"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 

ԳՀԲՀ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաց նամակ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ

19 նոյեմբերի, 2007թ.

ՀՀ նախագահ պրն. Ռոբերտ Քոչարյանին
ՀՀ վարչապետ պրն. Սերժ Սարգսյանին
ՀՀ ազգային ժողովի նախագահ պրն. Տիգրան Թորոսյանին
ՀՀ բնապահպանության նախարար պրն. Արամ Հարությունյանին
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար պրն. Ներսես Երիցյանին
Հայաստանի պղնձի ծրագիր (ACP) ՓԲԸ նախագահ պրն. Վալերի Մեժլումյանին
BTБ (Հայաստան) ՓԲԸ տնօրեն պրն. Վալերի Օվսյաննիկովին
Հազարամյակի մարտահրավերներ Հայաստան ծրագրի շահառուների խորհրդին

ԲԱՑ ՆԱՄԱԿ


Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի հարցերով զբաղվող 34 հասարակական կազմակերպությունների կոալիցիան եւ Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության 63 կազմակերպություններ իրենց մտահոգությունն են հայտնում երկրի բնական ռեսուրսների շահագործման ներկայիս գործընթացների` մասնավորապես Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման առիթով:

Կայուն զարգացում հասկացությունն ակնկալում է բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում եւ պահպանություն` հանուն ապագա սերունդների բարօրության: Մինչդեռ, երկրի կայուն զարգացման եւ ընդերքի շահագործման նկատմամբ խնայողաբար օգտագործման  ռազմավարության  բացակայությունն այսօր հանգեցնում է  Հայաստանի հանքավայրերի անխնա եւ անհեռատես օգտագործման, ինչը կարող է անդառնալի բացասական ազդեցություն  թողնել ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ` մարդկանց առողջության եւ երկրի տնտեսության  զարգացման  վրա:

Ներկայումս Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ Հայաստանի հասարակայնության եւ մասնագետների շրջանում առկա են հանքավայրի շահագործումը նախաձեռնող ընկերության մոտեցումներից լրջորեն տարբերվող կարծիքներ եւ մեկնաբանություններ: Գնահատելով, ինչպես տվյալ տարածքի բնակիչների համար որոշակի ժամանակավոր աշխատատեղերի բացման հնարավորությունները, այնպես  էլ բնությանը հասցվող անդարձելի հնարավոր վնասներն ու կորուստները`  գտնում ենք, որ անընդունելի է հասարակական անհամաձայնության պայմաններում  շտապողական որոշում կայացնել հանքավայրի շահագործման վերաբերյալ` հաշվի չառնելով բազմաթիվ մասնագետների ու կազմակերպությունների կողմից հնչեցված մտահոգությունները:

Մինչդեռ, մենք  կարծում ենք, որ դրանք առավել ուշադրության պետք է արժանանային երկրի տարածքում անտառների խիստ սակավության, ինտենսիվ անապատացման գործընթացների,  ՀՀ բնապահպանական օրենսդրության, ինչպես նաեւ` Հայաստանի կողմից ընդունված միջազգային կոնվենցիաների պարտավորությունների խախտման  պայմաններում:

Այդ կապակցությամբ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
•    շտապ միջոցներ ձեռնարկել Թեղուտի պղնձամոլիբդենային  հանքավայրի տարածքում արդեն իսկ սկսված աշխատանքները կասեցնելու ուղղությամբ,
•    իրականացնել անկախ փորձաքննություն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ոլորտում մասնագիտացված միջազգային առաջավոր եւ ճանաչված կազմակերպությունների մասնագետների մասնակցությամբ` Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման առավել անաչառ եզրակացություն ստանալու նպատակով:

Ակնկալում ենք հիմնախնդրի կարեւորության Ձեր ըմբռնումը եւ աջակցությունն այն լուծելու գործում:

Ուշադիր ենք այս նամակի բոլոր հնարավոր արձագանքներին եւ պատրաստ ենք քննարկել մեր արտահայտած մտահոգությունները ցանկացած ձեւաչափով:  

Նորություններ

Համալսարաններում բանավեճի ակումբների ստեղծման վերաբերյալ ուսուցում

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (ԲՀՀ) և ԲՀՀ Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի բակալավրի աստիճանի և մագիստրոսի I կուրսի ուսանողների համար` <<Բանավեճի հիմունքները և դրա կիրառումը ԲՈՒՀ-ում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Հայտարարություններ

Ինտերակտիվ ուսուցում դասախոսների համար

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը (ԲՀՀ) և Բաց հասարակության հիմնադրամների Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի հասարակագիտական առարկաների երիտասարդ դասախոսների և ասպիրանտների համար` <<Բանավեճի կիրառումը ուսուցանման պրոցեսում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին