս Սիմոնյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, որոնք թեպետ նախապես հաստատել էին իրենց մասնակցությունը, չներկայացան քննարկմանը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նորություններ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մամլո հաղորդագրությունը, 24 օգոստոսի, 2010

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2008 թվի հոկտեմբերից մինչեւ 2010 թվի հուլիսը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ իրականացրեց «Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոն» ծրագիրը, որի նպատակը կոռուպցիային տուժած քաղաքացիներին ու կազմակերպություններին իրավաբանական աջակցության եւ դատական պաշտպանության ցուցաբերումն էր:

Մանրամասն>

Հայտարարություններ

2010 Հայտարարություն. ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում առկա թերությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության ոչ օբյեկտիվ մոտեցումը

Սույն թվականի հունիսի 24-ին  դիտորդական խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանությանն է ներկայացվել  երեք  տարբեր մարզերում գործող ՁՊՎ-ներում արձանագրված տարբեր թերություններÇ մասին ընթացիկ գրություններ: Ներկայացնում ենք փաստեր համապատասխան գրություններից, դրանց վերաբերÛալ ՀՀ ոստիկանության տրված մեկնաբանությունները և Դիտորդական խմբի պարզաբանումը:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին