"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մամլո հաղորդագրությունը, 24 օգոստոսի, 2010

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2008 թվի հոկտեմբերից մինչեւ 2010 թվի հուլիսը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ իրականացրեց «Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոն» ծրագիրը, որի նպատակը կոռուպցիայից տուժած քաղաքացիներին ու կազմակերպություններին իրավաբանական աջակցության եւ դատական պաշտպանության ցուցաբերումն էր:

Ծրագրի իրականացման 22 ամիսների ընթացքում կենտրոն դիմած շահառուների թիվը կազմել է 352, նրանցից 324-ին մատուցվել է իրավաբանական խորհրդատվություն, 51-ի բողոքները կապված են եղել տեղական, պետական իշխանությունների, շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործողությունների կամ անգործության հետ եւ կրել են կոռուպցիոն բնույթ, որն արտահայտվել է անգործությամբ, պաշտոնական դիրքի չարաշահումներով, լիազորությունների անցմամբ, ինքնիրավչությամբ, կաշառակերության հատկանիշներով եւ այլն: Կենտրոնի շահառուներից 16-ի շահերի պաշտպանության համար նախաձեռնվել են դատական գործեր, որոնցից երկուսը կողմնակալ դատավորի պատճառով տանուլ է տրվել (Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի անդամները ընդդեմ ՀՀ Շիրակի մարզպետի), իսկ 14-ը անաչառ դատաքննության շնորհիվ բարեհաջող ավարտվել է շահառուների օգտին (Գյումրեցի 13 շինարարներն ընդդեմ «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի, Գոհար Աբրահամյանը ընդդեմ Շիրակի մարզպետի):

128 շահառու դիմել է կենտրոն թեժ հեռախոսագծով, նրանց տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն:

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ CASALS&Associates կազմակերպության դրամաշնորհային օժանդակությամբ, միջոցները տրամադրել է ամերիկյան ժողովուրդը:

Ծրագրի ավարտին, վերլուծելով ստացված բողոքները, շահառուների կարծիքները, Հայաստանի կոռուպցիոն իրավիճակը եւ միտումները, ինչպես նաեւ գործընկեր կազմակերպությունների ոլորտային փորձը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը նպատակահարմար գտավ շարունակել սեփական եւ կամավորական միջոցներով ծառայություններ մատուցել կոռուպցիայից տուժած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Այս հաղորդագրությամբ հայտարարվում է, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ստեղծում է Գյումրու հակակոռուպցիոն կենտրոն (ԳՀԿ), որը մինչեւ 2010 թվի սեպտեմբերի վերջը կկազմավորվի որպես ինքնուրույն հասարակական կազմակերպություն:

Գյումրու հակակոռուպցիոն կենտրոնի առաքելությունն է.

Մասնակցել Հայաստանում պետության զավթման որակի կոռուպցիայի թուլացմանն ու վերացմանը: 

ԳՀԿ Նպատակներն են.

  • Իրավաբանական եւ դատական աջակցություն ցուցաբերել կոռուպցիայից, իշխանության, դիրքի եւ հեղինակության չարաշահումից տուժաց ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:
  • Վերահսկել հանրային միջոցների օգտագործումը, դիտարկել եւ բացահայտել հանրային միջոցների չարաշահումների փաստերը, հալածել հանրային միջոցները չարաշահողներին մինչեւ համարժեք պատիժ ու հատուցում:
  • Մասնակցել ՀՀ պետական եւ տեղական օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի բարեփոխմանը այն հաշվով, որ կոռուպցիոն ռիսկերն իսկապես նվազեն:

Գյումրու հակակոռուպցիոն կենտրոնը շարունակում է սպասարկել արդեն փակված ծրագրի իր շահառուներին: 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը շնորհակալություն է հայտնում ամերիկյան ժողովրդին, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին, ԱՄՆ ՄԶԳ-ին եւ CASALS&Associates-ին զորակցության եւ համագործակցության համար:

 

Այս հողորդագրության հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել

Գյումրու հակակոռուպցիոն կենտրոնի ժամանակավոր համակարգող Լեւոն Բարսեղյանին

+37491821363, levon@asparez.am

Նորություններ

Համալսարաններում բանավեճի ակումբների ստեղծման վերաբերյալ ուսուցում

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (ԲՀՀ) և ԲՀՀ Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի բակալավրի աստիճանի և մագիստրոսի I կուրսի ուսանողների համար` <<Բանավեճի հիմունքները և դրա կիրառումը ԲՈՒՀ-ում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Հայտարարություններ

Ինտերակտիվ ուսուցում դասախոսների համար

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը (ԲՀՀ) և Բաց հասարակության հիմնադրամների Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի հասարակագիտական առարկաների երիտասարդ դասախոսների և ասպիրանտների համար` <<Բանավեճի կիրառումը ուսուցանման պրոցեսում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին