"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քննարկում ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ

<<Գործընկերություն հանուն բաց հասարակության>> նախաձեռնությունը, որը ներկայացնում է վաթսունից ավել կազմակերպություն, քննարկում կազմակերպեց <<Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. նոր երաշխիքներ ազատ և արդար ընտրությունների  համար>> թեմայով, որը տեղի ունեցավ ապրիլի 11-ին, ժամը 10:00 Կոնգրես հյուրանոցի մեծ շքասրահում:

Բացելով միջացառումը` Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը մասնակիցներին ակտիվ մասնակցության կոչ արեց:  

<<Հայ հեղափոխական դաշնակցություն>> կուսակցությունից Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ երբ իրենց կուսակցությանը և <<Ժառանգությանը>> հրավիրեցին մասնակցել ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբի գործունեությանը, երկուսն էլ հրաժարվեցին, քանի որ իրենց շատ ուշ էին հրավիրել, երբ մեծ մասն արդեն արված էր և միայն կոսմետիկ փոփոխություններ էին մնացել անելու: Իրենց կուսակցությունը 11 առաջարկ է ներկայացրել ընտրական օրենսգրքի բարելավման ուղղությամբ և դրանք ուղարկել է Վենետիկի հանձնաժողով: Նա առաջարկեց հրապարակել քվեարկած անձանց ցուցակները` ասելով, որ այն ոչ մի կերպ գաղտնիության խախտում չէ: Նա տեղեկացրեց, որ երկու տարի առաջ ռուսների 41%-ը կողմ էին արտահայտվել քվեարկած անձանց ցուցակները հրապարակելուն: Նա նաև ասաց, որ հարցի իրական լուծում կլինի ավելացնել <<բոլորին դեմ>> տարբերակը քվեաթերթիկում: 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպությունից Վարուժան Հոկտանյանը տեղեկացրեց, որ 2003թ. իրենց կազմակերպությունը մոնիթորինգ է իրականացրել կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ, իսկ ավելի ուշ` վարչական ռեսուրսների  չարաշահման վերաբերյալ: Նրանք նաև մոնիթորինգ են իրականացրել   նախընտրական գումարների մասով և առաջարկել են, որ այդ ընթացքում ծախսվող բոլոր գումարները ներառվեն նախընտրական ֆոնդում, սակայն համարյա ոչ մի կուսակցություն չի հետևել դրան: Ծախսերի հիմնական մասն արվել է այդ ֆոնդից դուրս:  Նա նշեց, որ  նախընտրական ֆոնդի վերին սահմանը սահմանվել է 100 միլիոն դրամ, որը դժվարություններ է ստեղծում նրանց համար, ովքեր ի վիճակի չեն նման գումարներ տրամադրել, հատկապես երբ գործը վերաբերում է լրատվամիջոցներին և հանրային կապերին:  Խնդիր է նաև վճարովի գովազդների գինը, ինչը շատ բարձր է: Պարոն Հոկտանյանը նաև ասաց, որ մինչ օրս չկա հստակ սահմանում ընտրական քարոզարշավի մասին, ինչը այդ երևույթի շահարկման տեղիք է տալիս:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ շատ կարևոր է գտնել այնպիսի օրենսդրական կետեր, որոնք կերաշխավորեն հանրության ներգրավումը և վերջինիս կողմից ընտրական գործընթացը վերահսկելը:  Կիսելով նախկին բանախոսների ասածները, նա ավելի շատ կենտրոնացավ լրատվության վրա` ասելով, որ Հայաստանում չկա նախընտրական կուլտուրա, իսկ նախընտրական հեռուստա և ռադիո բանավեճերը կուսակցությունների միջև հավասար պայմաններ չեն ընձեռում ընդդիմության ներկայացուցիչների համար: Նա նաև նշեց, որ Հայաստանում նախընտրական արշավը ավելի վաղ է սկսվում, քան պետք է, և օրենքը դա չի կարգավորում: 

<<Ժառանգություն>> կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը  նկատեց, որ թեև օրենսգիրքը պետք է հավասարություն ապահովի բոլոր կուսակցությունների համար, այն ավելի շատ արտոնություններ է տալիս իշխող կուսակցությանը: Նա կոչ արեց ԵՄ կոլեգաներին հսկել, թե ինչպես են ծախսվում իրենց հատկացրած գումարները:

Լրագրողների <<Ասպարեզ>> ակումբից Լևոն Բարսեղյանն իր դիտորդական փորձը կիսեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերից մեկում ընտրությունների վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ այնտեղ կային կրկնաքվեարկողներ, որոնց շնորհիվ քվեաթերթիկների քանակը 620-ից դարձավ 1600-ից ավելի: Բացի այդ, նա տեղեկացրեց, որ ընտրատեղամասի ղեկավարին հեռախոսով ցուցում տրվեց, թե քանի տոկոս ապահովել յուրաքանչյուր թեկնածուի համար, իսկ վերջինս համապատասխան կեղծիքներ իրականացրեց այդ տոկոսներն ապահովելու համար:

Թեման շարունակելով` Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ և ԲՀՀ Հայաստանի խորհրդի անդամ Ավետիք Իշխանյանն առաջարկեց որպես առաջին քայլ  հաշվել քվեարկողների ստորագրությունները ընտրամատյանում, իսկ հետո հաշվել քվեաթերթիկները: Նույնիսկ 1% չհամընկնելու դեպքում ընտրության արդյունքները պետք է չեղյալ համարել:  Նա նաև նշեց, որ <<բոլորին դեմ>> տարբերակը պետք է վերականգնվի քվեաթերթիկներում:

Ամփոփելով ընտրությունների հետ կապված խնդիրները, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ասաց, որ կա երեք հիմնական հարց. ինչպես կանխարգելել ընտրակեղծիքները, ինչպես դրանք գրանցել և ինչպես ներկայացնել բողոքները:

Վերջում մասնակիցները ստորագրեցին <<Ընտրական անառողջ քաղաքականություն. ՀԿ-ների համատեղ հայտարարությունը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարությանը>> փաստաթուղթը, որը կարելի է գտնել այստեղ. http://www.partnership.am/am/Statements/38380

 

 

 

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին