"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Նվազել է արդյոք հեռարձակվող անորակ, վնասակար և անճաշակ ծրագրերի քանակը ս. թ. մարտի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից նոր չափորոշիչների հաստատումից հետո
Այո
6
 
18.18%
Ոչ
27
 
81.82%
Ընդամենը: 33




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀՀ Ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդական խմբի գործունեության մասին» զեկույցի ներկայացում

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը կազմակերպեց « Ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդական խմբի գործունեության մասին» զեկույցի ներկայացումը:

Զեկույցի ներկայացումը տեղի ունեցավ ս. թ. մայիսի 22-ին, ժամը 11-ին,  «ԿՈՆԳՐԵՍ» հյուրանոցի «Բոլլ» սրահում:


Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան ծրագրի իրականացման հեռանկարները

Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, կազմակերպել էր Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան ծրագրի իրականացման հեռանկարներին նվիրված քննարկում, որը տեղի ունեցավ ս.թ ապրիլի 8-ին, ժամը 11:00-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնես կենտրոնում:


Մարդու իրավունքներին նվիրված կոնֆերանս

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը /ԲՀԻՕՀՄ/ կազմակերպել էր  Հայաստանում` մարդու իրավունքների խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանս:


Քննարկում` "Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին" նախագծի վերաբերյալ

"Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությամբ, 2009թ. փետրվարի 20-ին, ժամը 11-ին, "Մարիոթ" հյուրանոցի "Էռատո" սրահում կազմակերպվել էր քննարկում` "Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ:

<<  1  2  

Ֆիլտրել

Ամսաթիվ
ամիս
օր
տարի
Բանալի բառ

Նորություններ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մամլո հաղորդագրությունը, 24 օգոստոսի, 2010

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2008 թվի հոկտեմբերից մինչեւ 2010 թվի հուլիսը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ իրականացրեց «Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոն» ծրագիրը, որի նպատակը կոռուպցիային տուժած քաղաքացիներին ու կազմակերպություններին իրավաբանական աջակցության եւ դատական պաշտպանության ցուցաբերումն էր:

Մանրամասն>

Հայտարարություններ

2010 Հայտարարություն. ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում առկա թերությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության ոչ օբյեկտիվ մոտեցումը

Սույն թվականի հունիսի 24-ին  դիտորդական խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանությանն է ներկայացվել  երեք  տարբեր մարզերում գործող ՁՊՎ-ներում արձանագրված տարբեր թերություններÇ մասին ընթացիկ գրություններ: Ներկայացնում ենք փաստեր համապատասխան գրություններից, դրանց վերաբերÛալ ՀՀ ոստիկանության տրված մեկնաբանությունները և Դիտորդական խմբի պարզաբանումը:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին