"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաժողով “Ի՞նչ ապագա ունի Ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը” խորագրով

2011թ. հոկտեմբերի 6-8-ը, Երևանում, Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ “Ի՞նչ ապագա ունի Ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը” խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի (ԲՀՀ) կողմից` ԲՀՀ Արևելք-արևելք. գործընկերություն սահմաններից այն կողմ, ԲՀՀ մարդու իրավունքների և կառավարման գրանտային ծրագրի, ինչպես նաև Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Համաժողովը մեկտեղ հավաքեց մարդու իրավունքների, թափանցիկ և հաշվետու գործելաոճի և արդյունավետ կառավարման հարցերով մտահոգ տեղական և արտասահմանյան մասնագետների: Ավելի քան 30 երկրից մոտ 100 փորձագետ, ներառյալ Միացյալ Թագավորություն, Միացյան Նահանգներ, Կենտրոնական և արևելաեվրոպական և ԱՊՀ երկրներից մասնակցեցին կոնֆերանսին: Համաժողովի հիմնական ունկնդիրներն էին մարդու իրավունքների և հաշվետվողականության շուրջ աշխատող խմբերը: Համաժողովն անդրադարձավ համաշխարհային մարտահրավերներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ապագային, վերջին զարգացումներին և դրանց հսկելու քաղաքացիական հասարակության ունակությանը, ինչպես նաև ձևավորեց շահերի պաշտպանության գործուն օրակարգ` ազդելու այն գործընթացների վրա, որոնք  կհանգեցնեն ավելի ժողովրդավար, բաց և հաշվետու  ինստիտուտների ձևավորմանը և իրավունքների ու ազատությունների ավելի լայն պաշտպանությանը:

Համաժողովի նիստերն անդրադարձան աշխարհում ձեռնարկված քայլերին, որոնք ուղղված են տեղում առաջ մղելու և երաշխավորելու մարդու իրավունքները, այդ քայլերի արդյունավետությանը և միջոցներին, որոնք միտված են կայունությանը և ժողովրդավարեցմանը: Նիստերի ընթացքում նաև խոսվեց այն իրական մարտահրավերների մասին, որոնց քաղաքացիական հասարակությունը բախվում է կառավարության թափանցիկության և հաշվետվողականության խնդիրների, լրատվամիջոցների, դատարանների, ընտրությունների հանդեպ հասարակության վստահության թուլացմանն անդրադառնալիս, ինչպես նաև հասարակության և կառավարության միջև աճող բևեռացման մասին բարձրաձայնելիս:

ՀՀ կառավարության, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի և լրատվամիջոցների ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցեցին միջոցառմանը: Համաժողովի ելույթների ամփոփագրերը կվերբեռնվեն շուտով:

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին