"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդարադատության նախարարությունից հղված նամակը ՀԿ օրենքի փոփոխությունների մասին

Նոյեմբերի 5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության կազմակերպած ՀՀ Ազգային ժողովի օրակարգ մտած <<Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ էին հրավիրվել քննարկելու առաջարկված փոփոխությունների ազդեցությունը հասարակական կազմակերպությունների գործունեության վրա: ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը և ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Պարոն Մ. Մնացականյանը ևս հրավիրվել էին հանդես գալ քննարկմանը որպես հիմնական զեկուցողներ: Թեև համապատասխան կառավարական մարմինների ներկայացուցիչները հրավիրվել էին մեկ շաբաթ առաջ, հարկ է նշել, որ նրանցից և ոչ ոք ներկա չէր քննարկմանը: Այստեղ կարող եք գտնել ՀՀ Արդարադատության նախարարությունից մեզ հղված նամակը Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

Նորություններ

Համալսարաններում բանավեճի ակումբների ստեղծման վերաբերյալ ուսուցում

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (ԲՀՀ) և ԲՀՀ Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի բակալավրի աստիճանի և մագիստրոսի I կուրսի ուսանողների համար` <<Բանավեճի հիմունքները և դրա կիրառումը ԲՈՒՀ-ում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Հայտարարություններ

Ինտերակտիվ ուսուցում դասախոսների համար

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը (ԲՀՀ) և Բաց հասարակության հիմնադրամների Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի հասարակագիտական առարկաների երիտասարդ դասախոսների և ասպիրանտների համար` <<Բանավեճի կիրառումը ուսուցանման պրոցեսում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին