"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արևելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման ինդեքս - 2013» հաշվետվության ներկայացում

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու «Արևելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման ինդեքս - 2013» հաշվետվության  ներկայացմանը, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 11:00-14:00-ը, Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում:   

Ծրագիրը մեկնարկել է 2011 թ.-ից և նպատակ ունի ուսումնասիրել Արևելյան գործընկերության երկրներում (ԱլԳ) իրականացված բարեփոխումների օրակարգը, համեմատական անցկացնել և ներկայացնել այդ երկրների` ԵՄ հետ հարաբերություններում գրանցած առաջընթացը: Ուսումնասիրությունը իրականացրել են ԱլԳ անդամ պետություններ ներկայացնող մոտ 50 անկախ փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:  

Ուսումնասիրությունը ներառում է մի շարք ոլորտներ. ժողովրդավարության մակարդակը` ի դեմս մարդու իրավունքների, ընտրական համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքական երկխոսությունը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավումը,, ինչպես նաև շուկայական տնտեսությունը, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունների ընթացքը և այլն:

Քննարկմանը հրավիրված են ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի և այլ պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ, դեսպանություններ և միջազգային կազմակերպություններ:

Հաշվետվության էլեկտրոնային տարբերակը կարող եք գտնել այստեղ:

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին