"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 

ԳՀԲՀ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համամարդկային արժեքների և իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները Հայաստանում. դրանց դիմակայելու ռազմավարությունները»

                                                                                                                                            11.09.2013

 

Հայաստանում, քաղաքացիական շարժումների զարգացմանը զուգընթաց առավել սաստկանում են տարբեր հայտնի և անհայտ խմբերի հարձակումները քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների, ակտիվիստների և մարդու իրավունքների ջատագովների նկատմամբ:

Չնայած այն հանգամանքին, որ հասարակական գործունեություն ծավալող, հասարակական տարբեր խմբերի, փոքրամասնությունների, կանանց իրավունքների շահերը պաշտպանող շարժումները և հասարակական կազմակերպությունները իրենց գործունեությունը ծավալում են հրապարակային կերպով և օրինականության շրջանակներում, այս խմբերի նկատմամբ արդեն մի քանի տարի է գործադրվում են բռնության զանազան հնարքներ. ծեծ, հրապարակային սպառնալիքներ, զրպարտություն, վիրավորանք, հրկիզումներ և այլն, որն իր հավաքականության մեջ ըստ էության ահաբեկչություն է:

Անհայտ խմբերի թելադրանքով և նենգափոխմամբ` համամարդկային արժեքները պարբերաբար ներկայացվում են որպես կեղծ արժեքներ, որպես հայ ազգին անհարիր արժեքներ, հակադրելով մեր մշակույթը Մարդու համընդհանուր իրավունքներին: Մարդկանց ոչնչացման, գրասենյակների պայթեցման հրապարակային կոչերին իրավապահ մարմինները արձագանքում են միայն ձևականորեն, քրեական գործեր չեն հարուցում, ինչով ուղղակիորեն խրախուսում են սպառնալիքների հեղինակներին և բռնություններ գործադրողներին: Բազմաթիվ են դեպքերը, երբ զրպարտությունն և վիրավորանքը հրապարակային գործիչների ու մի խումբ հասարակական կազմակերպությունների հանդեպ բազմապատկվում են կողմնակալ  ԶԼՄ-ների միջոցով, վարկաբեկող հասարակական կարծիք ձևավորելով Մարդու իրավունքների պաշտպանությամբ և գենդերային հավասարության հարցերով զբաղվող մի շարք անձանց ու կազմակերպությունների դեմ: 

Այսպիսով, Հայաստանում կասկածի տակ է դրվել որոշակի ոլորտներում հասարակական գործունեությամբ զբաղվելու ազատության երաշխիքները:

Քննարկման մասնակիցներս հայտարարում ենք, որ Հայաստանում խոցելի խմբերի հանդեպ ատելության քարոզի և անպատժելիության մթնոլորտի զարգացման պատասխանատուն ՀՀ իրավապահ մարմիններն են` իրենց դրսևորած հանցավոր անգործությամբ:

Իշխանություններից, որպես ՀՀ Սահմանադրության, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր, պահանջում ենք անհապաղ արդյունավետ միջոցներ ձեռնարկել  քաղաքացիների և քաղաքացիական խմբերի սահմանադրական իրավունքների պաշտպանության պետության պոզիտիվ պարտավորությունները կատարելու  ուղղությամբ,  գործուն և որակյալ արձագանք տալ հասարակական գործիչների և կազմակերպությունների նկատմամբ բռնությունների սպառնալիքներ տեղացող, բռնությունների կիրառման բոլոր դեպքերին: Հակառակ դեպքում, անգործությունն այս ոլորտում կարող է ծնել անդառնալի և ծանր հետևանքներ, որի պատասխանատվությունն ամբողջապես կրելու են ՀՀ իշխանությունները:

 

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

 «Ունիսոն» ՀԿ

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հ/կ

«Շիրակ կենտրոն» ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն                                                                                                 իրականացնող հասարակական դիտորդական խումբ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

ԷկոԼուր ՀԿ

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ

«Հոգևոր Հայաստան» մշակութային ՀԿ

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

Մեդիա կենտրոն, Հանրային լրագրության ակումբ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

«Մենք պլյուս» ՀԿ

«Կրթության Ասպարեզ» ՀԿ

Սոցիոսկոպ ՀԿ

Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

«Սոսե» կանանց հիմնահարցեր

Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

"Էկոլոգիական իրավունք" ՀԿ

 

 

 

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին