"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ամենատարածված բջջային հեռախոսներն այժմ «հասկանում են» հայերեն» խորագրով միջոցառում

Ս. թ. մայիսի 4-ին Կոնգրես հյուրանոցում կայացած միջոցառման ժամանակ ներկայացվեց «Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագրի արդյունքներր: Ծրագիրը, որն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի աջակցությամբ hy-AM.org նախագծի կողմից, նպատակ էր հետապնդում խթանել ինֆորմացիայի հասանելիությունը հայերեն լեզվով: Այն հնարավորություն է ընձեռում սմարթֆոներում և շարժական այլ սարքերում կարդալ հայերեն վեբ-կայքեր, էլեկտրոնային գրքեր և այլն:

Բացելով միջոցառումը, ԲՀՀ Հայաստանի տնօրեն Լարիսա Մինասյանը խոսեց ծրագրի և տեղեկատվության ազատության մասին: Նա նշեց, որ որոշ ժամանակ առաջ հայալեզու բովանդակություն գոյություն չուներ որևէ ոլորտում, և էլ. բովանդակության հայացումը ուրույն նպատակ էր, որը դրվել էր ԲՀՀ Հայաստանի կողմից: Նա նշեց Հիմնադրամի աջակցությամբ ստեղծված առաջին էլեկտրոնային թարգմանիչ ծրագրի, դպրոցական կրթական ծրագրերի էլեկտրոնային բովանդակության ստեղծման, գրադարանային ցանցի և այլ նախագծերի մասին: Հիմա, երբ հեռախոսներն այդքան լայնատարած և կիրառելի են, չկան պլատֆորմներ հայերեն լեզվով դրանց գործարկման համար:

Ծրագրի ղեկավար Ալեքսեյ Չալաբյանը, խոսելով ծրագրի մասին և ներկայացնելով smartphone տիպի հեռախոսները նշեց, որ դրանք կարող են անել ավելին, քան սովորական հեռախոսները: Խոսելով smartphone-ների և դրանց տարբերակների մասին, նա նշեց, որ դրանք ամենավառ ապագա ունեցող հարթակներն են:

Ծրագրի տառաշարերի հեղինակ Ռուբեն Թառումյանը ներկայացրերց ծրագրի շրջանակներում ստեղծված տառաշարերը տարբեր սմարֆոների համակարգերի համար:  Անդրոիդ համակարգում օգտագործվող Dejavu տառաշարում հայերեն տառերի մի մասը նախկինում գոյություն ունեին, իսկ Symbian U60 – ի համար չկար որևէ տառաշար, և ամեն ինչ ստեղծվել է սկզբից: Խոսելով հեռախոսների մասին, նա առաջարկ արեց դիմել կառավարությանը ներկրել միայն հայերեն ստեղնաշարեր ունեցող հեռախոսներ: Միջոցառման ընթացքում նաև եղան հարցեր և պատասխաններ:

Տեղեկացնենք, որ հայերեն տառատեսակները տեղակայող ծրագրային փաթեթները հասանելի են անվճար ներբեռման և տեղադրման համար http://hy-am.org կայքից։

Ստեղծած տառատեսակներն ու լուծումները տարածվում են անվճար, բաց ծրագրային կոդով, ինչի արդյունքում հնարավոր է դառնում ոչ միայն դրանց ազատ օգտագործումն ու տարածումը, այլ դրանց հետագա վերամշակումը եւ զարգացումը։

 

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին