"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրային առողջապահություն, բնապահպանություն
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Նվազել է արդյոք հեռարձակվող անորակ, վնասակար և անճաշակ ծրագրերի քանակը ս. թ. մարտի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից նոր չափորոշիչների հաստատումից հետո
Այո
6
 
18.18%
Ոչ
27
 
81.82%
Ընդամենը: 33




 
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրային առողջապահություն
Կարևորելով հանրային առողջապահության ոլորտում իրականացվող գործընթացներին աջակցելու անհրաժեշտությունը` "Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը նախատեսում է արձագանքել հետեւյալ խնդիրներին.
•    հանրային առողջության բարելավմանն ուղղված օրենսդրական դաշտի կատարելագործում, մասնավորապես՝ խոցելի խմբերի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապողների, թմրանյութեր ներերակային օգտագործողների, ինչպես նաև՝ հոգեկան հաշմանդամությամբ տառապող մարդկանց իրավական վիճակի բարելավում, նրանց նկատմամբ մարդու իրավունքների պաշտպանություն, խտրականության առկայության ճանաչում ու դրա հետագա բացառում օրենքով,
•    աջակցություն հանրային առողջապահությանը նպաստող նախաձեռնություններին, հատկապես` պետական պատվերի և բժշկական ապահովագրության ոլորտներում,
•    բնակչության խոցելի խմբերի, հատկապես` թմրանյութերի ներերակային օգտագործողների, մարմնավաճառների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապողների, ինչպես նաև հաշմանդամների խնդիրները հասարակության ուշադրությանն արժանացնելու, դրանք ճիշտ լուսաբանելու և դրանց կանխարգելմանը նպաստելու ծրագրերի աջակցություն,
•    առողջության ոլորտում համայնքային ծառայությունների անհրաժեշտության և հոգեկան հաշմանդամների առողջական, սոցիալական կարիքների լուսաբանմանն ու բարելավմանն ուղղված միջոցառումների խրախուսում:

Բնապահպանություն
Բնապահպանության ոլորտում "Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը կարևորում է՝
•    բնապահպանական խնդիրները կարգավորող օրենսդրության բարելավում և համապատասխան իրավական քաղաքականության ձևավորում,
•    կլիմայական փոփոխությունների հանգեցնող գործընթացների՝ բուսական ու կենդանական աշխարհի ոչնչացման կանխարգելմանն ուղղված իրավական քաղաքականության մշակում,
•    կանաչապատ տարածքների պահպանման և ընդլայնման ուղղությամբ հանրության լայն հատվածների իրազեկում, խնդրի գիտակցման բարձրացում և հնարավորին չափ ակտիվ մասնակցության ապահովում,
•    նույնական խնդիրների լուծմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության խթանում:

Նորություններ

[NEW TITLE]

Հայտարարություններ

2010 Հայտարարություն. ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում առկա թերությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության ոչ օբյեկտիվ մոտեցումը

Սույն թվականի հունիսի 24-ին  դիտորդական խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանությանն է ներկայացվել  երեք  տարբեր մարզերում գործող ՁՊՎ-ներում արձանագրված տարբեր թերություններÇ մասին ընթացիկ գրություններ: Ներկայացնում ենք փաստեր համապատասխան գրություններից, դրանց վերաբերÛալ ՀՀ ոստիկանության տրված մեկնաբանությունները և Դիտորդական խմբի պարզաբանումը:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին