"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Նվազել է արդյոք հեռարձակվող անորակ, վնասակար և անճաշակ ծրագրերի քանակը ս. թ. մարտի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից նոր չափորոշիչների հաստատումից հետո
Այո
6
 
18.18%
Ոչ
27
 
81.82%
Ընդամենը: 33




 

ԳՀԲՀ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

“Գործընկերություն Հանուն Բաց Հասարակության” նախաձեռնության Հայտարարությունը “Լոբբիստական գործունեության մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Քաղաքացիական  հասարակության ներկայացուցիչների “Գործընկերություն հանուն բաց հասարակության” նախաձեռնությունը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ կառավարության կողմից հավանությանն արժանացած և ՀՀ Ազգային ժողով ներկայացված “Լոբբիստական գործունեություն մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

“Լոբբիստական գործունեության մասին” օրենքը ներկայացված խմբագրությամբ Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում լուրջ խոչընդոտ կհանդիսանա քաղաքացիական հասարակության համար` օրենսդրական դաշտի ձևավորման և օրինաստեղծ աշխատանքների մասնակցային գործընթացի ապահովման համար:

“Լոբբիստական գործունեության մասին” օրենքի նախագիծը անընդունելի է հետյալ մի շարք նկատառումներից ելնելով, որոնք ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով`
1.    Հայաստանում լոբբիզմի ինստիտուտը գոյություն չունի և օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը ոչ մի կերպ չի նպաստում այդ ինստիտուտի կայացմանը:

2.    Հայաստանի Հանրապետությունն, ընտրելով եվրաինտեգրման ճանապարհը, համապատասխանեցնում է իր օրենսդրական դաշտը եվրոպական օրենսդրության հետ: Եվրամիության ընդհանուր օրենսդրությունը չի պարունակում լոբբիստական գործունեության վերաբերյալ իրավական ակտ, իսկ Եվրամիության անդամ երկրների ազգային օրենսդրությունները` բացառությամբ մեկ երկրի, նույնպես չեն պարունակում նմանատիպ օրենքներ: Ավելին, եվրոպական երկները, ունենալով լոբբիստական գործունեության զարգացած փորձ, չեն նախատեսում լոբբիստների գրանցման և հավատարմագրման այնպիսի սահմանափակող համակարգ, որն առաջարկվում է “Լոբբիստական գործունեության մասին” օրենքի նախագծով:

3.    Օրենքի նախագիծը հստակորեն չի սահմանում կարգավորման ոլորտը և առարկան: Օրենսդրական կարգավորման առումով, լոբբիստական գործունեությունը պետք է սահմանափակվի լոբբիստների կողմից իրականացվող մասնագիտական ձեռնարկատիրական գործունեությամբ` վճարովի հիմունքներով ներկայացնելով և պաշտպանելով երրորդ անձանց` իրենց պատվիրատուների շահերը: Սակայն օրենքի նախագծի համաձայն` յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն, որի գործունեությունը ուղղված է իրավական ակտերի ընդունմանը, փոփոխմանը կամ դրանց գործողության դադարեցմանը, հանդիսանում է “Լոբբիստական գործունեության մասին” օրենքի կարգավորման սուբյեկտ:

4.    Օրենքի նախագիծը առաջարկում է լոբբիստների գործունեության սահմանափակող պայմաններ, որոնք ներառում են երկակի գրանցման, հաշվետվությունների, ծանուցումների, վարվելակերպի և մի շարք այլ պահանջներ:

5.    Օրենքի նախագիծը պարունակում է մի շարք իրարամերժ դրույթներ, որոնք անհնար են դարձնում օրենքի գործնական կիրառումը:

Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման և զարգացման առաջին և ամենակարևոր պայմաններից մեկն է իշխանությունների կողմից որոշումների կայացման նկատմամբ ազդեցության հնարավորությունը: “Լոբբիստական գործունեության մասին” օրինագծով նախատեսված կարգավորման մոդելը հանդիսանում է այդ հնարավորության անտեղի  և չհիմնավորված սահմանափակում: Օրենքի նախագիծը պարունակում է բազմաթիվ դրույթներ, որոնք սահմանափակում են հասարակական միավորումների և լայն հասարակության կողմից շահերի պաշտպանության հնարավորությունները և դրանց մասնակցությունը` գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից որոշումների կայացմանը:

Հաշվի առնելով վերոհիշյալը, “ Գործընկերություն հանուն բաց հասարակության” նախաձեռնությունը կոչ է անում`
-    ՀՀ կառավարությանը ետ կանչել “Լոբբիստական գործունեության մասին” ՀՀ օրենքի նախագիծը Ազգային ժողովից հետագա քննարկման և վերանայման նպատակով,
-    վերանայել “Լոբբիստական գործունեության մասին” ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտությունը,
-    բացառել օրենքի կիրառումը հասարակական կազմակերպությունների նկատմամբ:

Նորություններ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մամլո հաղորդագրությունը, 24 օգոստոսի, 2010

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2008 թվի հոկտեմբերից մինչեւ 2010 թվի հուլիսը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ իրականացրեց «Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոն» ծրագիրը, որի նպատակը կոռուպցիային տուժած քաղաքացիներին ու կազմակերպություններին իրավաբանական աջակցության եւ դատական պաշտպանության ցուցաբերումն էր:

Մանրամասն>

Հայտարարություններ

2010 Հայտարարություն. ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում առկա թերությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության ոչ օբյեկտիվ մոտեցումը

Սույն թվականի հունիսի 24-ին  դիտորդական խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանությանն է ներկայացվել  երեք  տարբեր մարզերում գործող ՁՊՎ-ներում արձանագրված տարբեր թերություններÇ մասին ընթացիկ գրություններ: Ներկայացնում ենք փաստեր համապատասխան գրություններից, դրանց վերաբերÛալ ՀՀ ոստիկանության տրված մեկնաբանությունները և Դիտորդական խմբի պարզաբանումը:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին