"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 

ԳՀԲՀ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունման մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


“Գործընկերություն հանուն բաց հասարակության” նախաձեռնությունը, կարևորելով ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումները,  խորապես մտահոգված է ս. թ, մայիսի  19 - ին “Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման և օրենքի նախագիծը ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ՄԻԺՀԳ - ի  փորձագետների կողմից որպես առաջընթաց գնահատելու կապակցությամբ:

“Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով առաջարկվող որոշ դրույթներ առաջընթաց են գործող օրենսգրքի համեմատ: Չնայած այդ հանգամանքին` օրենքն ամբողջությամբ չի կարող դիտվել ընտրական օրենսգրքի իրական բարեփոխում, առավել ևս, որ որոշ կարևոր դրույթներ հետընթաց են ապրել:
Իրական ընտրական բարեփոխումների առանցքային ու վճռորոշ խնդիրներից մեկը հավասարակշված ընտրական հանձնաժողովների ձևավորումն է: Օրենքով նախատեսված հանձնաժողովների ձևավորման կարգը  չի ապահովում ընտրական հանձնաժողովների հավասարակշռությունն ու անկողմնակալությունը, իսկ հանձնաժողովներում դատավորներ ընդգրկելու դրույթը ուղղակիորեն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 98 հոդվածին, համաձայն որի “Դատավորը և Սահմանադրական դատարանի  անդամը չեն կարող  զբաղեցնել պետական այլ պաշտոն...”: Գործադիր իշխանությունից կախվածության մեջ գտնվող դատական իշխանության ներգրավումը ընտրական հանձնաժողովներում չի կարող գնահատվել որպես “դրական քայլ՝ քաղաքական պլյուրալիզմի ավելի մեծ մակարդակի հասնելու համար”:

“Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” օրենքը պարունակում է բազմաթիվ այլ դրույթներ, որոնց առկայության պարագայում անհնար է խոսել իսկական ընտրական բարեփոխումների մասին: Խոսքը, մասնավորապես, գնում է հետևյալ դրույթների մասին.
- քվեաթերթիկների վրա հանձնաժողովի երեք անդամների կողմից ստորագրելու մասին դրույթի հանելը. 
- զինվորական մասերում կազմված ընտրական ցուցակների հրապարակման ենթակա չլինելը.
- ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության արդյունքների վերահաշվարկման ժամկետների և եղանակների սահմանափակումը.
- ընտրական բողոքների և առաջարկությունների քննարկման համար ընդհանուր կարգ սահմանելը.
- քվեաթերթիկներ տալիս կտրոնների անջատումը քվեաթերթիկից, որի հետևանքով կտրոնները կորցնում են իրենց վերահսկողական գործառույթը.
-  ընտրական հանձնաժողովների անդամներին որակավորման վկայական տալու կարգի սահմանումը, առանց օրենսգրքում սահմանված չափորոշիչների, ԿԸՀ - ին վերապահելը: 

“Գործընկերություն հանուն բաց հասարակության” նախաձեռնությունը  կոչ է անում երկրի իշխանություններին վերանայել ընդունված օրենքը և այն ամբողջությամբ համապատասխանեցնել ազատ և արդար ընտրությունների միջազգային չափանիշներին:

“Գործընկերություն հանուն բաց հասարակության” նախաձեռնությունը բարձր է գնահատում Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԺՀԳ - ի աջակցությունը և երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ նրանց կողմից տրամադրված փորձագիտական եզրակացությունները: Այնուամենայնիվ “Գործընկերություն հանուն բաց հասարակության” նախաձեռնությունը համաձայն չէ Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԺՀԳ-ի փորձագետների կողմից “Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” օրենքի վերաբերյալ այն գնահատականի հետ, որի համաձայն օրենքով նախատեսված հանձնաժողովների ձևավորման կարգը հանդիսանում է “բարելավում, քանզի այն մեծացնում է քաղաքական պլյուրալիզմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման գործում”: Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԺՀԳ - ի փորձագետները, թերևս, կարող էին չնկատել դատավորներին ընտրական հանձնաժողովներում ընդգրկելու հակասությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սակայն առավել տարակուսելի է այն, որ Վենետիկի հանձնաժողովի անդամը հաշվի չի առնում Եվրոպայի Խորհրդի և իր` Վենետիկի հանձնաժողովի արտահայտած մտահոգությունները Հայաստանում դատական իշխանության կախյալ վիճակի վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԺՀԳ-ի օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքի նախագիծը չի անդրադառնում օրենքի վերը նշված այլ խնդիրներին:

“Գործընկերություն հանուն բաց հասարակության” նախաձեռնությունը  կոչ է անում Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԺՀԳ-ին ուշադրություն դարձնել “Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի ներկայացված խնդրներին և համապատասխան գնահատական տալ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց կարծիքում:

Երևան, 24 մայիսի 2005 թ.

Նորություններ

Համալսարաններում բանավեճի ակումբների ստեղծման վերաբերյալ ուսուցում

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (ԲՀՀ) և ԲՀՀ Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի բակալավրի աստիճանի և մագիստրոսի I կուրսի ուսանողների համար` <<Բանավեճի հիմունքները և դրա կիրառումը ԲՈՒՀ-ում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Հայտարարություններ

Ինտերակտիվ ուսուցում դասախոսների համար

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը (ԲՀՀ) և Բաց հասարակության հիմնադրամների Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի հասարակագիտական առարկաների երիտասարդ դասախոսների և ասպիրանտների համար` <<Բանավեճի կիրառումը ուսուցանման պրոցեսում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին