"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 

ԳՀԲՀ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտում չլուծված խնդիրներ

Մարտի 11-ին Հազարամյակի մարտահրավերի կորպորացիան թողեց ուժի մեջ ՀՄՀ Հայաստանի Համաձայնագրի շրջանակներում կիրառված՝ ճանապարհների ֆինանսավորման կասեցումը:  Կասեցումը, որը սկզբնապես կիրառվել էր 2008 թ. հունիսին, պայմանավորվել էր մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտում չլուծված խնդիրների առկայությամբ, իսկ վերջին կասեցումը չվերացնելու որոշումը` նշված պրոբլեմների լուծման ուղղությամբ բավարար առաջընթաց չարձանագրելու հանգամանքով:
 
Ավելի քան մեկ տարի է, ինչ իրավիճակը Հայաստանում լավագույնս կարող է նկարագրվել որպես ճգնաժամ:  Հետընտրական զարգացումների և ցուցարարներին մարտի 1-ին բռնի ուժով ցրելու հետևանքով առաջացած սոցիալական, քաղաքական և մարդու իրավունքների ճգնաժամին գումարվել է խորացող տնտեսական ճգնաժամը:

Չնայած հանրության պահանջներին և տեղական ու միջազգային մարմինների՝ ճգնաժամը հաղթահարելու մասին առաջարկություններին, հասարակական խնդիրների մեծ մասը լիարժեք և բաց քննարկումների առարկա չի դարձել:  Տնտեսական մարտահրավերների հետ մեկտեղ, դրանք իրական վտանգ են ստեղծում երկու առումներով, այն է՝ ինչպես հաղթահարել պատճառված վնասը և վերադառնալ ժողովրդավարական զարգացման ուղուն, և ինչպես մեղմել համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով առաջացած սպառնալիքները:

Ժողովրդավարական և արդար կառավարման անհրաժեշտությունը Հայաստանում ակնհայտ է և տեսանելի: Հենց դա ենք մենք պահանջում՝ որպես Հայաստանի քաղաքացիներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Դա նաև համահունչ է Հայաստանի հռչակած՝ ժողովրդավարական պետություն կերտելու և եվրոպական ընտանիքին ինտեգրվելու նպատակներին, ինչպես նաև՝ այդ առնչությամբ պետության ստանձնած պարտավորություններին։

Այնուհանդերձ, քաղաքական ճգնաժամը չլուծելու փաստը սկսել է բացասաբար անդրադառնալ ոչ միայն երկրի հեղինակության, այլ նաև խիստ անհրաժեշտ տնտեսական աջակցության ստանալու հեռանկարների վրա:  ՀՄՀ-ի Հայաստանի հետ Համաձայնագրի շրջանակներում ճանապարհների ֆինանսավորման կասեցումն իշխանությունների կողմից պետք է ընկալվեր որպես իրական և հետևողական ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու կոչ: Կասեցումը վերացնելու խնդիրը ՀՄԿ-ի կողմից քննարկվելու է հունիսին և որոշումը պայմանավորված կլինի հենց ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառներում արձանագրվող առաջընթացով:

Հետևելով մինչ օրս տեղի ունեցած զարգացումներին և գիտակցելով իրավիճակի կարևորությունը, հայտնում ենք մեր մտահոգությունը այդքան անհրաժեշտ արդյունքներ ապահովելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամության և պատշաճ տրամադրվածության կապակցությամբ: Ստորև թվարկում ենք այն քայլերը, որոնք պարտադիր են հրատապ կարգով ձեռնակել՝ առաջընթաց ապահովելու և ժողովրդի ու միջազգային հանրության վստահությունը վերականգնելու համար.

1. Ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր կալանավորվել են առերևույթ արհեստական և քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով և անձնապես չեն կատարել որևէ բռնի գործողություն կամ ծանր հանցանքներ:
2. Իրականացնել մարտի 1-ի սպանությունների և բռնության անկախ և վստահարժան հետաքննությունն ու դատավարությունը:
3. Փոփոխություններ կատարել “Հավաքներ, երթեր և ցույցեր իրականացնելու մասին” ՀՀ օրենքում` հաշվի առնելով օրենքի կիրառման մեկ տարվա բացասական փորձը:
4. Ուժը կորցրած ճանաչել «Հեռուստատեսության և ռադիոյի մասինե օրենքում հեռարձակման թվայնացման մասին փոփոխությունները (ընդունված 2008թ. սեպտեմբերին), որոնցով կասեցվել են 2009թ. նախատեսված հեռարձակման նոր հաճախականությունների մրցույթները:
5. Հեռարձակման անկախությունն ապահովելու նպատակով փոփոխություններ կատարել  «Հեռուստատեսության և ռադիոյի մասինե օրենքի մեջ՝ ԵԽԽՎ-ի բազմաթիվ բանաձևերի պահանջներին համապատասխան:
6. Բարեփոխել ընտրական օրենսգիրքն ու պրակտիկան, և 2009թ. մայիսին անցկացնել Երևանի ավագանու ազատ և արդար  ընտրություններ:
7. Պատասխանատվության ենթարկել ըտնրական խախտումներ կատարողներին և քաղաքական կոռուպցիայի դրսևորումների պատասխանատուներին:

Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ
Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ  
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ – Հայաստան
Ասպարեզ ժուռնալիստների ակումբ
Մենք պլյուս ՀԿ
ՙԿրթության ասպարեզ ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Մշակութային էքսպերիմենտալ կենտրոնե ՀԿ
Բիոսոֆիաե ՀԿ
Գեոֆոնե ՀԿ
Քաղաքական մշակույթի «Շիրակ կենտրոնե ՀԿ
Խորան Արդ ՀԿ
Սելեն ՀԿ
Ժողովրավարություն, բարեկեցություն, անվտանգություն ՀԿ

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին