"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարածքը վերադարձվել է <<Ջրվեժ>> անտառապարկին


Վերջերս Երևան քաղաքի հողատարածքների վերաչափագրման արդյունքում <<Ջրվեժ>> անտառապարկի մոտ 24 հա տարածք, որը ծածկված էր սոսիներով, օտարվել էր անտառպարկից կառավարության ս. թ. հունիսի 18-ի N 684 որոշմամբ: Այս տարածքը ներառվել էր Ողջաբերդ համայնքի կազմում, որից հետո տարածքի գոյությունը դրվել էր հարցականի տակ: Մի շարք բնապահպանական և այլ կազմակերպություններ, լրատվամիջոցներ և անհատներ կազմակերպել էին բազմաթիվ արշավներ տարածքն անտառպարկին վերադարձնելու պահանջով և հանդիպումներ ունեցել պետական պաշտոնյաների հետ, այդ թվում նաև` վարչապետի:

Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը փոփոխություններ է կատարել վերոհիշյալ որոշման մեջ, որը վերաբերում է «Ջրվեժ» անտառպուրակի սահմաններին։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Հիշում եք` այս հարցին անդրադարձանք կառավարության նախորդ նիստում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական 13 կազմակերպություններ ահազանգ էին հնչեցնում, որ Ջրվեժի անտառպուրակից ինչ-ինչ հանգամանքներից ելնելով առանձնացվում էր շուրջ 24 հա եւ հանձնվում էր համայնքային իշխանությանը։ Հասարակական կազմակերպությունները մտավախություն ունեին, որ հետագայում մենք կկորցնենք այդ 24 հա-ն։ Իմ հանձնարարությամբ կատարվել է ուսումնասիրություն, վարչապետի խորհրդականը հանդիպել է բոլոր 13 կազմակերպությունների հետ։ Մենք եկել ենք այն եզրահանգման, որ մեր պետությունը ոչ մի խնդիր չունի 24 հա-ով ավելացնել այդ պուրակը, մի կողմից ապահովելով, որպեսզի մենք բավարարենք մեր բնապահպան հասարակական կազմակերպությունների արդարացի պահանջը, մյուս կողմից իսկապես տրամաբանական չէր այդ 24 հա-ի առանձնացումը այն 400 հա-ից, որ մնում էր տնտեսության մեջ։ Այդ տեսակետից այս որոշումը կարծում եմ արդարացված է։ Ուզում եմ նաեւ նշել, որ մենք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահից ստացել ենք նամակ, որտեղ նույնպես վերլուծվել է իրավիճակը, եւ ակադեմիայի նախագահը նույնպես պաշտոնապես մեզ տեղյակ է պահում, որ խիստ անհրաժեշտ է, որ այդ 24 հա-ն վերադարձվի ընդհանուր համալիրին։ Կարծում եմ, որ սրանով մենք կապահովենք նաեւ հասարակական արդարացի դժգոհության խնդրի իսպառ լուծումը։ Պետք է նաեւ շնորհակալություն հայտնենք Հ1-ին, որն այս հարցը բարձրացրել էր եւ մեզ տեղյակ պահել խնդրո առարկային, ինչպես նաեւ «Առավոտ» օրաթերթին, հասարակական կազմակերպություններին եւ ԳԱԱ-ի նախագահին։ Այս որոշմամբ մենք ըստ էության վերականգնում ենք արդարությունը»։ Հավելյալ տեղեկությունների համար տե’ս հետևյալը:

Նորություններ

Համալսարաններում բանավեճի ակումբների ստեղծման վերաբերյալ ուսուցում

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (ԲՀՀ) և ԲՀՀ Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի բակալավրի աստիճանի և մագիստրոսի I կուրսի ուսանողների համար` <<Բանավեճի հիմունքները և դրա կիրառումը ԲՈՒՀ-ում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Հայտարարություններ

Ինտերակտիվ ուսուցում դասախոսների համար

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը (ԲՀՀ) և Բաց հասարակության հիմնադրամների Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի հասարակագիտական առարկաների երիտասարդ դասախոսների և ասպիրանտների համար` <<Բանավեճի կիրառումը ուսուցանման պրոցեսում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին