"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքացիական հասարակության զեկույցի ներկայացումը 2009թ. ԵՀՔ ծրագրի իրականացման մասին

«Գործընկերություն հանուն բաց հասարակության»  նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, կազմակերպել էր Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի (ԵՀՔ) 2009թ.-ի իրականացման` քաղաքացիական հասարակության զեկույցի ներկայացմանը, որը տեղի ունեցավ ս.թ. մարտի 3-ին, 14:00-17:30, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ» սրահում:

ԳՀԲՀ-ն համակարգային ներգրավվածություն է ունեցել Հայաստանի ԵՀՔ ծրագրի գործընթացում և  հակված է եղել խթանել և աջակցել ԵՀՔ իրականացման գործընթացը Հայաստանում դրա առաջին իսկ փուլերից` Երկրի զեկույցի պատրաստման պահից ի վեր: ԵՀՔ-ի առաջին իսկ օրերից ԳՀԲՀ անդամները հետևել են մի շարք ոլորտներում գործողությունների ծրագրի իրականացմանը և տարեկան հաշվետվությունների տեսքով ներկայացրել ծրագրի ընթացքը: Սա ԳՀԲՀ անդամների և փորձագետների կողմից պատրաստված երրորդ տարեկան հաշվետվությունն է, որին աջակցել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Համաժողովի օրակարգը կցված է:

Զեկույցի օրինակը ձեռք բերելու համար կարող եք դիմել Գործընկերության գրասենյակ:

Նորություններ

Համալսարաններում բանավեճի ակումբների ստեղծման վերաբերյալ ուսուցում

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (ԲՀՀ) և ԲՀՀ Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի բակալավրի աստիճանի և մագիստրոսի I կուրսի ուսանողների համար` <<Բանավեճի հիմունքները և դրա կիրառումը ԲՈՒՀ-ում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Հայտարարություններ

Ինտերակտիվ ուսուցում դասախոսների համար

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը (ԲՀՀ) և Բաց հասարակության հիմնադրամների Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի հասարակագիտական առարկաների երիտասարդ դասախոսների և ասպիրանտների համար` <<Բանավեճի կիրառումը ուսուցանման պրոցեսում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին