"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Նվազել է արդյոք հեռարձակվող անորակ, վնասակար և անճաշակ ծրագրերի քանակը ս. թ. մարտի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից նոր չափորոշիչների հաստատումից հետո
Այո
6
 
18.18%
Ոչ
27
 
81.82%
Ընդամենը: 33




 

ԳՀԲՀ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն 2008թ. ՀՀ Նախագահական ընտրությունների վերաբերյալ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում 2008 թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ընտրարշավի և հետընտրական գործընթացների վերաբերյալ: Միջազգային դիտորդների գնահատականը, որը կառավարության և վերջինիս կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից փորձ է արվում ներկայացնել դրական լույսի ներքո, քննադատական էր: Սակայն զեկույցի առաջին երկու նախադասությունների և գնահատականի փաստերի միջև առկա այս ակնհայտ հակասության արդյունքը դարձավ այն, որ կառավարությունը մեջբերում է միջազգային դիտորդների գնահատականի միայն առաջին պարբերությունը` լեգիտիմիզացնելու ընտրության արդյունքները: Մինչդեռ միջազգային դիտորդները զեկույցում մատնանշել են լրատվության գրաքննության, ընտրողներին վախեցնելու, քվեներ գնելու, ինչպես նաև այլ փաստեր և իրենց այցելած 16 տոկոս ընտրատեղամասերի քվեների հաշվարկը անվանել են "վատ" կամ "շատ վատ": Նման պրակտիկան որպես "մի քայլ առաջ" և ազատ ու արդար "ընտրություններ անցկացնելու պարտավորություներին համահունչ" որակելը հարցականի տակ է դնում ժողովրդավարության, ժողովրդավարական չափանիշների և սկզբունքների գաղափարը և ավելի է նվազեցնում ժողովրդավարական բարեփոխումների չափանիշները:

Ներքոստորագրյալ կազմակերպություններից մի քանիսը որպես դիտորդ են հանդես եկել ընտրության օրը և հետևել են ընտրական գործընթացներին մինչ փետրվարի 19-ը, ինչպես նաև դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Այդ կազմակերպությունների զեկույցներում փաստագրված են բռնությունների բազմաթիվ դեպքեր և խախտումներ:
Մեզ համար առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում Լրատվամիջոցների ազատության/ լրատվության մատչելիության, բռնությունների, կոռուպցիայի և վարչական ռեսուրսների օգտագործման և հասարակական գործիչների ձերբակալության երևույթները:

Կարևոր կետերից մեկը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը մատնանշել է իր միջանկյալ զեկույցում, վերաբերում է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական վստահություն ձևավորելուն: Խորը անվստահությունը և հաճախ արծարծվող հասարակական ապատիան ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ժողովրդի ինքնապահպանման հակազդեցությունն ընդդեմ անպատժելիության մթնոլորտի նրանց շուրջ, որոնք ընտրակեղծիքներ են իրականացրել նախկին բոլոր ընտրությունների ժամանակ: Ընտրություններից հետո տեղի ունեցող գործընթացները տագնապալի են և անկասկած կխորացնեն հասարակության անվստահությունը:

Մենք հավատացած ենք, որ քանի դեռ ընտրական կեղծիքները չեն հետաքննվում և պատժվում, վստահություն չի լինի ընտրական գործընթացի, ինչպես նաև դատաիրավական համակարգի նկատմամբ:

Մենք կարծում ենք, որ վերոհիշյալ խնդիրների շուրջ միայն բաց և լայն զանգվածներին ներառող հասարակական քննարկումների միջոցով է հնարավոր վերականգնել հասարակական վստահության մթնոլորտը:

Ելնելով վերը նշվածից` մենք գտնում ենք, որ այս ընտրությունները չեն իրականացվել ժողովրդավարական արժեքների և գործընթացների վերաբերյալ մեր ունեցած պատկերացումներին համահունչ:

Մենք համոզված ենք, որ այն մոտեցումը, որն իշխանությունները կկիրառեն ընտրախախտումները հետաքննելիս ցույց կտա վերջիններիս վճռականությունը` գործել ժողովրդավարական ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կանոնների համաձայն:

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալությունները: Սրանք անպատժելիության կոչեր չեն, այլ կոչ կառավարությանը` օրինակ ծառայել Հայաստանի ժողովրդի համար և գործել օրենքի շրջանակներում:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը տեր կան•նել Հայաստանի կառավարության` ընթացակարգերին հետևելու պարտականության կատարմանը և պահանջել հետաքննության հստակ փաստաթղթագրում և պատշաճ պատիժ օրենքը խախտողների նկատմամբ:  

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը կատարել օբյեկտիվ եզրակացություններ` հիմնված սեփական փաստերի դիտարկումների վրա և չվարկաբեկել ժողովրդավարության գաղափարը, ժողովրդավարական չափանիշներն ու սկզբունքները, ինչպես նաև չպատվազրկել դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունները:

Ասպարեզ ժուռնալիստների ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 
Ինտերնյուս Մամուլի աջակցության ՀԿ
Մամուլի բազմազանության ինստիտուտ
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ – Հայաստան
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Երևանի մամուլի ակումբ
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

Նորություններ

[NEW TITLE]

Հայտարարություններ

2010 Հայտարարություն. ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում առկա թերությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության ոչ օբյեկտիվ մոտեցումը

Սույն թվականի հունիսի 24-ին  դիտորդական խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանությանն է ներկայացվել  երեք  տարբեր մարզերում գործող ՁՊՎ-ներում արձանագրված տարբեր թերություններÇ մասին ընթացիկ գրություններ: Ներկայացնում ենք փաստեր համապատասխան գրություններից, դրանց վերաբերÛալ ՀՀ ոստիկանության տրված մեկնաբանությունները և Դիտորդական խմբի պարզաբանումը:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին