"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպությունը (ԲՀՀ-Հայաստան) հայտարարում է հեռուստահաղորդումների և առցանց /օն-լայն/ հաղորդումների պատրաստման ու հեռարձակման մրցույթ: Հաղորդումները պետք է անդրադառնան Հայաստանի հասարակական և տնտեսական զարգացման ու ժողովրդավարության արդի խնդիրներին:

Հաղորդումները կարող են լինել քննարկումների, թոք-շոուների ձեւաչափով ու համալրված կարճամետրաժ փաստավավերագրական և/կամ լրագրողական հետաքննությունների նյութերով:

Մրցույթի նպատակն է բարձրացնել երկրի զարգացման խնդիրների և հեռանկարների մասին հասարակության իրազեկության աստիճանը, խթանել հասարակական գիտակցության աճը և ապահովել ինչպես հասարակության տարբեր խավերի, այնպես էլ հասարակության և պետության միջև երկխոսությունը` տարբեր տեսակետներ և կարծիքներ հնչեցնելու հնարավորություն ընձեռելով:

Հաղորդումների շարքը կարող է ընդգրկել՝

-Խոսքի ազատություն` ԶԼՄ-ների խնդիրներ, հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթաց, տեղեկատվության մատչելիություն

-Արդարադատություն, քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանություն (դատաիրավական համակարգի խնդիրներ, արդարադատության մատչելիություն, օրենքի գերիշխանություն, ՀԿ-ների դերը, Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի սկզբունքների ինտեգրում, այլընտրանքային զինծառայություն, խղճի և հավատքի ազատություն, փակ և կիսափակ հաստատությունների խնդիրներ` հասարակական վերահսկողության առավել արդյունավետ իրականացում, հասարակության խոցելի խմբերի խնդիրներ և այլն)

-Միջազգային կառույցներին ինտեգրվելու գործընթացը (Եվրոպական հարևանության քաղաքականություն, Հազարամյակի մարտահրավերների ծրագիր, ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության ծրագիր, Արևելյան գործընկերության ծրագիր, Հայաստան-Եվրամիություն երկխոսություն)

-Սոցիալական ոլորտի խնդիրներ (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն)

-Գենդերային հավասարություն

-Բնապահպանական խնդիրներ

-Պետական կառավարման և որոշումների ընդունման թափանցիկություն և հաշվետվողականություն, կոռուպցիայի դեմ պայքար

-Տնտեսական զարգացման խնդիրներ (գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները, փոքր և միջին բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման քաղաքականությունը, մենաշնորհային խնդիրներ և այլն):

Թվարկված խնդիրները սպառիչ չեն, և հաղորդումները կարող են չսահմանափակվել միայն դրանցով:

Մրցույթի պայմանները

  • Մրցույթին կարող են դիմել.

-                                    ՀՀ տարածքում եթերային հեռարձակման լիցենզիա ունեցող բոլոր հեռուստաընկերությունները

-                                    առցանց /օն-լայն/ հեռարձակում ունեցող ինտերնետային կայքերը

-                                    ստեղծագործական ստուդիաները

-                                    հասարակական կազմակերպությունները

  • Հաղորդումները պետք է լինեն անկողմնակալ, չպետք է պարունակեն որևէ դիրքորոշում, կուսակցության, քաղաքական կամ հասարակական գործչի քարոզչություն և պետք է ապահովեն հայացքների բազմազանություն
  • Կատարվող աշխատանքների անկողմնակալության վերահսկումն իրականացվելու է ծրագրի Խորհրդի կողմից, որի անդամները պետք է առաջադրվեն դիմող կազմակերպության կողմից:  Խորհրդի կազմում պետք է ներգրավված լինի նաև ԲՀՀ-Հայաստանի ներկայացուցիչ: Խորհրդի կողմից բացահայտված հետևողական բնույթ կրող, կողմնակալություն ցուցաբերելու պարագայում ԲՀՀ-Հայաստանն իրավունք է վերապահում դադարեցնել ծրագիրը:
  • Հաղորդումները պետք է եթեր հեռարձակվեն նվազագույնը շաբաթը մեկ անգամ, փրայմ-թայմ եթերում
  • Հայտերում պետք է ներկայացվեն քննարկումների թեմաներն ու հարցադրումները, հնարավոր մասնակիցների, ընդդիմախոսների և փորձագետների անունները:

ԲՀՀ-Հայաստանից ակնկալվող բյուջեն չպետք է գերազանցի 25.000ԱՄՆ դոլարը: Ծրագրի իրականացման ժամկետը չպետք է գերազանցի 12 ամիսը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2011թ.  ապրիլի 27,  ժամը 17:00:

Հայտերը պետք է ներկայացվեն ռուսերեն կամ անգլերեն, էլեկտրոնային տարբերակով` register@osi.am հասցեով և տպագիր` 7 օրինակից (1 բնօրինակ և 6 պատճեն)` Երևան, Թումանյան փողոց, 2-րդ փակուղի, 7/1 տուն հասցեով:

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաթևիկ Մելիքյանին կամ Դավիթ Ամիրյանին. 53-38-62; 53-67-58:

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին