"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 

ԳՀԲՀ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընտրական անառողջ քաղաքականություն. ՀԿ-ների համատեղ հայտարարությունը՝ ուղղված ՀՀ կառավարությանը

Հաշվի առնելով, որ Հայաստանն ընթանում է խորհրդարանական և նախագահական ընտրությունների ուղղությամբ՝ 2008 թվականի հետընտրական ուժային միջամտությունից հետո, որի պատճառով երկիրը հայտնվեց մարդու իրավունքների աննախադեպ ճգնաժամում, կառավարությանն անրաժեշտ է վերահաստատել քաղաքական հանձնառությունը մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին և որդեգրել ժողովրդավարական ընտրությունների համար սահմանված չափանիշները:

Եթե չի որդեգրվում համապարփակ մոտեցում 2008 թվականի խիստ պրոբլեմատիկ ընտրությունների խորքային պատճառների հաղթահարման, հավաքների ազատության լայնածավալ սահմանափակումների առումով պահպանվող խնդիրների լուծման, մամուլի, ընդդիմությանը սատարողների և ակտիվիստների նկատմամբ շարունակվող ճնշումները բացառելու և քաղաքական բանտարկյալների գոյությունը բացառելու առումներով, չեն կարող գոյություն ունենալ ազատ և արդար ընտրությունների անցկացման լուրջ երաշխիքներ:  Նույն այդ խնդիրները ներկայումս սպառնում են սասանել ցանկացած նոր կառավարության՝ հայ ժողովրդի լիարժեք վստահությունը և օժանդակությունը վաստակելու հեռանկարը:  ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերջին գործընթացը, որը ներկայացվեց որպես քայլ ընտրական գործընթացը բարելավելու ուղղությամբ, չի լուծում ընտրական ողջ ժամանակահատվածում Հայաստանի առջև ծառացած համակարգային մարտահրավերները: Չնայած որ քաղաքացիական հասարակությանն առաջարկվել է մասնակցել գործընթացին և առաջարկներ ներկայացնել, առաջարկների մեծ մասը չի ներառվել Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում:

Հաշվի առնելով, որ ընտրություններին մնում է մի քանի ամիս, և քաղաքական կամքի պակասը մտահոգության տեղիք է տալիս, հայաստանյան իշխանություններին անհրաժեշտ է քաղաքական բոլոր կուսակցություններին և նրանց օժանդակողներին հստակորեն բացատրել, որ որևէ մեկն օրենքից վեր չէ:

Մեզ առանձնապես մտահոգում է իշխող քաղաքական կոալիցիայի շարունակվող մենաշնորհը հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ և իրավիճակը բարելավելու՝ կառավարության կամքի անբավարարությունը, չնայած Մարդու իրավունքի եվրոպական դատարանի վճռին: Հիմնարար իրավունքները և ազատությունները սահմանափակելու ուղղությամբ Կառավարության կողմից շարունակվող գործողություններն անպատժելիության մթնոլորտ և անձի անվտանգության անբավարարություն են առաջացնում:  Նման միջավայրը նպաստավոր չէ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար:

Կոչ ենք անում իշխանություններին առանձնակի ուշադրություն դարձնել վերոհիշյալ հիմնախնդիրների հաղթահարմանը:  Մասնավորապես, առաջարկում ենք էականորեն վերանայել ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը՝ լրջորեն վերաբերվելով քաղաքացիական հասարակության առաջարկություններին, ինչպես նաև՝ անհապաղ լուծել 2008 թվականի հետընտրական անհանգստության առնչությամբ տեղի ունեցած մարդու իրավունքների տարաբնույթ խախտումների, ինչպես նաև՝ ընտրություններից հետո պահպանվող մի շարք գործերի խնդիրները:

Մասնավորապես, կոչ ենք անում առանձնահատուկ ուշադրություն դարձնել հետևյալ հիմնախնդիրների լուծմանը. ընտրողների ցուցակների թափանցիկություն, ընտրական հանձնաժողովների կազմավորում, քաղաքացիական հասարակության տեղական կազմակերպությունների կողմից ընտրությունների դիտարկման հնարավոր սահմանափակումներ, ընտրությունների արդյունքների բողոքարկման կարգ, ընտրական օրենսդրության նորմերի կիրարկման կառույցներ և մեխանիզմներ, ինչպես նաև՝ կանանց ավելի մեծ ներկայացվածություն քաղաքականության մեջ:

“Գործընկերություն հանուն բաց հասարակության” նախաձեռնություն

Հայտարարությունը բաց է ստորագրել ցանկացողների համար: Հետևյալ կազմակերպություններն արդեն միացել են հայտարարությանը.

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Քաղաքացիական նախաձեռնությունների Լոռու մարզային կենտրոն

Բերդ Այ Թի ՀԿ

Բերդի կանանց ռեսուրս կենտրոն

 

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին