Սույն թվականի հունիսի 24-ին դիտորդական խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանությանն է ներկայացվել երեք տարբեր մարզերում գործող ՁՊՎ-ներում արձանագրված տարբեր թերություններÇ մասին ընթացիկ գրություններ: Ներկայացնում ենք փաստեր համապատասխան գրություններից, դրանց վերաբերÛալ ՀՀ ոստիկանության տրված մեկնաբանությունները և Դիտորդական խմբի պարզաբանումը:
- 2245/25 գրության համաձայն ներկայացվել է. ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի ՄՎ Վայքի ՁՊՎ-ում արձանագրվել է, որ Ս.Վ-ն ձերբակալվել է 27.01.2010 թ-ին և 30.01.2010թ-ի ժամը 0920–1030 տեղափոխվել է դատարան խափանման միջոց կիրառելու նպատակով,որը դատարանի կողմից մերժվել է և որոշում է կայացվել ազատ արձակել, բայց նշված անձը կրկին տեղափոխվել է ՁՊՎ և պահվել է մինչև 1900-ն:
Նույն գործընթացը կրկնվել է Փ.Բ-ի նկատմամբ, ում ձերբակալել էին 04.02.2010թ-ին. 06.02.2010թ. ժ. 1200 -1300 տեղափոխվել է դատարան խափանման միջոց կիրառելու համար, որը դատարանի կողմից մերժվել է: Կրկին նշված անձը քննիչի կողմից առանց հիմքերի տեղափոխվել է ՁՊՎ և պահվել է մինչև 07.02.2010 թ-ը:
ՀՀ ոստիկանության մեկնաբանությունը.
30.01.2010թ-ին միջնորդություն է ներկայացվել դատարան, խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու մասին, որը դատարանի կողմից մերժվել է և քննիչի կողմից 30.01.2010 թ. 7/38-106 գրությամբ Ս.Վ. ժամը 1250 –ին, այլ ոչ թե 1900-ին է ազատը արձակվել: Չնայած ոստիկանության Վայքի բաժնի ՁՊՎ-ի վարչակազմի ծառայողների նախազգուշացումներին, անհայտ դրդապատճառներով դիտորդական խմբի կողմից այնուամենայնիվ ազատ արձակման ժամը ֆիքսվել է 1900 –ը:
Փ.Բ. ձերբակալվել է 04.02.2010 թ. ժ. 2200-ին: 06.02.2010 թ-ին միջնորդություն է ներկայացվել դատարան Փ.Բ.–ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը դատարանի կողմից մերժվել է, սակայն միջնորդության մասին որոշումը քննչական բաժնից ոստիկանության Վայքի բաժնի ՁՊՎ է ներկայացվել 07.02.2010 թ. թիվ 7/58-37 գրությամբ, որի հիման վրա 07.02.2010 թ. ժ. 1400 –ին Փ. Բ. ազատ է արձակվել:
Փաստորեն Փ. Բ.-ը ոստիկանության Վայքի բաժնի ՁՊՎ-ում պահվել է 04.02.2010թ-ից մինչև 07.02.2010թ. որը համապատասխանում է ՀՀ քր. դատ. օր-ի պահանջներին:
Պարզաբանում.
Մեկնաբանության մեջ առկա այն հարցին, որ Ս.Վ-ն ազատ է արձակվել 1250 այլ ոչ թե 1900–ն, տեղեկացնում ենք, որ դիտորդական խմբի անդամների կողմից փաստը արձանագրելուց հետո, արձանագրությունը ստորագրվել է նշված ՁՊՎ-ի պետի կողմից, որում արձանագրված էր 1900-ն:
ՀՀ ոստիկանության կողմից նշվել էր, որ Փ.Բ.-ն պահվել է ՀՀ քր. դատ. օր-ի պահանջներին համապատասխան և չի նշվել ՀՀ քր. դատ. oր.-ի որ կետի համաձայն է տրվում լիազորություն, որպեսզի նախկին ձերբակալվածին ևս մեկ օր պահեն անազատության մեջ:
Ավելացնենք, որ նշված երկու դեպքերում էլ խախտվել է ՀՀ սահմանադրության 16-հոդվածը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-հոդվածի առաջին մասի առաջին և երկրորդ կետերը, ինչպես նաև ՄԻԵԿ-ի 5-րդ հոդվածը, որի համաձայն “1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան … օրենքով սահմանված կարգով”:
- 2245/27 գրության համաձայն դիտորդական խմբի անդամների կողմից ներկայացվել է , որ ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Դիլիջանի ՁՊՎ-ում արձանագրվել է այն փաստը, որ Ս.Բ.-ն որպես հետախուզվող 18.03.2010թ-ին ձերբակալվել է <Զվարթնոց> օդանավակայանում և բերման է ենթարկվել Դիլիջանի բաժին և հետո տեղափոխվել է ՁՊՎ, բայց կրկին անգամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննիչի կողմից դատարան է ներկայացվել 23.03.2010թ-ին, որն էլ դատարանի կողմից բավարարվել է: Նշվածի վերաբերյալ ամենակարևոր հանգամանքը կայանում է նրանում, որ խափանման միջոցը կիրառվել է մոտ 5 օր հետո:
ՀՀ ոստիկանության մեկնաբանությունը.
Ս.Բ-ն <Զվարթնոց> օ/կ 18.03.2010թ-ին ձերբակալվել և բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին: ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի բաժնի պետ Գ.Հակոբյանը 23.03.2010թ-ին սահմանված կարգով միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան Ս. Բ-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերահաստատելու մասին: 2010 թ. մարտի 23-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերահաստատել է Ս. Բ-ի նկատմամբ ընտրված կալանքը որպես խափանման միջոց և նույն օրը նա տեղափոխվել է <Վանաձոր>ՔԿՀ:
Ս.Բ-ն ձերբակալվել է 18.03.2010 թ-ին, սակայն մարտի 20 և 21 –ը շաբաթ և կիրակի լինելու պատճառով կալանքի որոշումը կայացվել է 23.03.2010 թ-ին: Մատի 19-ին վարույթն իրականացնող մարմինը զբաղված է եղել Ս.Բ-ի վերաբերյալ նյութեր նախապատրաստելով: Ընդհանուր առմամբ Ս.Բ-ն ոստիկանության Դիլիջանի բաժնի ՁՊՎ-ում մնացել է 111 ժամ կամ 4,5 օր, այնինչ կարող էր պահվել 6 օր և այդ ընթացքում 5 անգամ հրավիրված շտապ օգնության կողմից ցույց է տրվել բուժօգնություն, ինչի մասին ՁՊՎ-ի թիվ 12 գրանցամատյանում առկա են համապատասխան գրառումները:
Պարզաբանում.
ՀՀ ոստիկանության կողմից անհասկանալի ձևով ներկայացվել է, որ Ս.Բ-ին ՁՊՎ-ում պահելու 111 ժամը նորմալ է և բխում է ՀՀ օրենսդրության պահանջներից, որի դեպքում նորմալ է համարվում 72 ժամը և այդ 72 ժամվա ընթացքում պետք է կիրառվի խափանման միջոց, այլ ոչ թե 111–ժամվա ընթացքում: Ուշադրություն դարձնենք ևս մեկ հանգամանքի, որ ՀՀ ոստիկանության կողմից նշվում է, որ մարտի 20 և 21–ը եղել են շաբաթ և կիրակի օրեր և խափանման միջոցը ներկայացվել և ընտրվել է մարտի 23-ին, որով ոստիկանությունը հասարակությանը փորձել է ապակողմնորոշել: Տեղեկացնում ենք, որ ՀՀ բոլոր դատարանները 24 ժամ ունեն հերթապահություն, որը խոչընդոտ չի կարող հանդիսանալ: Անհասկանալի պատճառներով անդրադարձ չի կատարվել մարտի 22-ին և այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ այս ամբողջ գործողությունները կատարվել են միտումնավոր, որովհետև վերը նշված անձը պետք է մարտի 21-ին արդեն ազատ արձակված լիներ ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Դիլիջանի բաժնի պետի կողմից` ՀՀ կառավարության 05.03.2008թվ. թիվ 574-Ն որոշման 18-գլխի 188 կետի համաձայն <քննիչի կողմից ոչ համապատասխան միջոցառումներ կիրառելու պատճառով>: Միաժամանակ խախտվել է ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածը, ՀՀ քր. դատ. օր-ի 129 հոդ-ի 2-րդ կետը և ՄԻԵԿ-ի 5-րդ հոդվածը:
- 2245/26 գրության համաձայն, դիտորդական խմբի անդամների կողմից ներկայացվել է, որ ՀՀ ոստիկանության Արարատի ՄՎ Մասիսի ՁՊՎ-ում 2009թ-ից առկա ոչ մի թերություն չի վերացվել, որի մասին դիտորդական խումբը անդրադարձել է տարեկան հաշվետվության մեջ, որտեղ էլ ՀՀ ոստիկանության կողմից տրվել է մեկնաբանություն, որ բոլոր թերությունները վերացված են, բայց դիտորդական խումբը 13.06.2010թ.-ին արձանագրել էր, որ
ü 11 անձի համար ՁՊՎ-ն ունի երեք բաժակ և վեց գդալ
ü Բուժ. վարչության կողմից տրամադրված դեղորայքի ցանկից առկա էր 5 դեղ
ü Ընդհանուր ՁՊՎ-ում բացակայում էր սպիտակեղենը, ավելացնենք, որ այցելության ժամանակ պահվում էր ձերբակալված, որին չէր տրամադրվել սպիտակեղեն
ü Ընդհանուր ՁՊՎ-ում առկա չէին հիգիենայի պարագաներ
ü Առաջին խուցը, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս գտնվում էր վարչական տարածքից դուրս և ավելացնենք, որ խուցը ամբողջովին կահավորված էր և օգտագործվում էր
ü Ճաշասենյակը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս կահավորված չէր համապատասխան գույքով և գտնվում էր հակահիգիենիկ վիճակում
ü Սանհանգույցի մասին խոսելն ավելորդ է, որովհետև վիճակը ավելի էր վատացել
ü Քննչական սենյակի խափանված վարդակը վերանոնոգվելու փոխարեն, այն փակել էին A4 ձևաչափի թղթով
ü Խոնավության արդյունքում քայքայվել է ընդհանուր ՁՊՎ-ն և ոչ մի աշխատանք կատարված չէ
ü Գրառումները չեն կատարվում ըստ պատշաճի
Ավելացնենք, որ առկա թերությունները կարելի է շատ երկար թվարկել:
ՀՀ ոստիկանության մեկնաբանությունը.
ՁՊՎ-ն բաղկացած է 5 խցերից, որից 4-ը գտնվում են ռեժիմային գոտում, իսկ վարչական կալանքի համար նախատեսված խուցը ռեժիմային գոտուց դուրս, որը չի գործում վարչական կալանքը վերացնելուց հետո: Հարկ ենք համարում նշել, որ 2010 թ-ի 6 ամիսների ընթացքում ՁՊՎ-ում ընդհանուր առմամբ պահվել են 62 անձինք և ՁՊՎ-ում գործող 2 տեղանոց 4 խցերի հնարավորությունները լիարժեքորեն բավարարում են նշված քանակությամբ անձանց պահելու համար, ուստի դիտորդական խմբի այն պնդումը, որ ռեժիմային գոտուց դուրս գտնվող խուցը շահագործվում է, զուրկ է հիմնավորումից և չի համապատասխանում իրականությանը:
Ոստիկանության Մասիսի բաժնի ՁՊՎ–ում թերություններ չեն հայտնաբերվել նաև 2010թ. մայիսի 10-ից 20-ը դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանած <Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի <CPT> անդամները: ՀՀ ոստիկանության հետազոտությունների և CPT-ի դրական գնահատականի համաձայն ոստիկանությունը ներկայացրել է իր մեկնաբանությունները: Այնուհանդերձ 24.06.2010 թ. թիվ 2245/26 գրությամբ դիտորդական խումբը խախտելով էթիկայի նորմերը ՀՀ ոստիկանության մեկնաբանությունները որակել է որպես իրականությանը չհամապատասխանող: Դիտորդական խմբի անաչառության մեջ համոզվելու համար 2010 թ. հուլիսի 6-ին հանձնաժողովային կարգով մեկ անգամ ևս հետազոտվել է ոստիկանության Մասիսի բաժնի ՁՊՎ-ն, որի արդյունքում պարզվել է.
ü սննդի տաքացման սենյակում առկա է էլ. տաքացուցիչ, 16 գդալ, 8 բաժակ, 12 ափսե
ü առկա է 16 կոմպլեկտ մաքուր սպիտակեղեն
ü սանհանգույցը գտնվում է սանիտարահիգիենիկ վիճակում, առկա է զուգարանի թուղթ և ձեռքի օճառ
ü քննչական սենյակի վարդակը գործում է և թղթով փակված չէ
ü ՁՊՎ-ում առկա է 25 անուն ժամկետային դեղորայք
ü Ոստիկանության Մասիսի բաժնի շենքի բարձր խոնավության պատճառով ՁՊՎ-ի պատերը տեղ-տեղ քայքայվել են, որը ՁՊՎ-ի հետագա շահագործումը դադարեցնելու պատճառ չեն կարող հանդիսանալ
Այսպիսով ոստիկանության Մասիսի բաժնի ՁՊՎ-ում խմբի 4 անդամների կողմից իրականությանը չհամապատասխանող դիտարկմանը իրենց ստորագրություններով միացել են նաև խմբի մյուս 4 անդամները և ամբողջ խումբը ՀՀ ոստիկանությանը մեղադրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելու մեջ, որը իրավասությունների սահմանազանցում է, քանի որ ՀՀ ոստիկանության պետի 14.01.2005թ-ի թիվ 1-Ն հրամանով դիտորդական խմբին նման իրավունք վերապահված չէ:
Խմբի անդամների բարոյական բարձր որակների և անաչառության մասին չի վկայում նաև այն հանգամանքը, որ արձանագրությունները ստորագրման են տրվում ՁՊՎ-ի հերթապահ ոստիկանին, որը լիազորված չէ դրանք ստորագրելու համար: Փաստորեն, ինչպես ոստիկանության Վայքի բաժնի ՁՊՎ-ի դեպքում` ժամը 1250–ը ժամը 1900 ներկայացնելը, այնպես էլ ոստիկանության Մասիսի բաժնի ՁՊՎ-ի դեպքում դիտորդական խումբը չի դրսևորել բարձր բարոյականություն և անաչառություն, որով խախտել է ՀՀ ոստիկանության պետի 14.01.2005թ. թիվ 1-Ն հրամանը և էթիկայի կանոնները, միաժամանակ գերազանցելով իր իրավասությունները ՀՀ ոստիկանությանը հանիրավի մեղադրել է իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններ հրապարակելու մեջ:
Պարզաբանում.
Նշվածի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ դիտորդական խմբի կողմից կազմվել է արձանագրություն և բոլոր նշված թերություններին ծանոթացել է պատասխանատու ոստիկանը և հաստատել է իր ստորագրությամբ և ավելին, ավելացնենք, որ առկա են համապատասխան լուսանկարներ արձանագրած թերությունների վերաբերյալ իսկ ինչ վերաբերվում է վարչական խցին, տեղեկացնենք, որ վարչական խուցը եղել է ամբողջովին կահավորված և առկա էր անձնական իրերի դարակ, մահճակալ, անկողնային պարագաներ:
Դիտորդական խմբի համար այս երեք մարզերում արձանագրած թերությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունները շատ մտահոգիչ են: Ոստիկանությունը համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և հետագա նմանատիպ խախտումները կանխելու և նշված գործողություննեը կատարող անձանց պատժելու փոխարեն, կասկածի տակ է դնում դիտորդական խմբի անդամների բարոյականությունը և անաչառությունը:
Ներքոստորագրյալ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, ՀՀ ոստիկանությունից պահանջում ենք համապատասխան միջոցառումներ ձեռնարկել վերոնշված խախտումները շտկելու և համապատասխան խախտումներ կատարողներին պատժելու վերաբերյալ:
- <Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևանյան Կենտրոն>-Հ.Կ
Սուրեն Իսկանդարյան
- <Հայաստանի Հելսինկյան Կոմիտե>-Հ.Կ
Ավետիք Իշխանյան
- <Քաղաքացիական Հասարակության ինստիտուտ>-ՀԿ
Արման Դանիելյան
- <Իրավունքների Պաշտպանության Միջազգային Վարչություն>-Հ.Կ
Արայիկ Հարությունյան
- <Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլիայի Վանաձորի գրասենյակ>-Հ.Կ
Արթուր Սակունց
- <Ժողովրդավարական Նախաձեռնությունների Երիտասարդական Կենտրոն>- Հ.Կ.
Էդմոն Մարուքյան
- <Ա.Դ. Սախարովի անվան Մարդու Իրավունքների Պաշտպանության Հայկական Կենտրոն>-Հ.Կ.
Լևոն Ներսիսյան
- <Օրենք և Իրավապաշտպանություն>- Հ.Կ
Գրիգոր Առուստամյան
- <Հայոց հաղթական ուղի>-Հ.Կ
Ավետիս Քալաշյան
10. <Ճապոնական –Կենտրոն> գիտա –մշակութային-Հ.Կ.
Միքայել Բաղդասարյան
11. <Գրիքոր Մագիստրոսի անվան բժիշկների միաբանություն>-Հ.Կ.
Լաուրա Գասպարյան