"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Նվազել է արդյոք հեռարձակվող անորակ, վնասակար և անճաշակ ծրագրերի քանակը ս. թ. մարտի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից նոր չափորոշիչների հաստատումից հետո
Այո
6
 
18.18%
Ոչ
27
 
81.82%
Ընդամենը: 33




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը 2008թ.

Փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանությունը եղել է Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի իրավաբանական և քրեական արդարադատության ծրագրի առանցքային մասը: Մասնաճյուղը 2002թ. սկսած օժանդակել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին: Խումբը իրականացնում է մոնիտորինգային այցեր Հայաստանի փակ և կիսափակ հաստատություններ` դիտարկելու մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը սույն հաստատություններում և այն ներկայացնելու հանրությանը: Խումբը բաղկացած է տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնող անձանցից, որոնք գործունեություն են ծավալում կամավորական և հասարակական հիմունքներով: Խումբն այցերի հիման վրա պատրաստում է զեկույց, որը տրվում է ՀՀ Արդարադատության նախարարությանը մեկնաբանություների համար: Նախարարության մեկնաբանությունները ստանալուց հետո խումբը զեկույցը ներկայացնում է շահագրգիռ կողմերին և լայն հանրությանը: 2008թ. զեկույցը ներկայացվեց սույն թվականի հուլիսի 23-ին, ժամը 11:00-ին Կոնգրես հյուրանոցի Բոլրում սրահում:

Միջոցառման հիմնական զեկուցողն էր վերոհիշյալ խմբի նախագահ պարոն Արման Դանիելյանը: Իր զեկույցում նա անդրադարձավ այն քրեակատարողական հիմնարկների իրավիճակին, որում կատարվել է վերահսկողությունը: Խոսելով <<Նուբարաշեն>> քրեակատարողական հիմնարկի և դրա շենքային պայմանների մասին, նա նշեց, որ այս հիմնարկը խիստ գերբնակեցված է: Որպես դրա պատճառ նա մատմանշեց կալանքի համատարած կիրառումը, երբ կարելի է ընտրել այլ տարբերակ, վաղաժամ ազատվողների քանակի պակասը և այլ խնդիրներ:

Առանձին քննարկման թեմա էր նաև վատ վերաբերմունքի դեպքերը,որոնք սովորաբար դժվար բացահայտելի են, քանի որ մարդիկ վախենում են խոսել կամ դրանք դժվար է ապացուցել: Վատ վերաբերմունքը կամ բռնությունները կալանավորների նկատմամբ կիրառվում են որպես պատիժ և որպես օրինակ նշվեցին 2008թ. Նուբարաշենում և 2005 թ. Գորիսում արձանագրված դեպքերը:

Բողոքներ կային նաև սնունդի առումով, հատկապես Նուբարաշենում: Ճաշերը հաճախ պատրաստվում են ոչ թե հմուտ խոհարարների, այլ բանտարկյալների կողմից, ինչն ազդում է դրանց որակի վրա: Այցերի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նաև առողջապահական հարցերին: Կան սուր խնդիրներ եղած հաստիքների համալրման հարցում, բուժ. աշխատողների ցածր աշխատավարձի և դեղորայքների մատակարարման հարցում, ինչը իրականացվում է կենտրոնացած պետ. գնումների տեսքով և խնդիր առաջանալու դեպքում երկար ժամանակ է պահանջվում, մինչև չնախատեսված դեղորայքը հասնում է բանտարկյալին: Այս հարցը լուծելու համար խումբն առաջարկում է ունենալ ֆոնդ նման հատուկ դեպքերի համար: Բավարար չէ նաև սարքավորումների առկայության վիճակը:

Հատուկ մոնիտորինգի թեմա է եղել բանտարկյալների տեսակցությունները հարազատների հետ, ինչը, հատկապես երկարատև տեսակցությունների հետ կապված հազվադեպ կամ հաճախ անհնար է շենքային պայմանների պատճառով: Կան հեռախոսներ, որոնցից սակայն կալանավորները կարող են օգտվել միայն իրենց հաշվին և ըստ հասատատված գրաֆիկի, որն ամեն տեղ տարբեր է: Խումբն առաջարկվում է բանտարկյալներին տրամադրել մինիմալ րոպեներ, քանի որ ոչ բոլորը հնարավորւթյուն ունեն իրենց հաշվին զանգահարել:

Զեկույցում անդրադարձ կա նաև այդ հաստատությունների աշխատողների աշխատանքային պայմաններին և անվտանգության խնդիրներին: Պարոն Դանիելյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը կարող է հայտնվել մեծ թվով դատապարտվածների հետ, և խնդիր ծագելու դեպքում չկան կապի միջոցներ օգնություն կանչելու համար: Նա նաև նշեց, որ մի շարք վայրերում դատապարտյալների համար լավ պայմաններ են ստեղծվել, բայց ոչ թե ծառայողների համար, որոնց համար աշխատանքային պայմանները շարունակում են մնալ խիստ տհաճ:

Խոսքով հանդես եկավ նաև ՀՀ Արդարադատության փոխ. նախարարը, որը մեծ նշանակություն տալով զեկույցին նշեց, որ այն հնարավորություն է տալիս այլընտրանքային ուսումնասիրություն  ունենալ վիճակի և առկա երևույթների մասին: Նա համաձայնվեց, որ շատ հարցեր կապված են շենքերի և ենթակառուցվածքների վիճակի հետ, որոնք ժառանգություն են ստացվել անցյալ հասարակարգից: Հիմնարկները չունեն անհրաժեշտ բավարար մակարդակ:  Փոխնախարարը նշեց, որ 2001թ. սկսվեցին ենթակառուցվածքային բարեփոխումներ, շատ հիմնարկիներ վերանորոգվեցին, սակայն դա դեռ բավարար չէ: Նախարարությունը մշակել է ենթակառուցվածքների բարեփոխումների ծրագիր, ըստ որի 13 քր. կատ. հիմնարկները կդառնան 7-8 և կհամապատասխանեն միջազգային չափանիշներին: Այս պարագայում կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը և կապահովվեն նաև կալանավորների իրավունքները, օրինակ` երկարաժամկետ տեսակցության իրավունքից օգտվելը կդառնա ռեալ: 

Վատ վերաբերմունքի հետ կապված պարոն Առուստամյանը նշեց, որ այն եղել է, կա, կլինի: Նման դեպքեր տեղի են ունենում և ծառայողի և դատապարտյալի և դատապարտյալների միջև: Սակայն պետք է հստակ տարանջատել վատ վերաբերմունքը հրազենի կիրառման դեպքերից: Մեկ դեպքում ծառայողը խրախուսվում է, մյուս դեպքում` պատժվում: Նա նշեց, որ հրազենի կիրառման դեպքում պետք է պարզել` արդյոք հրազենը գործադրվել է օրենքի սահմաններում, և եթե ոչ, ապա այն օրենքի խախտում է և պատիժ է պահանջում:

Նա անդրադարձավ նաև ծառայողների վերաբերյալ խնդիրներին նշելով, որ այս տիպի ծառայությունը շատ ծանր է, և որ նրանց խնդիրները բազմաթիվ են, ներառյալ անբավարար վարձատրությունը և նրանց աշխատանքում առկա ռիսկային գործոնները:  

Փոխնախարարի ելույթին հաջորդեցին հարցեր: Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, բարձրացրեց կալանավայրերում թմրամոլության խնդիրը: Նա հարցրեց` արդյոք կան դրանց օգտագործման մասին պարբերաբար ստուգումներ: Փոխնախարարը ասաց, որ քանի որ թմրամոլությունն ապաքրեականացվել է, ապա այն չի դիտվում հանցագործություն և դրա համար քրեական պատասխանատվություն չկա: Հարկադիր բուժում է իրականացվում միայն այն դեպքերում, երբ կա համապատասխան դատական ակտ: Կանխարգելման ծրագիր է իրականացվել կամավորության սկզբունքներով, սակայն քչերն են մասնակցել:

Դիմակներով խուզարկության հետ կապված պարոն Առուստամյանը նշեց, որ վերջիններիս միշտ ուղեկցում են ոչ դիմակավոր ծառայողներ և որ դա արվում է տվյալ աշխատողի և նրա ընտանիքի անվտանգության համար: Նաև նշվեց, որ կա մեծ անհամապատասխանություն ծառայողների և կալանավորների թվերի միջև:

Նախկին քաղբանտարկյալ Ա. Արզումանյանի կինը բարձրացրեց բանտ սնունդ տանելու խնդիրը: Փոխնախարարը պատասխանեց, որ շատ զարգացած երկրներում այն ստանալու իրավունք դատապարտյալը չունի: Նա օգտվում է տվյալ քր. հիմնարկում գտնվող խանութից: Սակայն ՀՀ-ում այս իրավունքներից օգտվելը դառնում է օրինաչափություն, որն անընդուների է և գալիս է մեր բարքերից:

Հարցերին հաջորդող քննարկման և առաջարկությունների ժամանակ Վարդգես Գասպարին նշեց, որ այս զեկույցում նշված կալանավայրերի խնդիրների հինգ տոկոսն է միայն լուսաբանված, իսկ մնացած 95 տոկոսը ստվերային են, քանի որ սրանք փակ հաստատություններ են:  Բռնությունները այնքան սարսափելի են, որ նկարագրելի չեն, և եթե մարդ այնտեղ չլինի, դրանք չի էլ պատկերացնի:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ պարոն Ավետիք Իշխանյանը առաջարկեց, որ խցերում երկու հոգուց ավել չլինեն:  Առաջարկվեց նաև դիմակավորված աշխատակիցների վրա փակցնել համարներ, ըստ որի հեշտ լինի պարզել, թե որ դիմակավոր անձն է եղել, որ սահմաններն անցել է ստուգայցի ժամանակ: Եղավ առաջարկ նաև ավելացնել դիտորդական խմբի անդամների քանակը: Ամփոփոլով, փոխնախարար Առուստամյանը և Ավետիք Իշխանյանը նշեցին, որ չնայած զգալի բարեփոխումներ արվել են համակարգում, սակայն դրանք դեռևս անբավարար են և որ տվյալ ոլորտի թափանցիկության բարձրացումը անխուսափելիորեն հանգեցնում է քննադատության ավելացման, ինչը պետք է ընկալել դրական կերպով: Նրանք նաև նշեցին, որ թերություններ շատ կան, և այս դիտորդական խմբի գործունեությունը կօգնի ախտորոշել և մեղմացնել դրանք: Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, փոխնախարարը նշեց նաև, որ նախարարությունը փորձում է ապահովել իր գործունեության հրապարակայնությունը հասարակության շրջանում եղած թերահավատությունները նվազեցնելու նպատակով:

Զեկույցի էլեկտրոնային տարբերակը կարելի է գտնել սույն կայքէջի հրատարակությունների բաժնում:

 

Նորություններ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մամլո հաղորդագրությունը, 24 օգոստոսի, 2010

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2008 թվի հոկտեմբերից մինչեւ 2010 թվի հուլիսը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ իրականացրեց «Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոն» ծրագիրը, որի նպատակը կոռուպցիային տուժած քաղաքացիներին ու կազմակերպություններին իրավաբանական աջակցության եւ դատական պաշտպանության ցուցաբերումն էր:

Մանրամասն>

Հայտարարություններ

2010 Հայտարարություն. ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում առկա թերությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության ոչ օբյեկտիվ մոտեցումը

Սույն թվականի հունիսի 24-ին  դիտորդական խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանությանն է ներկայացվել  երեք  տարբեր մարզերում գործող ՁՊՎ-ներում արձանագրված տարբեր թերություններÇ մասին ընթացիկ գրություններ: Ներկայացնում ենք փաստեր համապատասխան գրություններից, դրանց վերաբերÛալ ՀՀ ոստիկանության տրված մեկնաբանությունները և Դիտորդական խմբի պարզաբանումը:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին