"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

<<Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի քննարկում

Երեկ ժամը 15:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության  կազմակերպած ՀՀ Ազգային ժողովի օրակարգ մտած <<Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ էին հրավիրվել քննարկելու առաջարկված փոփոխությունների ազդեցությունը հասարակական կազմակերպությունների գործունեության վրա: ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը և ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Պարոն Մ. Մնացականյանը ևս հրավիրվել էին հանդես գալ քննարկմանը որպես հիմնական զեկուցողներ: Թեև համապատասխան կառավարական մարմինների ներկայացուցիչները հրավիրվել էին մեկ շաբաթ առաջ, հարկ է նշել, որ նրանցից և ոչ ոք ներկա չէր քննարկմանը, մինչդեռ քաղաքացիասկան հասարակության ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն ունեցան քննարկման ողջ ընթացքում:

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Լուսիգ Դանիելյանը, որը շատ հիասթափված էր փաստել կառավարության չկամությունը վերոհիշյալ հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցելու առումով: Նա ասաց, որ ՀԿ-ներն անվստահություն ունեն կառավարության մոտեցման հանդեպ  կապված այն երաշխիքների հետ, որոնք անհրաժեշտ են հստակ գործող քաղաքացիական հասարակություն ունենալու համար: Նա նաև նշեց, որ բաց քննարկումները, փաստարկներն ու առճակատումներն էական են յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության համար, և որ ՀԿ-ները մեծ դերակատարում ունեն քաղաքականության (policy) մշակման և իրագործման հարցում:

Հիմնական զեկուցողներից Արսեն Ստեփանյանը, որը ՀԿ նախաձեռնող խմբի անդամ է, ևս ցավով նկատեց, որ կառավարությունից և ոչ մի ներկայացուցիչ չկար: Նա ասաց, որ օրենքի փոփոխությունները չեն ենթարկվել լայն հասարակական քննարկման և որ դրանք լիքն են ՀԿ-ների համար բացասական տարրերով, այդ իսկ պատճառով օրենքը պետք է հետ կանչվի: Նա ավելացրեց, որ ՀԿ-ներից շատերը նույնիսկ տեղյակ չեն, որ օրենքի փոփոխություններ են առաջարկված կառավարության կողմից:

Պարոն Տաճատ Տեր-Ստեփանյանը, ով ոչ-առևտրային կազմակերպությունների օրենքի մասնագետ է, նշեց, որ նոր օրենքը հավելյալ աշխատանքային և ֆինանսական ծանրաբեռնվածություն կառաջացնի ՀԿ-ների համար: Նա ասաց, որ մասնավորապես խնդիր կա <<միություն>> բառը տեքստից հանելու և միայն <<ՍՊԸ>> բառը թողնելու հետ կապված: Այս բառերը ենթադրում են կազմակերպչական տարբեր ձևեր և սահմանափակում են մարդկանց` միություններ կազմելու սահմանադրական իրավունքը: Կան նաև շատ երկիմաստ և անհասկանալի ձևակերպումներ, որոնք պարզաբանման կարիք ունեն: Պարոն Արսեն Ստեփանյանը նշեց, որ խնդիրը մանրամասների մեջ է և որ ամենայն հավանականությամբ նման ձևակերպումները դիտավորյալ են արվել, որին Տաճատ Տեր-Ստեփանյանը պատասխանեց, որ ավելի հավանական է, որ նպատակ է եղել ՀԿ-ների ուշադրությունը շեղել մեկ այլ` ավելի կարևոր հարցից:

Տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչները իրենց տեսակետներն արտահայտեցին օրենքի փոփոխությունների մասին և բարձրաձայնեցին միահամուռ ցանկություն օրենքի հետ կանչման մասին: Նրանք նշեցին, որ բոլոր ՀԿ-ները պետք է պատշաճ կերպով տեղեկացված լինեն ցանկացած փոփոխության մասին, որոնք ազդեցություն կունենան նրանց գործունեության վրա: Ներկաները վերահաստատեցին, որ կպայքարեն օրենքի փոփոխությունների նախագիծը հետ կանչելու նպատակով:

Նորություններ

Համալսարաններում բանավեճի ակումբների ստեղծման վերաբերյալ ուսուցում

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (ԲՀՀ) և ԲՀՀ Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի բակալավրի աստիճանի և մագիստրոսի I կուրսի ուսանողների համար` <<Բանավեճի հիմունքները և դրա կիրառումը ԲՈՒՀ-ում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Հայտարարություններ

Ինտերակտիվ ուսուցում դասախոսների համար

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը (ԲՀՀ) և Բաց հասարակության հիմնադրամների Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի հասարակագիտական առարկաների երիտասարդ դասախոսների և ասպիրանտների համար` <<Բանավեճի կիրառումը ուսուցանման պրոցեսում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին