"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մամուլի ասուլիս - Աքիլես ՀԿ

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը հանդիսանում է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ, նպատակ ունի նպաստել ավտոճանապարհային երթևեկության բնագավառում առկա պրոբլեմների լուծմանը ժողովրդավարական ճանապարհով` աշխատելով պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ:

Սույն թվականի հոկտեմբերի 16-ին Կենտրոնը կազմակերպել էր մամուլի ասուլիս` քննարկելու այն օրենսդրական ակտերը, որոնք ներկայումս կանոնակարգում են այս բնագավառը, ինչպես նաև տեղեկացնելու հասարակությանը հարուցված դատական գործերի և կենտրոնի կողմից օրենսդրությունը բարելավելու նպատակով արված առաջարկների մասին, որպեսզի վարորդների իրավունքները ավելի լավ պաշտպանված լինեն: Պարոն Էդուարդ Հովհաննիսյանը` կենտրոնի նախագահը, տեղեկացրեց, որ 2008-2009թթ. ընթացքում կազմակերպությունը վարորդների խնդրանքով պաշտպանել է նրանց իրավունքները  վարչական դատարանում: 62 ավարտված գործից 50-ը ստացել են դրական պատասխան, իսկ երեք գործ գտնվում է Վճռաբեկ դատարանում: Նա նաև տեղեկացրեց, որ այս գործերից շատերը կապված են ճանապարհային ոստիկանության կողմից սխալ ընթացակարգերի կիրառման հետ, մասնավորապես, երբ դեպքը վերաբերում է վարորդի հարբածության ստուգմանը: Նման դեպքերը կանխելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով «Աքիլես»-ը առաջարկություններ է արել կառավարությանը` բարելավելու առկա ճանապարհատրանսպորտային օրենքները: Պարոն Հարությունյանը նաև վարորդներին խորհուրդ տվեց քաջատեղյակ լինել իրենց իրավունքներից` դրանք ավելի լավ պաշտպանելու նպատակով:

 

 

 

Նորություններ

Համալսարաններում բանավեճի ակումբների ստեղծման վերաբերյալ ուսուցում

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (ԲՀՀ) և ԲՀՀ Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի բակալավրի աստիճանի և մագիստրոսի I կուրսի ուսանողների համար` <<Բանավեճի հիմունքները և դրա կիրառումը ԲՈՒՀ-ում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Հայտարարություններ

Ինտերակտիվ ուսուցում դասախոսների համար

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը (ԲՀՀ) և Բաց հասարակության հիմնադրամների Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի հասարակագիտական առարկաների երիտասարդ դասախոսների և ասպիրանտների համար` <<Բանավեճի կիրառումը ուսուցանման պրոցեսում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին