"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

‹‹Հայաստանի էլեկտրական ցանցեր›› ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրություն: 

 

Ուսումնասիրության ժամանակահատվածը. Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ:


 1.  Իրականացնել ՀԷՑ-ի կողմից իրականացված գնումների ուսումնասիրություն

     Նշվածի համատեքստում պետք է իրականացնել՝

     ա) Գնման կարիքի հիմնավորվածության ուսումնասիրություն

     բ/ Պայմանագրային գների հիմնավորվածության ուսումնասիրություն

     գ/ Հաղթողների հաճախականության և դրա հետ կապված ռիսկերի /փոխկապակցվածություն/ ուսումնասիրություն

     դ/ Ուսումնասիրել ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառված մոտեցումները, օրինակ, արդյո՞ք            նպատակահարմար է վարձակալել, գնել, թե՞ վերցնել լիզինգով։ Պատշաճ աուդիտի դեպքում հնարավորություն կտա    հասկանալ գնումների արդյունավետությունը։

2.  Ներքին վերահսկողության համակարգի/ընթացակարգերի առկայության ուսումնասիրություն, մասնավորապես, ստուգման կողմից օգտագործված ծավալների հավաստիության ստուգման առումով։

Հակիրճ բացատրություն. Կառավարման արդյունավետության բարձրացման և համապատասխան ռիսկերի կառավարման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի  ներքին վերահսկողության համակարգերի առկայությունը։ Պատշաճ ուսումնասիրության պարագայում հարկ է անդրադառնալ և գնահատել նշյալ հիմնահարցի վիճակը ՀԷՑ-ում։ Մասնավորապես պարզել առկա է տեսուչների կողմից չարաշահումների կանխարգելման ընթացակարգեր։

 

3.  Ծախսային սահմանաչափերի/նորմատիվների առկայություն և դրա համատեքստում օգտագործման չափաքանակների գնահատում: Առանձին ուսումնասիրության օբյեկտ պետք է դիտարկվեն ամորտիզացիոն մեթոդները:

 

Հակիրճ բացատրություն. Ինչպես էներգետիկ, այնպես էլ այլ ծախսային ուղղություններում ամրագրված են մի շարք նորմատիվներ։ Նշվածի համատեքստում հարկ է ուսումնասիրել ՀԷՑ-ում նշված սահմանաչափերի առկայությունը և դրանց համադրությունը միջազգային փորձին։ Պատշաճ աուդիտի իրականացման պարագայում պետք է ուսումնասիրել ինչպես սահմանաչափերի առկայությունը, այնպես էլ տալ սահմանաչափերի շրջանակում փաստացի ծախսերի համեմատականը։

 

4.  Կառավարման արդյունավետության ուսումնասիրություն /օրինակ՝ աշխատողների թվաքանակի, դրանց կազմի ու կառուցվածքի, աշխատավարձային ծախսումների տեսակարար կշռի և դրանց կապը արտադրողականության ցուցանիշների հետ/։

 

Հակիրճ բացատրություն. Հարկ է նշել, որ կառավարման արդյունավետության տեսանկյունից կարևորագույն ցուցանիշ է համարվում աշխատողների օպտիմալ թվաքանակի ապահովումը։ Նշված նպատակին հասնելու համար կարևորագույն դերակատարում ունի վարչական և տեխնիկական անձնակազմի հարաբերակցությունը, ինչպես նաև աշխատողների արտադրողականության ուսումնասիրությունը։ Որպես օրինակ կարող է ծառայել այսպես կոչված բենչմարկինգը, ինչը հնարավորությունը կընձեռի կատարել միջերկրային համադրություններ։

 

5.  Տարածքների վարձակալության/ձեռքբերման հիմնավորվածության և նպատակահարմարության ուսումնասիրություն

Հակիրճ բացատրություն. Հարկ  է նշել, որ տարածքների ցանցի ընտրության հիմնահարցերը սովորաբար կառուցվում են տրանսպորտային ցանցի խնդիրների հիման վրա։ Պատշաճ աուդիտի իրականացման պարագայում պետք է  անդրադառնալ գրասենյակային տարածքների ընտրության նպատակահարմարությանը, ինչպես նաև հիմնավորվածությանը։

 

6.  Ցերեկային և գիշերային սակագների խզվածության հիմնավորվածության գնահատում

Հակիրճ բացատրություն. Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, գիշեր ժամանակ հոսանքի սպառման գրավչությունը բարձրացնելու համար ցերեկային և գիշերային սակագների միջև կիրառվում է ավելի մեծ տարբերություն, քան ՀՀ-ում գործող 20% է։ Պատշաճ աուդիտի պարագայում նպատակահարմար է անդրադառնալ նշված ուղղության գծով սակագների հիմնավորվածությանը։

 

7.  Ներդրումների արդյունավետության գնահատում

Հակիրճ բացատրություն. Այս մասով պետք է իրականացվի բոլոր ներդրումների իրատեսականության և նպատակահարմարության գնահատում։ Մասնավորապես հարկ է հասկանալ առկա է արդյո՞ք կորուստների կրճատման ռազմավարություն, բացի այդ որքան է ներդրումների արդյունավետությունը, օրինակ, տրանսֆորմատորների օգտագործման ժամկետների և դրանց փաստացի ժամկետների գնահատում, ցանցի բարեկարգման աշխատանքների արդյունավետության գնահատում։

 

8.  Արտադրող կայաններին հզորությունների դիմաց վճարումների մոտեցումների ուսումնասիրություն: Գնագոյացման ուսումնասիրություն

Հակիրճ բացատրություն. Այս մասով պետք է իրականացվի փոխկապակցված ընկերություններից ձեռքբերումների ուսումնասիրություն։ Բացի այդ պետք է ուսումնասիրվեն այն մոտեցումները, որոնք ընկած են գնագոյացման հիմքում։ Պատշաճ աուդիտը հնարավորոթյուն կընձեռի գնահատել արդյո՞ք օբյեկտիվ են գնագոյացման սկզբունքներ, մասնավորապես, կիրառվում է բաց ձեռքի քաղաքականությունը, թե ոչ՞։ Ավելի հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել դոլարով ձեռքբերվող և էլ. արտադրությունում կիրառվող ուղղությունների շուկայական գների համեմատություն։

 

9.  Իրականացնել խոշոր սպառողների հետ հարաբերությունների ուսումնասիրություն

Այս մասով պետք է իրականացնել խոշոր սպառողների հետ հարաբերությունների ուսումնասիրություն, ինչը թույլ կտա գնահատել թե արդյոք առևտրային կորուստները այս դեպքում ևս էական շեղումներ չեն արձանագրում։

 

10. Ակտիվների վերագնահատման մասով ռիսկերի ուսումնասիրություն, անկախ գնահատողի կողմից կիրառվող         մեթոդաբանության հիմնավորվածության գնահատում

Հակիրճ բացատրություն. Այս մասով պետք է ուսումնասիրել ակտիվների, օրինակ, տրանսֆորմատորների պիտանելիություն/ իրական արժեքը։ Նշվածի արդյունքում հնարավորություն կընձեռվի վերագնահատման արդյունքում հասկանալ ՀԷՑ-ի ակտիվների իրական արժեքը։

 

11. Նյութական ծախսերի հիմնավորվածության ուսումնասիրություն

Հակիրճ բացատրություն. Այս մասով ուսումնասիրությունը հնարավորություն կընձեռի ուսումնասիրել նյութական պաշարների օգտագործումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի վերհանել օժանդակ ծառայությունների կողմից ծառայությունների մատուցման ադյունքում հնարավոր ուռճացումները/չարաշահումները։

 

12. Ծախսերի օպտիմալացման և ռացիոնալացման մասով առաջարկների ներկայացում

Հակիրճ բացատրություն. Հաշվետվությունը պետք է ներկայացնի բոլոր նշված ուղղությունների գծով կատարված աշխատանքը և դրա արդյունքում հաստատվի կամ հերքվի անարդյունավետությունը։

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին