"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 

ԳՀԲՀ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 թ. մայիսի 10-ին ԵՄ Ընդհանուր հարցերով խորհուրդը հաստատեց ԵՄ-ի կողմից Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի բանակցություններ սկսելու հանձնարարականները: Նշվում է, որ ԵՄ-ի և Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ առաջընթացը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների ու սկզբունքների, այդ թվում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա։ 

Մենք համոզված ենք, որ եվրաինտեգրման քաղաքականությունը ամենանպաստավորն է Հայաստանի` իրապես ժողովրդավար ու բարգավաճ երկիր դառնալու և բաց ու արդարացի հասարակություն կառուցելու տեսանկյունից: Այդ իսկ պատճառով մենք ողջունում ենք այս գործընթացը, քանի որ ասոցացման համաձայնագիրը կարող է համակողմանի ինտեգրման արագ ճանապարհ ապահովել:

Այնուամենայնիվ, կարծում ենք, որ արժեքների և սկզբունքների վրա հիմնված հարաբերությունների խորացման պայմանը պետք է լինի մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման և արդարադատության ներկայիս վիճակի բարելավումը Հայաստանում: Հարաբերությունների ամրապնդման  համար, որոնք ի վերջո կհանգեցնեն եվրոպական արժեքների վրա հիմնված ինտեգրման, անհրաժեշտ են հրատապ և կոնկրետ քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն որպես նախապայմաններ և երաշխիք կհանդիսանան այդ իսկ արժեքների նկատմամբ հարգանքի բավարար մակարդակի ապահովման համար: Մենք նաև կոչ ենք անում սահմանել և հրապարակել կոնկրետ չափանիշներ` առաջընթացը գնահատելու նպատակով:

Հայաստանի քաղաքացիական հասարակության համար, որն աշխատում է տարաբնույթ ոլորտներում` ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և արդյունավետ կառավարման, հետևում ու ուսումնասիրում է ընթացիկ միտումներն և ի հայտ եկող խնդիրները, այն հրատապ և առաջնահերթ գործողությունները, որոնք կառավարությունը պետք է ձեռնարկի  ծանրակշիռ և նպաստավոր ինտեգրման գործընթացում ներգրավվելու համար և որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության, ժողովրդավարության և սոցիալական իրավիճակի զարգացմանը, պետք է լինեն հետևյալը.

  1. վերականգնել արդարությունն ու արդար դատավարության իրավունքը` անցկացնելով մարտի 1-ի սպանությունների արդյունավետ ու ամբողջական քննություն և ազատ արձակելով քաղաքական բանտարկյալներին:
  2. Ձեռնարկել քայլեր օլիգարխիկ կառուցվածքի վերացման և քաղաքականության ու տնտեսության միաձուլման տարանջատման ուղղությամբ` ապահովելով մրցակցային տնտեսության համար անհրաժեշտ նվազագույն մեխանիզմներ: Ապահովել շահերի բախման դեմ պայքարի գործունակ մեխանիզմներ պետական կառավարման բոլոր օղակներում և հատկապես հրատապ կերպով` կառավարման վերին օղակներում:
  3. Անհապաղ միջոցներ ձեռնարկել հեռարձակող լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությունը հանելու ուղղությամբ. ապահովել բազմազանություն լրատվամիջոցների շուկայում` ապահովելով հեռարձակման լիցենզիաների տրամադրման մրցույթների թափանցիկությունը. բարելավել հեռարձակման ոլորտի օրենսդրական դաշտը` ապահովելով  կարգավորող մարմինների անկախությունը. ԶԼՄ հանրությանը և քաղաքացիական հասարակությանը մասնակից դարձնել օրենսդրական բարեփոխումների և քաղաքականության ձևավորման գործընթացին` կապված անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցում կատարելու հետ:
  4. Ապահովել դատական համակարգի իրական անկախությունը` փոփոխություններ կատարելով դատավորների նշանակման, կառավարման հարցերում, մեծացնելով դատական գործընթացների թափանցիկությունը և անկողմնակալությունը և դատավորներին պատասխանատվության ենթարկելով ապօրինի և մասնագիտական էթիկայի նորմերից չբխող գործողությունների համար:
  5. Վերջ տալ ոստիկանության բիրտ գործողությունների և ոստիկանության նախնական պահման վայրերում խոշտանգումների ենթարկելու հետ կապված անպատժելիության մթնոլորտին` հետաքննելով ոստիկանական բռնությունների փաստերը և ոստիկանության նախնական պահման վայրերը հասանելի դարձնելով հասարակական մոնիթորինգի համար:
  6. Ապահովել մրցակցային քաղաքական գործընթաց նախքան 2012թ. խորհրդարական ընտրությունները` կանխելով վարչական, լրատվական ու կադրային ռեսուրսների չարաշահումը, բացառել ահաբեկումն ու այլ խախտումները նախընտրական քարոզչության, քվեարկության ու քվեների հաշվման ընթացքում:

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ

Երևանի մամուլի ակումբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության ազատության կոմիտե

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ինտերակտիվ ուսուցում դասախոսների համար

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը (ԲՀՀ) և Բաց հասարակության հիմնադրամների Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի հասարակագիտական առարկաների երիտասարդ դասախոսների և ասպիրանտների համար` <<Բանավեճի կիրառումը ուսուցանման պրոցեսում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:


Ընտրական անառողջ քաղաքականություն. ՀԿ-ների համատեղ հայտարարությունը՝ ուղղված ՀՀ կառավարությանը

Հաշվի առնելով, որ Հայաստանն ընթանում է խորհրդարանական և նախագահական ընտրությունների ուղղությամբ՝ 2008 թվականի հետընտրական ուժային միջամտությունից հետո, որի պատճառով երկիրը հայտնվեց մարդու իրավունքների աննախադեպ ճգնաժամում, կառավարությանն անրաժեշտ է վերահաստատել քաղաքական հանձնառությունը մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին և որդեգրել ժողովրդավարական ընտրությունների համար սահմանված չափանիշները:


Հայտարարություն

Արդեն իններորդ օրն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի մեջ է Ազատության հրապարակում: Մենք, ներքոստորագրյալներս, ամբողջովին զորակցում ենք նրա գործողություններին և կիսում ենք նրա բոլոր մտահոգությունները առանձին և ամբողջությամբ վերցված, որոնք և ստիպեցին նրան դիմել այս միջոցին: Եվ միայն իշխանությունների վերաբերմունքն է ստեղծված իրավիճակին, որ ստիպոմ է մեզ հանդես գալ այս հայտարարությամբ:


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերջերս հայկական ԶԼՄ-ների դեմ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկատվության հերքման եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հարուցվող դատական գործերի աճը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Դատարանների կողմից այս գործերի քննությունը հաստատում է հոռետեսական կանխատեսումները, որ, առանց հաշվի առնելու առկա իրողությունները, բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի հապճեպ ներմուծումը վտանգի տակ կդնի մի շարք պարբերականների գոյությունը:


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գյումրու քաղաքապետարանի հայցը եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ին պարտավորեցրեց մեկամսյա ժամկետում ապամոնտաժել  Գյումրու Վ. Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռն ու մալուխը: «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ մտադիր է վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում:


Բաց նամակ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանին

Հարգելի պրն. Գ. Ամալյան «Լռության ձայն» խմբի լսողության խանգարում ունեցող երիտասարդների անունից հայտնում ենք մեր մտահոգությունը Ձեր ղեկավարած հանձնաժողովի դեկտեմբերի 16-ին հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթում կայացրած որոշման վերաբերյալ, համաձյան որի` ԱԼՄ հեռուստաընկերությունը հունվարի 20-ից կդադարի եթերային հեռարձակումը:

ԱԼՄ ՀԸ միակն է հանրապետությունում հեռարձակվող մյուս տասնյակ հեռուստալիքներից, որը տարիներ շարունակ լրատվական հաղորդումները զուգահեռ ներկայացնում է ժեստերի լեզվով:


Արեւելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Նախաձեռնող խմբի անդամների հայտարարությունը

Մենք, ներքոստորագրյալներս, արտահայտում ենք մեր վրդովմունքը ԱլԳ ՔՀՖ Հայաստանի համակարգող խորհրդի սեպտեմբերի 16-ի եւ հետագա որոշումների առիթով:


2010 Հայտարարություն. ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում առկա թերությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության ոչ օբյեկտիվ մոտեցումը

Սույն թվականի հունիսի 24-ին  դիտորդական խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանությանն է ներկայացվել  երեք  տարբեր մարզերում գործող ՁՊՎ-ներում արձանագրված տարբեր թերություններÇ մասին ընթացիկ գրություններ: Ներկայացնում ենք փաստեր համապատասխան գրություններից, դրանց վերաբերÛալ ՀՀ ոստիկանության տրված մեկնաբանությունները և Դիտորդական խմբի պարզաբանումը:


Բաց նամակ - դիմում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներին

Հայաստանի Հանրապետության փոփոխված Սահմանադրության 83.2 հոդվածի համաձայն Հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով ստեղծվում է անկախ կարգավորող մարմին, որի անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից՝ վեց տարի ժամկետով:


Մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտում չլուծված խնդիրներ

Մարտի 11-ին Հազարամյակի մարտահրավերի կորպորացիան թողեց ուժի մեջ ՀՄՀ Հայաստանի Համաձայնագրի շրջանակներում կիրառված՝ ճանապարհների ֆինանսավորման կասեցումը:  Կասեցումը, որը սկզբնապես կիրառվել էր 2008 թ. հունիսին, պայմանավորվել էր մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտում չլուծված խնդիրների առկայությամբ, իսկ վերջին կասեցումը չվերացնելու որոշումը` նշված պրոբլեմների լուծման ուղղությամբ բավարար առաջընթաց չարձանագրելու հանգամանքով:

1  2  >>  

Ֆիլտրել

Ամսաթիվ
ամիս
օր
տարի
Բանալի բառ

Նորություններ

Համալսարաններում բանավեճի ակումբների ստեղծման վերաբերյալ ուսուցում

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (ԲՀՀ) և ԲՀՀ Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի բակալավրի աստիճանի և մագիստրոսի I կուրսի ուսանողների համար` <<Բանավեճի հիմունքները և դրա կիրառումը ԲՈՒՀ-ում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Հայտարարություններ

Ինտերակտիվ ուսուցում դասախոսների համար

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը (ԲՀՀ) և Բաց հասարակության հիմնադրամների Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի հասարակագիտական առարկաների երիտասարդ դասախոսների և ասպիրանտների համար` <<Բանավեճի կիրառումը ուսուցանման պրոցեսում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին