"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Նվազել է արդյոք հեռարձակվող անորակ, վնասակար և անճաշակ ծրագրերի քանակը ս. թ. մարտի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից նոր չափորոշիչների հաստատումից հետո
Այո
6
 
18.18%
Ոչ
27
 
81.82%
Ընդամենը: 33




 

ԳՀԲՀ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաց նամակ - դիմում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներին

Բաց նամակ - դիմում

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներին


Հայաստանի Հանրապետության փոփոխված Սահմանադրության 83.2 հոդվածի համաձայն Հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով ստեղծվում է անկախ կարգավորող մարմին, որի անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից՝ վեց տարի ժամկետով: Ազգային ժողովն այդ մարմնի անդամներին ընտրում է  պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Միաժամանակ՝ Սահմանադրության Եզրափակիչ եւ անցումային դրույթներ գլխի 117 հոդվածի 11-րդ կետը նախատեսում է` 83.2-րդ հոդվածով նախատեսված անկախ մարմնի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: Նրանց պաշտոնավարության ժամկետը լրանալու կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերում թափուր տեղերը լրացվում են հաջորդաբար Ազգային ժողովի եւ Հանրապետության Նախագահի կողմից: Այսօր գործող Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների պաշտոնավարման տարբեր ժամկետները ստեղծում են մի իրավիճակ, երբ Սահմանադրական պահանջին՝ 50:50 հարաբերակցությանը հասնելու համար կպահանջվի մինչեւ 6 տարի ժամանակ:

Ստեղծված իրավիճակից հնարավորինս շուտ դուրս գալու ճանապարհը Ազգային հանձնաժողովի անդամների լիազորությունների կամավոր միաժամանակյա դադարեցումն է ու նոր՝ Սահմանադրության պահանջներին համապատասխան հանձնաժողովի ձեւավորումը:

Մենք դիմում ենք Հեռուսատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներին` կոչ անելով դրսեւորել քաղաքացիական կամք ու Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարվելուց հետո ամբողջ կազմով հրաժարական տալ, որից հետո Ազգային ժողովի եւ ՀՀ նախագահի կողմից կնշանակվեն Ազգային հանձնաժողովի նոր անդամներ եւ միանգամից կկատարվի Սահմանադրության պահանջը:

Մենք հավատում ենք, որ դուք կդրսեւորեք քաղաքացիական այդ պատասխանատվությունը եւ կանսաք ողջախոհության մեր կոչին:

Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնություն` ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն

Նորություններ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մամլո հաղորդագրությունը, 24 օգոստոսի, 2010

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2008 թվի հոկտեմբերից մինչեւ 2010 թվի հուլիսը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ իրականացրեց «Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոն» ծրագիրը, որի նպատակը կոռուպցիային տուժած քաղաքացիներին ու կազմակերպություններին իրավաբանական աջակցության եւ դատական պաշտպանության ցուցաբերումն էր:

Մանրամասն>

Հայտարարություններ

2010 Հայտարարություն. ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում առկա թերությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության ոչ օբյեկտիվ մոտեցումը

Սույն թվականի հունիսի 24-ին  դիտորդական խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանությանն է ներկայացվել  երեք  տարբեր մարզերում գործող ՁՊՎ-ներում արձանագրված տարբեր թերություններÇ մասին ընթացիկ գրություններ: Ներկայացնում ենք փաստեր համապատասխան գրություններից, դրանց վերաբերÛալ ՀՀ ոստիկանության տրված մեկնաբանությունները և Դիտորդական խմբի պարզաբանումը:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին