"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաղորդագրություն

  30 հունիսի, 2011

Մեկուկես տարվա դատական վազք այն տեղեկությունները իմանալու համար, ինչն օրենքով 5 օրում պիտի տրամադրվեր քաղաքացուն 

2011 թվի հունիսի 22-ին ՀՀ վարչական դատարանը բավարարեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի: Հայցվորը մեկուկես տարի առաջ տեղեկություններ էր հարցրել ՀՀ ՊԵԿ նախագահից 2009 թվի դեկտեմբերին աշխատակազմի տարեմուտի հանդիսության եւ պարգեւատրումների մասին ու պատասխանի չէր արժանացել: Խոսքը 29.5 մլն դրամով հանդիսության եւ 21,2 մլն դրամով 20 ժամացույցների գնման գործարքների մանրամասների մասին է: Միայն դատական հայց ներկայացնելուց հետո ՊԵԿ-ը պատասխանել էր հարցմանը եւ մերժել տեղեկությունների տրամադրումը:

Առաջին անգամ գործը լսվել է 2010 թվի առաջին կեսին եւ դատավոր աշխատող Ա.Առաքելյանի վճռով մերժվել, այն պատճառաբանություններով, թե կառավարությունը տեղեկությունների դասակարգման եև պահպանման կարգ չի սահմանել, իսկ տարեմուտի ծախսեր անելիս ՊԵԿ-ը իր գործառույթներով չի զբաղվել եւ ուրեմն օրենքով սահմանված տեղեկություններ չէին կարող ձեւավորվել (!):

2010 թվի դեկտեմբերի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանեց այդ վճիռը եւ գործը վերադարձրեց ՀՀ վարչական դատարան, որը նորից լսեց գործը 2011 թվի մարտ-հունիս ամիսներին, իսկ վճիռը հրապարակեց հունիսի 22-ին:

19 էջ կազմող բավականաչափ հանգամանալից վճռում դատարանը ներկայացրել է գործի բոլոր մանրամասները եւ որոշել` ճանաչել Լ.Բարսեղյանի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, պարտավորեցնել ՀՀ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանին` տրամադրել հարցված տեղեկությունները եւ պատասխանողից հօգուտ հայցվորի գանձել 24.000 դրամ` որպես վճարված պետական տուրքերի փոխհատուցում: Վճիռն ուժի մեջ է մտնում 2011 թվի հուլիսի 22-ին, իսկ մինչ այդ ՀՀ ՊԵԿ-ը իրավունք ունի վճիռը բողոքարկվել վարչական վերաքննիչ դատարան:

Գործով Լ.Բարսեղյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը վճռին ծանոթանալուց հետո զարմանք հայտնեց նման բեւեռացվածության կապակցությամբ.-Այս գործով հին եւ նոր վճիռներն իրարից ծայրահեղորեն տարբեր են, հինը անհամոզիչ էր, չպատճառաբանված եւ խեղաթյուրել էր իրավունքի էությունը, իսկ այս նոր վճիռը` մանրամասն, համոզիչ մարդկային լեզվով գրված, այնպիսի վճիռ է կայացվել, որ, կարծում եմ, պարտված կողմը խռոված եւ նեղացած չպիտի հեռանա դատարանից: Արժե, որ բոլոր դատական ակտերը այս սկզբունքով լինեն, անկախ գործից եւ ատյանից: 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը բարձր է գնահատում դատավոր Ռուզան Հակոբյանի կատարած աշխատանքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն քանիերորդ անգամ պետական մարմինները տեղեկություն չտրամադրելու իրենց գործողությունները փորձում են արդարացնել համապատասխան ենթաօրենսդրական ակտերի բացակայությամբ (ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 5-րդ եւ 10-րդ հոդվածներով նախատեսված պահանջները), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մոտ օրերս կդիմի ՀՀ վարչապետին, առաջարկելով վերջապես ընդունել այդ ակտերը:

Այս հաղորդագրությանը կից ներկայացվում է վճիռն ամբողջությամբ: Այն արժեքավոր է համանման գործերով զբաղվող անձանց, կազմակերպությունների, իրավաբանների, փաստաբանների, լրագրողների, պետական եւ համայնքային պաշտոնյաների համար:

Ավելի վաղ այս թեմային առնչվող.

 

http://www.asparez.am/news/news2010july/26.07.2010-lb-vs-rasr.htm

http://www.asparez.am/news/news2010jan/18.01.2010-rasic-breitling.htm

http://www.asparez.am/news/news2010jan/15.01.2010-rasic-tjjik.htm

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին