ԲՀԻՕՀ հայաստանյան մասնաճյուղը Զանգվածային լրատվամիջոցների ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ այն ինտերնետային պարբերականների և էլեկտրոնային ռեսուրսների աջակցման և զարգացման համար, որոնք ունեն տեղեկատվական-վերլուծական ուղղվածություն և առնչվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման թեմաներին:
Մրցույթին կարող են մասնակցել այն ինտերնետային պարբերականները կամ էլեկտրոնային ռեսուրսները, որոնք հրապարակվում են առնվազն երկու լեզվով և թարմացվում են ոչ պակաս, քան շաբաթը երեք անգամ:
ԲՀԻՕՀ հայաստանյան մասնաճյուղից խնդրվող գումարը չպետք է գերազանցի $15.000-ը, իսկ ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի 12 ամիսը:
Հայտի ձևը, ծրագրի նկարագրությունը և լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ԲՀԻՕՀ հայաստանյան մասնաճյուղի գրասենյակից հետևյալ հասցեով` Թումանյան փողոց, 2-րդ փակուղի, տուն 7/1, Երևան, Հայաստան: Հեռ//ֆաքս`(+374 10) 533862, 536758, էլ. փոստ` register@osi.am և adavid@osi.am, ինչպես նաև www.osi.am կայքից: Հայտերը պետք է ներկայացվեն տպագիր 5 օրինակ և նաև էլ. տարբերակով վերը նշված հասցեով:
Ներկայացման վերջնաժամկետն է 2010թ. հունիսի 4-ը, ժամը 17:00: