"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քննարկում ՀՀ Վարչական արդարադատության շուրջ

Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը, որը ներկայացնում է վաթսունից ավել կազմակերպություն, ապրիլի 19-ին Կոնգրես հյուրանոցի մեծ շքասրահում ներկայացրեց Վարչական դատարանի վերաբերյալ մոնիթորինգային զեկույցը:

Բացելով միջոցառումը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դոցենտ, ԲՀԻ Խորհրդի գործող նախագահ Հրայր Ղուկասյանը նշեց, որ վերջերս մոնիթորինգը որպես գործիք ուրույն տեղ է գրավել, հատկապես դատաիրավական ոլորտում: <<Մոնիթորինգը լուրջ միջոց է մատնանշելու և լուծելու կարևոր խնդիրները, ինչպես նաև լավ տարբերակ է էմպիրիկ հետազոտությունների համար: Հաճախ մենք կարող ենք ունենալ լավ օրենքներ, որոնք չեն կիրառվում, կամ թերի են կիրառվում, և այստեղ մոնիթորինգը օգնում է կամրջել տարբերությունը>>, ասաց պարոն Ղուկասյանը: Նա տեղեկացրեց, որ թեև վարչական վերաքննիչ դատարանի նախագահը չկարողացավ ներկա լինել, սակայն զեկույցը հանգամանորեն քննարկվել է նրա և մի շարք այլ պաշտոնյաների հետ, որոնք հաշվի են առել առաջարկներն ու մտահոգությունները:

Գրքի համահեղինակ Սիրանուշ Սահակյանը, որը ներկայացնում է <<Իրավունքների պաշտպանությւոն առանց սահմանների>> ՀԿ-ն, ասաց, որ մոնիթորինգը իրավակիրառ ոլորտում և Վարչական դատավարության օրենսգրքում մի շարք խնդիրներ է վերհանել: Նա նշեց, որ չնայած առկա խնդիրներին, կարելի է համարել, որ վարչական դատարանը կայացած է, վճիռները լավ հիմնավորված են, իսկ դատավորները` մեծամասամբ փորձառու: Նա մատնանշեց մի քանի խնդիր, որոնցից մեկը վարչական դատարանների  մատչելիությունն է քաղաքացիների համար: Անդրադառնալով ձգձգվող գործերին` Սիրանուշ Սահակյանը նշեց, որ օրենքը պետք է դրույթներ ունենա ժամկետանց գործերի համար, սակայն դրանք բացակայում են: Նա ասաց, որ դատարանները շատ ծանրաբեռնված են, որի պատճառով դատավորներն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչն էլ անդրադառնում է որոշումների որակի վրա: Մոնիթորինգի բացահայտած մեկ այլ խնդիր է այն փաստը, որ վարչական մարմինների դեմ կայացրած որոշումները վերջիններս չեն ընկալում որպես կատարման համար պարտադիր, որի հետևանքով այդ որոշումների մեծ մասը մնում է թղթի վրա: Որպես օրինակ նա նշեց մի քանի դեպք, որոնցից է Երևանի քաղաքապետարանի դեմ կայացրած որոշումը` չեղյալ համարել վերջինիս կողմից կառուցապատումը կասեցնելու մասին որոշումը, որից հետո քաղաքապետարանը չեղյալ հայտարարեց իր որոշումը, սակայն երկու օր անց նորից որոշում ընդունեց կասեցնել շինարարությունը:  

ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, տեղեկացրեց, որ Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ներկայացված է Ազգային Ժողով և շուտով կընդունվի: Նա նշեց, որ օրենսդրությունը ներկայումս չի սահմանում, թե ինչ է լինում վարչական դատարանի որոշման հետ, երբ այն բողոքարկվում է: Նա ասաց, որ առաջարկ կա դադարեցնել որոշման կիրառումը բողոքարկման ընթացքում: Նա նաև հայտնեց կարծիք, որ հետաձգված դատական գործընթացը հավասար է գործը մերժելուն, հատկապես, երբ այն երկարում է երկու տարուց ավելի:

Զեկույցի համահեղինակ Մարիամ Ղուլյանը նշեց, որ զեկույցի նպատակը չէր ուսումնասիրել բոլոր խնդիրները, այլ միայն ամենահրատապները, հատկապես նրանք, որոնք ուղղված են արդարադատության մատչելիությանը: Նա ասաց, որ որոշակի կաշկանդվածություն կա դատավորների մոտ այլ վարչական մարմինների դեմ գործերը քննելիս: Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ից Հերիքնազ Տիգրանյանը հավելեց, որ այդ առաջարկներն ու նկատառումներն արվել են համակարգը բարելավելու, այլ ոչ թե այն պարզապես քննադատելու միտումով:

<<Ասպարեզ>> լրագրողական ակումբից Լևոն Բարսեղյանը կանգ առավ մասնավոր դեպքերի վրա, որոնք հստակ ցույց են տալիս համակարգի թերությունները և վարչական մարմինների դեմ որոշումներ կայացնելու կաշկանդվածությունը: Նա նշեց մի շարք դեպքեր, այդ թվում և Պետ. եկամուտների կոմիտեի` աշխատակիցների և Նոր տարվա միջոցառման հետ կապված 95 մլն. դրամ ծախսելու, ինչպես նաև մի շարք դպրոցների տնօրենների մեքենայությունների մասին նույնիսկ դատական կարգով տեղեկություններ ստանալ չկարողանալու փաստը:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ափսոսանք հայտնեց, որ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ներկա չէին: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Վարչական դատարաններն իրականում անկախ չեն, և որ վարչական մարմինները քաղաքացիների դեմ կարող են հարյուրից ավելի տիպի հայցեր ներկայացնել, մինչդեռ քաղաքացիները կարող են դատի տալ այդ մարմիններին շատ ավելի սահմանափակ հիմքերով:

Ներկաները հույս հայտնեցին, որ զեկույցում նշված առաջարկներն ու նկատառումները հաշվի կառնվեն փոփոխությունների փաթեթը վերջնականացնելիս:

 

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին