"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Նվազել է արդյոք հեռարձակվող անորակ, վնասակար և անճաշակ ծրագրերի քանակը ս. թ. մարտի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից նոր չափորոշիչների հաստատումից հետո
Այո
6
 
18.18%
Ոչ
27
 
81.82%
Ընդամենը: 33




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ունիսոն» ՀԿ-ն դատական կարգով պաշտպանեց հաշմանդամի շահերը

Իր խախտված իրավունքները վերականգնելու համար «Ունիսոն» է դիմել Գագիկ Նավասարդյանը: 2007թ.-ին դժբախտ պատահարի հետևանքով նա ենթարկվել է վիրահատության, և նրա ձախ ստորին վերջույթը անդամահատվել է:

Դեպքից հետո` 12.12.2007թ-ին, Գեղարքունիքի մարզի թիվ 1 ԲՍՓՀ-ի կողմից կատարվել է փորձաքննություն և սահմանվել 2-րդ խմբի հաշմանդամություն մեկ տարի ժամկետով:

04.12.2008թ.-ին մեկ տարվա ժամկետը լրանալու պատճառով կատարվել է վերափորձաքննություն, որի արդյունքում Գ.Նավասարդյանը ճանաչվել է 3-րդ խմբի հաշմանդամ:

«Ունիսոնի» իրավաբանի խորհրդով օրենքով սահմանված կարգով Գ.Նավասարդյանը նախ դիմել է ՀՀ ԲՍՓ գործակալությանը արտադատական կարգով որոշումը բողոքարկելու համար, սակայն գործակալությունը անհիմն այն թողել է անփոփոխ:

            Ի վերջո Գ.Նավասարդյանի խախտված իրավունքները վերականգնվել է դատական կարգով: «Ունիսոնի» փաստաբան Գայանե Խաչատրյանը կազմել է հայցադիմումը, ինչպես նաև ներկայացրել Գ.Նավասարդյանի շահերը  ՀՀ Վարչական դատարանում:

ՀՀ Վարչական դատարանը քննության է առել Գագիկ Նավասարդյանի հայցադիմումն ընդդեմ Գեղարքունիքի մարզի թիվ 1 ԲՍՓՀ-ի և ՀՀ ԲՍՓ գործակալության` Գեղարքունիքի մարզի թիվ 1 ԲՍՓՀ-ի որոշումը, որով Գ.Նավասարդյանի նկատմամբ սահմանվել էր հաշմանդամության 3-րդ խումբ և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ ԲՍՓ գործակալության որոշումները փոփոխելուն պարտավորեցնելու մասին, և գտնելով, որ հայցադիմումը հիմնավոր է, վճռել հայցը բավարարել` փոփոխել վերը նշված որոշումները և պարտավորեցնել Գագիկ Նավասարդյանի նկատմամբ սահմանել հաշմանդամության 2-րդ խումբ` անժամկետ:

Հաշմանդամի խախտված իրավունքի վերականգնումը դատական կարգով «Ունիսոնը», որն իրականացնում է երկարատև ծրագիր ԲՀԻՕՀ աջակցությամբ, դիտարկում է որպես կարևոր նախադեպ Հայաստանում հաշմանդամների իրավունքների պաշտպանության գործում։

Նորություններ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մամլո հաղորդագրությունը, 24 օգոստոսի, 2010

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2008 թվի հոկտեմբերից մինչեւ 2010 թվի հուլիսը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ իրականացրեց «Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոն» ծրագիրը, որի նպատակը կոռուպցիային տուժած քաղաքացիներին ու կազմակերպություններին իրավաբանական աջակցության եւ դատական պաշտպանության ցուցաբերումն էր:

Մանրամասն>

Հայտարարություններ

2010 Հայտարարություն. ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում առկա թերությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության ոչ օբյեկտիվ մոտեցումը

Սույն թվականի հունիսի 24-ին  դիտորդական խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանությանն է ներկայացվել  երեք  տարբեր մարզերում գործող ՁՊՎ-ներում արձանագրված տարբեր թերություններÇ մասին ընթացիկ գրություններ: Ներկայացնում ենք փաստեր համապատասխան գրություններից, դրանց վերաբերÛալ ՀՀ ոստիկանության տրված մեկնաբանությունները և Դիտորդական խմբի պարզաբանումը:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին