"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 

ԳՀԲՀ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաց նամակ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանին

«Լռության ձայն» խմբի լսողության խանգարում ունեցող երիտասարդների կողմից

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանին

Պատճենները`

ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ա. Հարությունյանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին

«ԱԼՄ հոլդինգի» սեփականատեր Տիգրան Կարապետյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ 

Հարգելի պրն. Գ. Ամալյան «Լռության ձայն» խմբի լսողության խանգարում ունեցող երիտասարդների անունից հայտնում ենք մեր մտահոգությունը Ձեր ղեկավարած հանձնաժողովի դեկտեմբերի 16-ին հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթում կայացրած որոշման վերաբերյալ, համաձյան որի` ԱԼՄ հեռուստաընկերությունը հունվարի 20-ից կդադարի եթերային հեռարձակումը:

ԱԼՄ ՀԸ միակն է հանրապետությունում հեռարձակվող մյուս տասնյակ հեռուստալիքներից, որը տարիներ շարունակ լրատվական հաղորդումները զուգահեռ ներկայացնում է ժեստերի լեզվով: Ուստի, հունվարի 20-ից «ԱԼՄ» ՀԸ հեռարձակման դադարից հետո, Հայաստանի լսողության խանգարում ունեցող անձիք կզրկվեն իրենց մայրենի լեզվով (ժեստերի լեզու) հանրապետությունում և աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանալուց: Թեպետ տարբեր հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումները ուղեկցվում են նաև ինֆորմացիոն բնույթի վազող տողով, սակայն դրանք մատչելի և հասանելի չեն մեզ:

Մենք պահանջում ենք չանտեսել ՀՀ 3500 լսողության խանգարում ունեցող քաղաքացիների ինֆորմացված լինելու իրավունքները և անհապաղ միջոցներ ձեռնարկել հունվարի 20-ից լրատվական հաղորդումների ժեստերի լեզվով թարգամնությունը` չխախտելով լսողության խնդիր ունեցող քաղաքացիների իրազեկված լինելու իրավունքը:

Խնդրում ենք նաև օրենքով սահմանված կարգով պատասխան նամակում նշել թվային հեռարձակման լիցենզիա ստացած այն ՀԸ-ները, որոնց մրցութային փաթեթներում ներառված են հաղորդումներ (լրատվական, ինչպես նաև այլ բնույթի)` ժեստերի լեզվի ուղեկցությամբ և արդյոք նախատեսվում է դրանց հեռարձակումը հունվարի 20-ից: Այլապես ԱԼՄ-ի հեռարձակման դադարեցմամբ դուք նպաստում եք խուլերի համայնքի մեկուսացմանը հասարակական իրադարձություններից` խախտելով ՀՀ քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը:

 

Ներքոնշյալ ներկայացված է  «Լռության ձայն» խմբի անդամների անունները.

1.      Արթուր Կարոյան

2.      Տիգրան Ոսկանյան

3.      Անուշ Դավթյան

4.      Սվետա Գևորգյան

5.      Վահե Ալավերդյան

6.      Գոռ Մխեյան

7.      Իրինա Սողոմոնյան

8.      Ռոբերտ Շահբազյան

9.      Շուշան Գաբրիելյան

10.  Գրետա Հարությունյան

11.  Մարգարիտա Ազարյան

12.  Գայանե Աղաբալյան

13.  Անի Անտոնյան

14.  Լուսինե Մխիթարյան

15.  Շուշան Հակոբյան

16.  Լուսինե Մուրադյան

 

Մեր խմբի մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար այցելեք

Ֆեյսբուք սոցիալական ցանցի ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ/The Voice of Silence էջը հետևյալ հասցեյով`

http://ru-ru.beta.facebook.com/pages/LRUTYAN-JAYNThe-Voice-of-Silence/114165931985429

 

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին