"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օգտագործեք www.iditord.org կայքը

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանում առաջին անգամ գործում է www.iditord.org կայքը, որի նպատակն է նպաստել ազատ, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններին Հայաստանում` խթանելով ընտրական գործընթացների հասարակական վերահսկողությունը և ամփոփելով ընտրախախտումների վերաբերյալ դիտարկումները:

Ընտրախախտումների մասին կարող եք ահազանգել հետևյալ միջոցներով.

�         զանգահարելով թեժ գիծ 077938366 հեռախոսահամարով,

�         ուղարկելով կարճ հաղորդագրություն 096 33 27 23 հեռախոսահամարին,

�         հաղորդելով twitter-ով` #iditord հեշ թագով,

�         գրանցելով www.iditord.org ինտերնետային կայքում` սեղմելով “Գրանցիր ահազանգ” կոճակը:

Ահազանգերն ամփոփվում են ինտերակտիվ ռեժիմով աշխատող քարտեզում, որը հնարավորություն է տալիս պատկերել ընտրախախտումների բաշխումն` ըստ տեսակների, աշխարհագրության, ահազանգերի ստացման աղբյուրների, վստահելիության և այլն: Դուք կարող եք բաժանորդագրվել` ստանալու Ձեր գտնվելու վայրից որոշակի հեռավորությամբ ստացվող ահազանգերը: Կայքը նաև տալիս է լրացուցիչ տեղեկություններ` ներկայացնելով ընտրություններին առնչվող ուղեցույցեր և խորհուրդներ` խախտումների կապակցությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: 

Խնդրում ենք հնարավորինս ակտիվորեն օգտագործել iԴԻՏՈՐԴ կայքի հնարավորությունները և ունենալ ձեր ներդրումն 2012թ. խորհրդարանական ընտրությունների հասարակական վերահսկողության գործում: Կոչ ենք անում կայքի մասին տեղեկությունը տարածել բոլոր հնարավոր ուղղություններով` ապահովելով առավել լայն հանրային ընգրկվածություն այդ գործընթացում:

 

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին