"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի իրականացման 4-րդ զեկույցի ներկայացում

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է ավելի քան վաթսուն քաղաքացիական հասարակության կազմակերպություն, 2011թ. մարտի 9-ին Կոնգրես հյուրանոցի մեծ շքասրահում ներկայացրեց Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) ծրագրի իրականացման վերաբերյալ 4-րդ զեկույցը: Միջոցառումը առաջինն էր տարեկան միջոցառումների շարքում, որը նվիրված էր «Թրանսփարենսի ինթերնեշընլ» կազմակերպության հիմնադիր և նախագահ ու քաղաքացիական հասարակության հիանալի առաջնորդ Ամալյա Կոստանյանի հիշատակին:


Քննարկում բանակում մարդու իրավունքների և քաղաքացիական վերահսկողության մասին

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է ավելի քան վաթսուն քաղաքացիական հասարակության կազմակերպություն, փետրվարի 22-ին կազմակերպեց կլոր սեղանի քննարկում «Մարդու իրավունքները բանակում և քաղաքացիական վերահսկողություն» թեմայով: Միջոցառումը համախմբել էր միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, պետական ​​պաշտոնյաների, միջազգային փորձագետների, իրավաբանների և շահագրգիռ այլ անձանց:


Կլոր սեղան քննարկում «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների վերաբերյալ

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է ավելի քան վաթսուն քաղաքացիական հասարակության կազմակերպություն, 2011թ. փետրվարի 17-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (UNDPI) հետ համագործակցությամբ, կազմակերպեց կլոր սեղանի քննարկում Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում և հարակից օրենքներում վերջին փոփոխությունների մասին:


Առաջարկներ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

Մի շարք կազմակերպությունների կողմից դիտողություններ և  առաջարկություններ են արվել ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: Այդ առաջարկությունները կարող եք տեսնել այստեղ:


Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մամլո հաղորդագրությունը, 24 օգոստոսի, 2010

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2008 թվի հոկտեմբերից մինչեւ 2010 թվի հուլիսը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ իրականացրեց «Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոն» ծրագիրը, որի նպատակը կոռուպցիային տուժած քաղաքացիներին ու կազմակերպություններին իրավաբանական աջակցության եւ դատական պաշտպանության ցուցաբերումն էր:


Քաղաքացիական հասարակության զեկույցի ներկայացումը 2009թ. ԵՀՔ ծրագրի իրականացման մասին

«Գործընկերություն հանուն բաց հասարակության»  նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, կազմակերպել էր Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի (ԵՀՔ) 2009թ.-ի իրականացման` քաղաքացիական հասարակության զեկույցի ներկայացմանը, որը տեղի ունեցավ ս.թ. մարտի 3-ին, 14:00-17:30, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ» սրահում:


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԶԼՄ-ՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԳԻՐՔԸ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Բաց հասարակության ինստիտուտի oժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի եւ Նիդեռլանդների Թագավորության  կառավարության աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակներում հրատարակել է «ԶԼՄ-ները եւ հանրային շահերի պաշտպանությունը» ժողովածուն:

<<  1  2  3  4  5  >>  

Ֆիլտրել

Ամսաթիվ
ամիս
օր
տարի
Բանալի բառ

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին