"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ 13 ՏԱՐԵԿԱՆ Է

13 տարի շարունակ պայքարում ենք հանուն մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման
 
2011 թ. մարտի 21-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նշում է իր13-րդ տարեդարձը
 
Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում իրականացրել է ավելի քան 30 ծրագրեր՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը,  խաղաղասիրությանը, քաղաքացիական նախաձեռնություններին եւ շահերի պաշտպանությանը:
 
Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կազմակերպությունն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել տարեկան ավելի քանի 400 քաղաքացիների:
 
Իր գործունեության ընթացքում իրավակիրառ պրակտիկայի բարելավման նպատակով կազմակերպությունը նախաձեռնել է ավելի քան 45 նախադեպային դատական գործեր, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ պետական կառավարման մարմինների գործողությունների դեմ:
 
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կայացած կազմակերպություն է համարվում մոնիթորինգների իրականացման բնագավառում: Մասնավորապես՝ 1998 թ. կազմակերպությունն իրականացրել է ավելի քան 20 մոնիթորինգներ տարբեր բնագավառներում եւ ինստիտուտներում /նյարդահոգեբուժական բուժհաստատություններ, քրեակատարողական հիմնարկ, մանկատուն, ծերանոց, ոստիկանության բաժիններ, զորակոչի գործընթաց, զինված ուժերում մահացության դեպքեր, ռազմական բյուջե, ընտրական իրավունք  եւ այլն/:
 
Տարածաշրջանում մարդու իրավունքների կայացման եւ տարածման գործում մեծ է գրասենյակի դերը: Մարդու իրավունքների վիճակի եւ տարածաշրջանում խաղաղասիրության վերաբերյալ կազմակերպություն կողմից մշակված եւ տարածած տեղեկատվությանն են հղում արել միջազգային կազմակերպությունները՝ Human Rights Watch, Aminasti International, OSCE, Intrnational Crisis Group եւ այլն:
 
Չնայած արձանագրված հաջողություններին, կազմակերպության գործունեությանը սպառնալիք է հանդիսացել 2010 թ. ընթացքում կազմակերպության գործունեության վերաբերյալ տարբեր զանգվածային լրատվության միջոցների կողմից տարածած տեղեկատվությունը: Դրա համաձայն՝ իշխանությունը չպետք է հանդուրժի կազմակերպության գործունեությունը, որը որակվել էր որպես պետության եւ պետականության հիմքերը խարխլող:
 
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսուհետ եւս շարունակելու է իր ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման եւ կայացման բնագավառում՝ ընդլայնելով գործունեության շրջանակները:

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին